• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երկաթե ու թղթե շերեփներ 21-րդ դարում

Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 18.12.2023
Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 18.12.2023
մեջբերում Տիգրան Պասկեւիչյանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպության աշխատակից Նանե Մանասյանը շնորհակալ գործ է արել՝ պատրաստել է Արցախի շրջափակման ժամանակացույցը։

Այն սկսվում է 2022 թվականի դեկտեմբերի 3-ից, երբ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով փակեցին ճանապարհը, եւ ավարտվում 2023-ի հոկտեմբերի սկզբին, երբ Հայաստանի Հանրապետության տարածք էին մտնում տեղահանված արցախցիների վերջին խմբերը։

Ժամանակացույցը հնարավորություն է տալիս ամբողջության մեջ տեսնելու մոտ 10 ամսվա իրադարձությունները եւ գնահատելու հիմնական դերակատարներից (Հայաստան, Արցախ, Ադրբեջան, ՌԴ, ԵՄ, ԱՄՆ) յուրաքանչյուրի դիրքավորումը։

Որքան էլ մեզ համար անցանկալի ու տհաճ լինի, այս ժամանակացույցում ամենահստակը Ադրբեջանի դիրքավորումն է։ Նա հանդես է գալիս որպես հաղթած կողմ, որը վերջապես (կամ գուցե՝ ի հեճուկս այլ խաղացողների) վերականգնել է տարածքային ամբողջականությունը։

Սա երեւում է հենց առաջին օրերի «փոխհրաձգությունից»։ ՀՀ ԱԳ նախարարությունը մեղադրում է Ադրբեջանին իր ստանձնած պարտավորությունները (2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարություն) կոպտորեն խախտելու համար, իսկ Ադրբեջանը պատասխանում է, որ Ղարաբաղում հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերն անընդունելի են։

Եվ բացատրում է՝ ինչու։ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»:

Բացի այդ՝ կարեւոր երկու դրվագ էլ կա։ Դեկտեմբերի 3-ին՝ բնապահպանների հայտնվելուց մի քանի ժամ անց, Բաքուն հայտնում է, որ մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու եւ վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումը եւ այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաներն այցելում են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպում խաղաղապահների այդ ժամանակվա հրամանատար Անդրեյ Վոլկովին։

Նույն օրը Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ խաղաղապահների հետ ունեցած բանակցությունների արդյունքներով ստուգումներ են սկսելու Մարտակերտի շրջանի Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում։

Սա կանխորոշում էր միջազգային հանրության հռետորաբանության (դրանից բացի այլ բան չենք տեսնում) արդյունավետությունը կամ ավելի շուտ՝ անարդյունավետությունը։

Ադրբեջանը բոլորին հասկացնում էր, որ իր ինքնիշխան տարածքում պատրաստվում է գործողություններ անելու ռուս խաղաղապահների առնվազն գիտությամբ։

Եվ դեկտեմբերի 12-ին, քանի որ հինգ օր առաջ արցախցիները խոչընդոտել էին բնապահպանների մուտքը հանքավայրեր, ադրբեջանցիներն արգելափակում են Լաչինի միջանցքը։ Այսպես սկսվում է Արցախի ճակատագրական վախճանը։

Դեկտեմբերյան դեպքերին հաջորդած շուրջ 10 ամսվա ընթացքում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ միջազգային ատյանների ամենաբարձր մակարդակներից հնչում են կոշտ, ավելի կոշտ ու ամենակոշտ հայտարարություններ, սակայն ԻՔՄ կազմած ժամանակացույցի տողերում չկա դրանց ազդեցության գեթ մեկ հիշատակում։

Ո՞ր դեպքում կարող էին այդքան փուչ լինել մեծամեծների Ադրբեջանին ուղղված խոսքն ու կշտամբանքը։ Տարբերակներ կան, բայց ամենահավանականը մեկն է՝ կշտամբիչները հասկանում են, որ Ադրբեջանի գործողությունները, թեեւ անմարդկային, տեղավորվում են իրենց իսկ դավանած տարածքային ամբողջականության սուրբ սկզբունքի մեջ։

Ժամանակացույցում հաճախ հիշատակվում է նաեւ Հայաստանը՝ առաջ քաշելով բացառապես բարոյական պահանջներ, որոնք հումք են ծառայում կշտամբիչների հայտարարությունների, շատ հազվադեպ նաեւ՝ գործողությունների համար։

Հայաստանից հնչող հայտարարություններում ամենաքաղաքականը կարելի է համարել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ» կամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը» ձեւակերպումները, որոնք նույնպես ոչ մի կերպ չեն ազդում դեպքերի ընթացքի վրա։

Արցախի իշխանությունները շրջափակման շուրջ 300 օրերին երեւում են հինգ-վեց անգամ, երբ փետրվարի 23-ին պաշտոնից հեռացվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվում ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, երբ օրեր անց նորընտիր Աժ նախագահը հայտարարում է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու որոշում ունեն, երբ հրաժարական է տալիս Արայիկ Հարությունյանը, եւ նախագահ է դառնում Սամվել Շահրամանյանը։

Այսպես ավարտվում է 1988-ին սկսված արցախյան ապստամբությունը։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թարմ մսի իրացման շուկան վերահսկվելու է ամեն օր. ՍԱՏՄ
հաջորդը
Ռուսատյացությունը՝ միջին ծանրության հանցագործություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն