• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բյուրոկրատական քաշքշուկ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալիս

Հասմիկ Բալեյան 15:00 | 09.12.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 09.12.2023
թղթապանակներ

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սաֆարյանը գրառում էր արել երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ ամսական 50 հազար դրամ աջակցության տրամադրման ուշացման վերաբերյալ։ Գրառումը համացանցում լայն արձագանք էր ստացել։ Պատճառն այն է, որ այս խնդրին շատերն են բախվում։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին եւ երկրորդ երեխայի համար 300 000 դրամ է, երրորդ եւ չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ծնողին տրամադրվում է 1․5 մլն դրամ։

Ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում գումարը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը։

Աջակցությունը նշանակվում է, եթե.

  • երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում։

Անահիտ Սաֆարյանի չորրորդ երեխան է ծնվել։ Նա գրառման մեջ մանրամասնորեն նշել էր, թե որքան փաստաթղթեր է հավաքել, քանի անգամ է գնացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, եւ ամեն անգամ ինչ-որ պատճառով դիմումը չեն հաստատել։ Քաղաքացին գրառման մեջ նշել էր պատկան մարմինների ֆեյսբուքյան էջերը։ Խնդիրը լուծվել է միայն ֆեյսբուքյան հարթակում այս խնդիրը բարձրաձայնելուց հետո։ Մինչ այդ քաղաքացին բազմիցս դիմել էր պատկան մարմիններին, բայց հարցը չէր լուծվել։

«Գրառումը կատարելու հաջորդ առավոտյան ինձ զանգեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, հարցրին տվյալներս՝ գործն ուսումնասիրելու համար: Մի քանի ժամ անց զանգահարեցին եւ հարցը լուծեցին»,- ասում է Անահիտ Սաֆարյանը։

Նրա գրառման տակ մեկնաբանություններ թողած քաղաքացիներից ոմանք էլ նույն մտահոգությունն ունեն։ Նրանք էլ բազմաթիվ անգամներ դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, անցել բյուրոկրատական գործընթացների միջով։

Ֆեյսբուքյան 62 000 մասնակից ունեցող «Մայրիկների ակումբ» խմբում եւս բազմաթիվ գրառումներ ու մեկնաբանություններ կան վերոնշյալ խնդրի առնչությամբ։

Լիանա Աբրահամյանը պատմում է՝ երեխայի ծննդից 72 օր անց պետք է ստանար ամսական 50 000 դրամ աջակցությունը. 5 ամիս անցել է, բայց դեռ չեն ստացել, սպասում են․․․

Մեր օրերում, երբ տվյալների բազաները թվայնացված են, և նման գործընթացները պետք է որ հնարավոր լինի առցանց համակարգերի միջոցով ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել, բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս բախվում են այս խնդրին։

«Ալիք Մեդիա»-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հարցում է ուղարկել՝ փորձելով պարզել փոխհատուցումների ձգձգման պատճառները։ Մեր հարցման պատասխանը ստանալուց հետո կճշտենք նաեւ՝ արդյո՞ք պետությունը նոր գործիքակազմեր է մշակում այս խնդրի լուծման նպատակով, թե՞ առաջիկայում եւս քաղաքացիներն ամիսներով պիտի սպասեն պետության կողմից տրամադրվելիք աջակցությանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչն է ՀՀ-ին ստիպում ներառել այդ վտանգավոր դրույթը
հաջորդը
Թուրքիան ԱԹՍ-ներ խոցող գերձայնային հրթիռ է մշակել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն