• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հարկավոր է ոտքը վերմակի չափ մեկնել

Հասմիկ Բալեյան 18:30 | 18.12.2023
Հասմիկ Բալեյան 18:30 | 18.12.2023
new year Yerevan

Դեկտեմբերի 19-ին՝ 19:30-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տոնածառի եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձեւավորում ստացած փողոցների եւ կամուրջների լույսերը։

2020 թվականին տեղադրվել էր 71 միլիոն դրամ արժողությամբ 35 մետր բարձրության տոնածառ, որ 2018-ին էր գնվել։ Կառավարության որոշմամբ՝ Երեւանում «Ամանոր 2020» միջոցառումների համար պետբյուջեից հատկացվել էր 271 մլն 797 հազար 100 դրամ, 54 մլն դրամ էլ՝ մայրաքաղաքի համայնքային բյուջեից։

44-օրյա պատերազմին հաջորդած տարեմուտին՝ 2021-ին, Հանրապետության հրապարակում տոնածառ չդրվեց։

Իսկ 2022 թվականին նույն տոնածառը դրվեց։ Տոնածառի տեղադրման եւ ծառայությունների մատուցման համար մրցույթ էր հայտարարվել, որին երեք ընկերություն եւ մեկ անհատ ձեռներեց էին մասնակցել։ Նախապատվությունը տրվել էր անհատ ձեռնարկատիրոջը՝ ծառայությունների համար նվազագույն գնային առաջարկ ներկայացնելու համար: Ձեռներեցն առաջարկել էր ծառայությունները մատուցել 15 770 000 դրամով:

«Ալիք Մեդիա»-ն Երեւանի քաղաքապետարանին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե այս տարի որքան գումար է ծախսվել հանրապետության գլխավոր տոնածառի եւ վարչական շրջանների տոնական ձեւավորման համար։ Առաջիկա հրապարակումներից մեկում կգրենք նաեւ այդ մասին։

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ այս տարի Տիգրան Ավինյանը տոնածառի լույսերը վառելու է արցախցի փոքրիկների հետ (սրա մասին գրել է «Փաստ» օրաթերթը): «Ալիք Մեդիան» փոքրիկ հարցախույզ է անցկացրել՝ փորձելով պարզել քաղաքացիների կարծիքը ամանորյա զարդարանքի, ծախսերի մասին։

Մարդիկ դեմ չեն տոնական զարդարանքին, բայց վստահ են՝ հարկ է հաշվի առնել, որ հատկապես վերջին տարիներին շատ ավելի կարեւոր ու ծանր խնդիրներ կան, որոնց լուծման համար գումարներ ծախսելն անհամեմատ ավելի կարեւոր է։ Այլ կերպ ասած՝ հարկավոր է ոտքը վերմակի չափ մեկնել։

Մեր զրուցակիցներից մեկն ասաց՝ տոնական ձեւավորման անհրաժեշտություն կա, սակայն ամեն ինչ պետք է անել մտածված՝ հաշվի առնելով պետության ներկա վիճակը, նրա առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները, առաջնահերթությունները։

«Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ պետություն են կորցրել, ունեն սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ»։

Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 2024-ի հունվարի 1-ից արցախցիներին տրվող օգնությունը կդադարի։ Կարելի էր այս տարի ավելի համեստ կազմակերպել ձեւավորումը եւ ավելացած գումարով օգնել արցախցիներին՝ հաղթահարելու իրենց խնդիրները, որոնք հատկապես ձմռանն ավելի են շատանում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Մի քաղաքացի էլ նշեց՝ մանուկները պիտի ուրախանան, բայց, անկասկած, կարելի է քիչ գումար ծախսելով, համեստ զարդարանքով տոն պարգեւել երեխաներին, միաժամանակ գումար խնայելով՝ օգնել նաեւ այն երեխաներին, որոնք Արցախի Հանրապետությունից տեղահանվել, անտուն են մնացել։

Թերեւս պետք է ավելացնել՝ արցախցի երեխաներից ոմանք նույնիսկ կրթությունը շարունակելու հնարավորություն. հագուստ ու գրենական պիտույքներ չունեն։ Տոնական շքեղ ու թանկարժեք զարդարանքով ու տոնածառի լույսերով այս երեխաների ու նրանց ծնողների առջեւ ծառացած նման ծանր խնդիրները կլուծվե՞ն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը սովն օգտագործում է որպես պատերազմի գործիք. Human Rights Watch
հաջորդը
Հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան հատվածի երթեւեկությունը կդարարեցվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն