• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Բարձունքի» հետ դեպի երազանքների Հայաստան

Հասմիկ Բալեյան 17:30 | 14.12.2023
Հասմիկ Բալեյան 17:30 | 14.12.2023
«Բարձունք» ՀԿ

«Բարձունք» կրթական շարժումն այս տարվա ընթացքում մշակել է գաղափարական-բովանդակային քարտեզ ամբողջ հայության համար՝ երազանքի հայրենիքի համապարփակ տեսլական եւ ուղեգիծ ունենալու նպատակով։ Այն հանրության ուշադրությանը կներկայացվի 1-2 ամիս անց։

«Քարտեզը ցույց է տալու, թե մեր կազմակերպած կրթական ծրագրերով ինչպիսի Հայաստան ենք կերտելու»,- մանրամասնում է «Բարձունքի» համահիմնադիր Գեղամ Օհանյանը։

«Բարձունք» հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2020 թվականի նոյեմբերին հասարակության լայն շերտերի կամավորական ներուժի մոբիլիզացման շնորհիվ։ «Բարձունքի» ստեղծման նպատակն է նպաստել երկրում իրավիճակի բարելավմանը եւ ընդհանուր զարգացմանը: Առանցքային գործունեությունն ուղղված է հիմնականում կրթական ոլորտի ներուժի հզորացմանը։

«Բարձունք» ՀԿ-ն ունի առաջնորդող խորհուրդ, որը բաղկացած է 9 անդամներից՝ Գեղամ Օհանյանը, Տիգրան Արեգունին, Ալեքսանդր Մելիքյանը, Մեհրի Ղազարյանը, Հայկ Նավասարդյանը, Տիգրան Սեդրակյանը, Գայանե Թունյանը, Արեգ Թադեւոսյանը եւ Հեղինե Արմենյանը։

Գեղամ Օհանյանը պատմում է՝ կան բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնցից մեկն էլ «Դեպի բարձունքն» է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագիրը կմեկնարկի Հայաստանի հինգ դպրոցում։ «Դեպի բարձունք» ծրագիրն անձնային աճի եւ համայնքային զարգացման նախաձեռնություն է՝ նախատեսված 13-16 տարեկան աշակերտների համար։

Ծրագիրը միտված է աշակերտների անձնային շարունակական աճի խթանմանը, բնության եւ շրջակա աշխարհի նկատմամբ հոգատարության խթանմանը, ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձեւավորմանը։ Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հանդիպում-սեմինարներ տարբեր ոլորտների մասնագետների հետ։ «Դեպի բարձունքը» դպրոցներին կաջակցի՝ ունենալու նոր գրադարան-ընթերցասրահ, այգի-պուրակ, համակարգչային դասասենյակ։

«Բարձունք» կրթական շարժումը որդեգրել է թումանյանական «Միշտ դեպի լույս» կարգախոսը՝ այն դարձնելով ընթացիկ եւ առաջիկա նախագծերի հիմնասյուն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մոտակա 10 տարում ակումբներ ստեղծել ավելի քան 200 դպրոցում։

«Մենք բաց ենք համագործակցության համար, բայց դեռեւս առիթ չի եղել պետական մարմինների հետ գործակցելու»,- նշում է Գեղամ Օհանյանը։«Բարձունքը» ծրագրերի իրականացման նպատակով առանձին արշավներ է իրականացնում դրամաշնորհների, հանգանակությունների, այլ ՀԿ-ների համագործակցության միջոցով։ Բարձունքցիների անդամավճարների միջոցով ծածկվում են ադմինիստրատիվ ծախսերը։

«Ավելի քան 180 անդամ ունենք, որոնք ամեն ամիս հանգանակություն են անում, եւ ձեւավորվում է բյուջեն»,- մանրամասնում է Գեղամ Օհանյանը։

«Բարձունք» ՀԿ-ն մեկնարկել է նաեւ «Նախաձեռնությունների դպրոց» կրթական առցանց նախագիծը, որի նպատակն է աջակցել նրանց, ովքեր կառավարման, նախագծեր իրականացնելու փորձ չունեն։

Այս տարի իրականացվել է նաեւ «Արահետ» լեռնարշավային գավաթի մրցույթը, որի նպատակն է խրախուսել հայրենաճանաչությունը, մարդ-բնություն կապը, Հայաստանում զարգացնել լեռնագնացության մշակույթը։

«Հաջորդ տարի եւս կանցկացվի լեռնաշխարհային մրցույթը, որին մասնակցում են 6-հոգանոց խմբեր։ Սա առաջին փորձն էր։ Տասը խումբ էր մասնակցում․ արշավական եւ ռազմամարզական ակումբներ էին եկել։ Այս տարի այն Վայոց ձորի մարզում էր կազմակերպվել, իսկ 2024 թվականին նախատեսվում է Գեղարքունիքի, Տավուշի կամ Կոտայքի մարզերում․ դեռ քննարկումներ ենք անցկացնում»,- ասում է Գեղամ Օհանյանը՝ շեշտելով, որ «Բարձունքը» չի սահմանափակվելու միայն այս ծրագրերով։

Առաջիկայում կյանքի են կոչվելու նաեւ այլ նախաձեռնություններ, որոնց մասին «Բարձունքը» մեդիա-արշավների միջոցով կտեղեկացնի հանրությանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հազիվ թե Հայաստանի շահերից բխի ՀԱՊԿ-ից դուրս գալը. Պուտին
հաջորդը
Հենց Բաքուն ու Երեւանը լեզու գտնեն, սահմանը կբացենք. Թուրքիայի արտգործնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն