• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թանկ ժառանգության էժան վատնումը

Աննման Մինասյան 16:15 | 20.12.2023
Աննման Մինասյան 16:15 | 20.12.2023

19-20-րդ դարերի Ալեքսանդրապոլի պատմամշակութային ժառանգությունը, կոլորիտն ու եզակի ոճով կառուցված շենք-շինություններն օրենքով պահպանելու նպատակով 1980 թվականին ձեւավորվել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Արգելոց-թանգարանի տարածքում՝ Գյումրու պատմական միջուկում, որպես ճարտարապետական հուշարձան հաշվառվել է 1000-ից ավելի շինություն:

Ինգա Ավագյան«Կումայրի» արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի տնօրեն Ինգա Ավագյանն ասում է՝ նոր հաշվառում է պետք անել: «Հուշարձան» ձեւակերպված, հաշվեկշռում գրանցված բազմաթիվ շենք-շինություններ վաղուց չկան: Դրանք քանդվել են. տարածքը գնել, նոր կառույցներ են հիմնել: Մի քանի տարվա պատմություն ունեցող այդպիսի բազմաթիվ շենքեր ինքնաբերաբար «հուշարձանի են վերածվել» ըստ փաստաթղթի, ինչը մեծ խնդիր է առաջացնում սեփականատերերի համար: Կա նաեւ հակառակ երեւույթը. խորհրդային տարիների բազմաթիվ շենք-շինություններ էլ կան, որոնք ժամանակին որպես հուշարձան չեն գրանցվել, բայց այսօր արդեն պե՛տք է հաշվառել:

Որ Գյումրու պատմական միջուկի պահպանությունը վտանգված է, մեկ անգամ կամ մեկ մասնագետ չէ, որ ահազանգում է:

Սուսաննա ՄկրտչյանՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագետ Սուսաննա Մկրտչյանը Գյումրի քաղաքի գլխավոր հաղթաթուղթը՝ պատմական միջուկը անարգել խեղաթյուրելու եւ անճաշակ վերաձեւակերպումներ անելու պատճառներն է թվարկում. քաղաքը չունի գլխավոր նկարիչ, գեղարվեստական խորհուրդ, դրա համար էլ ով ինչ ուզում, անում է:

«Ուշացել ենք,- ասում է տիկին Մկրտչյանը,- շուտ էր պետք սկսել: Ամենագեղեցիկ պատմական շենքի ճակատին փակցնում ես հակաէսթետիկ, հսկա, խայտաբղետ ցուցապաստառ, էլ ի՞նչ տեսնի նոր սերունդը, ի՞նչը պահպանի»: Արվեստագետը ցավով է փաստում՝ Ալեքսանդրովսկի փողոցը ո՛չ դիզայնով, ո՛չ պատմությամբ Քըրքորյանի արձանի տեղը չէ, «բարերարն իրեն ավելի լավ ու գնահատված կզգար» ի՛ր իսկ ֆինանսավորմամբ կառուցված Մուշ-2 թաղամասում:

Սաշուր Քալաշյան«Կումայրի» պատմական միջուկի վերականգնման, տարածքի բարեկարգման ուղղությամբ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ունի ծրագրային առաջարկություններ։ Ըստ նրա՝ արգելոց-թանգարանը կառուցվածքային փոփոխության է պետք ենթարկել: Այն մեխանիզմը, որով աշխատում են պահպանել Կումայրու միջուկը, էլ չի աշխատում, օրենսդրական նոր փոփոխություններ ու գործելաոճ են պետք:

Ճարտարապետն առաջարկում է ստեղծել համայնքային բաց բաժնետիրական ընկերություն, որն ինքնաբավ կաշխատի եւ գումար չի պահանջի ո՛չ Կառավարությունից, ո՛չ համայնքից: Հաջորդ քայլով հարկավոր է գնահատել անշարժ հուշարձանների պետական արժեքը եւ սեփականատերերին այդ արժեքին համապատասխան բաժնետեր դարձնել: Նրանք օպետք է գույքահարկ վճարեն, այդ գումարով էլ կհամալրվի նորաստեղծ ԲԲԸ-ի հաշվեկշիռը: Քալաշյանն առաջարկում է թիմ հավաքել, գաղափարին օրենքի ձեւ տալ եւ ուղարկել օրենսդրի հաստատմանը:

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը հավանում է Քալաշյանի առաջարկը, ասում է՝ կաջակցի նոր ԲԲԸ-ի ստեղծման հարցում: Կումայրու պատմական միջուկը միայն Գյումրիինը չի համարում, վստահեցնում է՝ այն բոլորիս հարստությունն է:

«Նոր օրենք է պետք Կումայրի արգելոցը պահպանելու համար»,- ասում է պատգամավորն ու փաստում, որ այսօր հուշարձան համարվող շենքերի պահպանության խնդիրն ենք առաջ քաշում, բայց դրանք այնպես ենք աղավաղում, որ նախնական տեսքը հիշեցնող ոչինչ չի մնում: Առուշանյանը, սակայն, միայն շենք-շինությունները պահպանելով հարցը լուծված չի համարում, օրինակ է բերում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցը, որտեղ շենքերը պահպանված են, բայց միջավայրին ոչ համահունչ կանաչապատման, կահավորման պատճառով գլխի չես ընկնի, որ տարածքն արգելոց-թանգարան է:

Թե ինչ կփոխի նոր ԲԲԸ-ի ստեղծումը, դեռ հայտնի չէ, բայց որ քաղաքի կանաչ գոտիներում եւ կենտրոնում սնկի պես աճում են մեկը մյուսից անճաշակ ու անճոռնի անգար-շինությունները, հստակ փաստ է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մենք այլեւս ռազմական նպատակներ չունենք. Հիքմեթ Հաջիեւ
հաջորդը
Ռուսաստանը ռազմավարական սպառնալիք է Եվրոպայի համար. Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն