• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աշխատավա՞րձ, թե՞ աղքատավարձ

Աննման Մինասյան 15:00 | 15.12.2023
Աննման Մինասյան 15:00 | 15.12.2023
caricature salary

Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 4150 քաղաքացի՝ 1050 ընտանիք։

Մինչ օրս նրանց կացության հարցերը լուծում են Կառավարության հատկացրած ամսական 50 հազարական դրամ աջակցության միջոցով: Վեցամսյա կարճաժամկետ ծրագիրը, սակայն, մոտենում է ավարտին: Ի՞նչ են անելու արցախահայերը, հասցրե՞լ են աշխատանք գտնել, թե՞ աջակցության տրամադրման ավարտի հետ կհայտնվեն դրսում:

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ համայնքի տրամադրած՝ կացության համար հարմարեցված կացարաններում 32 անձ է բնակվում, մյուսները տեղավորվել են վարձով բնակարաններում:

Աստղիկ ԵդիգարյանԳյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը 50 հազար դրամի աջակցության ծրագրի ավարտի հետ նոր խնդիրների պայթյուն է կանխատեսում, ասում է՝ հոռետեսություն չէ, իրերն իրենց անուններով է կոչում: Ի՞նչ է անելու միայնակ ծերը կամ բազմազավակ ընտանիքը, եթե քաղաքում բնակարանների վարձավճարը 100 հազարից է սկսվում:

Որ քաղաքում բնակվարձերն ուռճացված են, բոլորն են տեղյակ, իսկ դրա լուծումը ոչ մի տեղ, ոչ մի կերպ չի տրվում: Եդիգարյանը խնդրի մասնակի լուծումը տեսնում է արցախահայերին աշխատանքով ապահովելու մեջ: Փաստում է, որ Գյումրիում անցկացված աշխատանքի տոնավաճառը հարցին մի փոքր լուծում տվեց, բայց աշխատողների թիվը չնչին է աշխատանք փնտրողների մեջ:

Մկրտիչ ՇահվալադյանՄիասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը տեղեկացնում է, որ իրենց մոտ 77 աշխատանք փնտրող արցախցի է գրանցված, որոնցից 8-ին է հաջողվել գործ գտնել:

Վարորդի, առաքիչի, հացթուխի, խոհարարի, վաճառողի եւ բազմաթիվ այլ թափուր հաստիքներ են առաջարկվում դիմողներին, բայց բավական է՝ նրանք իմանան աշխատավարձի չափը, անմիջապես հրաժարվում են առաջարկվող գործից:

Նարինե Բեգլարյանը Ասկերանից է բռնի տեղահանվել, այժմ աշխատանք է գտել Գյումրու համայնքապետարանում. սոցիալական աշխատող է, զբաղվում է իր բախտակիցների հարցերով:

Նարինե ԲեգլարյանԱրցախում սոցապ նախարարությունում է աշխատել, կրկին տեղահանվածների հիմնահարցերով զբաղվել: Կորցրած հայրենիքում, սակայն, Նարինեն նույն աշխատանքի դիմաց անհամեմատ բարձր է վարձատրվել: Փաստում է, որ Արցախում աշխատավարձերը բարձր էին, Գյումրիում մարդը համաձայն է աշխատել չնչին վարձատրությամբ: Շփվելով բազմաթիվ տեղահանվածների հետ՝ մտահոգություն է հայտնում, 50-60 հազար դրամով աշխատողն ինչպե՞ս է բնակարանի համար 150-200 հազար դրամ վարձ տալու: Տնից երկու-երեք հոգու աշխատավարձը բավարար չի լինի միայն տանիք ունենալուն, ո՞ւր մնաց արժանապատիվ ապրելուն:

Որ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզի «տիտղոսը» ոչ մի կերպ չհանձնող Շիրակի մարզում աշխատուժն, իրոք, ջրի գնով է վարձատրվում, մեկ անգամ չէ, որ «Ալիք Մեդիան» բարձրաձայնել է:

խանութ ԳյումրիումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պահանջվում է աշխատո՞ղ, թե՞ ստրուկ

Այսօր Գյումրիում գործատուն, անարգել աչք փակելով օրենքի պահանջի վրա, զանցելով 8-ժամյա աշխատանքի եւ նվազագույն աշխատավարձի չափի մասին օրենքները, աշխատողին վճարում է նույնիսկ 50-60 հազար դրամ:

Եթե եկամտի եւ նվազագույն ծախսերի անջրպետն օր օրի մեծանում է, աղքատության հաղթահարման մասին ի՞նչ «հեքիաթի» հավատա շարքային գյումրեցին, հիմա էլ՝ Գյումրի եկած արցախցին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս 33 երկրից Իրան կայցելեն առանց վիզայի
հաջորդը
ՀՀ փոխվարչապետը սահմանազատմանն առնչվող հանդիպման մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն