• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վարձով բնակարան տվողները՝ հարկային դաշտում․ ո՞վ կշահի

Մարիամ Սարգսյան 15:30 | 21.12.2023
Մարիամ Սարգսյան 15:30 | 21.12.2023
բնակարանի բանալիներ

Այսուհետեւ առանց պետական գրանցման տունը վարձով տալու դեպքում սեփականատերերը կտուգանվեն։ Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) «Ալիք Մեդիային» հայտնել են, որ ամսվա աշխատանքային առաջին տասն օրերի ընթացքում ամբողջ հանրապետությունում արդեն իսկ 2000-ից ավելի դիմում է ստացվել։

Իննա ՀախումյանՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 գրասենյակի պետ Իննա Հախումյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով գործընթացը, նշում է, որ եթե առկա է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որն ունի պետական գրանցում, սեփականատերը հաշվառվում է հարկային մարմնում, ստանում է հարկ վճարողի հաշվառման համար: Տվյալ տարին ավարտվելուց հետո մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը նա ներկայացնում է եկամտային հարկի հաշվարկն ու վճարում հարկերը։

Եթե վարձակալական գործարքի հետ կապված օրենքով սահմանված պահանջները չկատարվեն, վարձակալական գործընթացը չի ունենա պետական գրանցում, կամ եթե ներկայացված չլինի հայտարարություն, ապա կկիրառվի տուգանք։

«Տուգանքի չափը սահմանվում է տվյալ գույքի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Եթե տվյալ խախտումը մեկ տարվա ընթացքում եւս մեկ անգամ բացահայտվի, ապա տուգանքի չափն արդեն կլինի կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը»,- մանրամասնում է Հախումյանը՝ նշելով, թե դիմումների հոսքը բավականին մեծ է։

Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովն այս փոփոխությունը դրական է գնահատում։ Ասում է՝ եղել են օրենքներ, որոնք միայն թղթի վրա էին․ շուկան չէր կարգավորվում՝ հանգեցնելով բազմաթիվ խնդիրների։ Դա հատկապես տեսանելի է եղել, երբ մարդկանց մեծ հոսք է եղել։

Անդրանիկ Հարությունով«Վերջին տարիներին ունեցել ենք աննախադեպ իրավիճակներ, օրինակ՝ ՌԴ-ից մեծ հոսք, Արցախից հոսք։ Շատ տարածված խնդիր էր, երբ սեփականատերերն իրենց տան վարձակալներին հանում էին, տներն ավելի բարձր արժեքով վարձակալության հանձնում այլ մարդու։ Բնականաբար բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություններ էին առաջանում, որ պետությունը որեւէ քայլ չի անում, մինչդեռ լծակ չկար։ Պետությունը ոչինչ չի կարող անել, եթե այդ անձանց հարաբերությունները իրավական կարգավորում չունեն»,- նշում է Հարությունովը։

Սա, ըստ մեր զրուցակցի, նաեւ վարձակալներին կազատի ամեն պահի բնակարանն ազատելու պահանջի առջեւ կանգնելուց, քանի որ հարաբերությունները կկարգավորվեն ըստ փաստաթղթային պայմանավորվածության։

Փորձագետը կարծում է, որ ժամանակի ընթացքում երեւան կգան նաեւ թաքցրած դեպքերը, եթե վարձատուն գիտակցի, որ պայմանագրի կնքման դեպքում ինքը ոչ միայն հարկ է վճարում, այլեւ երաշխիքներ է ձեռք բերում։

«Երբ վարձակալության պայմանավորվածությունները միջանձնային դաշտում են, վարձակալի ձեռքում «հաղթաթուղթ» կա։ Որեւէ խնդրի, չհասկացվածության դեպքում կարող է վարձատուին ասել, որ նա հարկային դաշտում չէ։ Կամ գույքի վնասման, հրդեհի, այլ արտակարգ իրավիճակի դեպքում վարձատուն ինչպե՞ս է պահանջելու վերականգնում։ Ինքն էլ չի կարողանա դիմել պատկան մարմիններին, որովհետեւ հարկ է թաքցրել»,- մեկնաբանում է Հարությունովը։

Քաղաքացիների շրջանում դիտարկումներ կան, որ հարկը, միեւնույնն է, վարձակալի «գրպանից» է գնալու։ Որոշումը հանգեցնելու է բնակարանների վարձակալության գների բարձրացման։ Հարությունովի կարծիքով՝ այդ հարցը շուկայի դաշտում է։

«Եթե, օրինակ, անձը պատրաստվում է 200 հազար դրամով բնակարան վարձակալելու, վարձատուն էլ արժեքը բարձրացնի 10 տոկոսի չափով, վարձակալը պարզապես կարող է հրաժարվել, այլ բնակարան ընտրել»։

Դրանից բացի՝ արդյունքները ցույց կտան, թե օրենքում ինչպիսի լրացումների անհրաժեշտություն կա։ Փորձագետն ասում է՝ կարող է, օրինակ, որոշվել, որ վարձատուն չի կարող երկու տարվա մեջ կոնկրետ չափից ավելի բարձրացնել վարձակալության արժեքը։

Հարությունովը նշում է նաեւ պետական բյուջեի հոսքերի էական ավելացման մասին․ մոտավոր հաշվարկներով՝ օրենքի հետեւողական կիրառման դեպքում տարեկան մոտավորապես 50-100 մլն դոլարի հարկային մուտք է լինելու։ Իննա Հախումյանն էլ ասում է՝ օրենքը գործել է վաղուց, սակայն այն դեպքերում, երբ չկար պետական գրանցում, այդ հարկը չէր վճարվում։

Ցուցանիշները կարձանագրեն հետագա ուսումնասիրությունները։ Պատասխանատուները կարծում են, որ հաշվի առնելով նաեւ առկա հոսքը՝ վարձակալական գործարքների մեծ մասը կհայտարարագրվի։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արտոնագիր չունեցող առցանց խաղատների կայքերը կարգելափակվեն
հաջորդը
Սեփական երկիրը պաշտպանելը պատիվ է, ոչ թե պատիժ. Ումերով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն