• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ղարաբաղյան շարժում. ժողովրդավարություն եւ ապստամբություն

Տիգրան Պասկեւիչյան 17:15 | 23.12.2023
Տիգրան Պասկեւիչյան 17:15 | 23.12.2023
1988-ի շարժում

1988 թվականի փետրվարին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում սկսված շարժումը, որ կրում էր «Միացում» անունը, իր էությամբ ժողովրդավարական էր եւ տեղավորվում էր Խորհրդային Միությունում 1985-ից հետո հռչակված ազատությունների տրամաբանության մեջ։

Ի սկզբանե՝ մինչեւ կոշտ կուսակցապետության հաստատումը, «սովետները» հղացվել եւ կյանքի էին կոչվել որպես ժողովրդի կամքն ու ձգտումներն արտահայտելու միջոց։ Եվ Միխայիլ Գորբաչովը, իշխանության գալով ու սկսելով վերակառուցման, ժողովրդավարացման ու բացխոսության իր կուրսը, անուղղակիորեն ակնարկել էր սովետները որպես այդօրինակ միջոց կիրառելու հնարավորությունը։

մեջբերում ԳորբաչեւիցԳորբաչովի իշխանության առաջին շրջանում (մինչեւ 1988) տպավորություն կար, որ այդ միջոցի կիրառմամբ, օրինական ճանապարհով՝ չխախտելով ընդհանուր կարգն ու սովետական երկրի ամբողջականությունը, կարելի էր ինչ-ինչ խնդիրներ լուծել, հատկապես այնպիսիք, որոնք արծարծվել ու վերարծարծվել էին նախորդ տասնամյակներում՝ մնալով, սակայն, անպատասխան։

Լեռնային Ղարաբաղի հայկական մարզը, որը 1923 թվականին Կովկասյան բյուրոյի որոշմամբ կցվել էր Խորհրդային Ադրբեջանին, դրանցից մեկն էր եւ, որպես լուծման կարոտ խնդիր, 1930-ականներից տարբեր ձեւակերպումներով պարբերաբար դրվել էր մոսկովյան ղեկավարների սեղանին։

1936 թվականին՝ ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունման նախօրեին, երբ Անդրֆեդերացիան պետք է տրոհվեր երեք հանրապետությունների, Հայկոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանն ակնարկել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ներառելու նպատակահարմարությունը։

Աղասի Խանջյան, Գրիգոր Հարությունյան, Հակոբ Զարոբյան1945-1948 թվականներին՝ երեք անգամ, Հայկոմկուսի քարտուղար Գրիգոր Հարությունյանը Ստալինին առաջարկել էր Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին՝ տարածքային այդ վերաձեւման անհրաժեշտությունը բացատրելով սկսված հայրենադարձությամբ եւ ներգաղթողներին բնակեցնելու հրատապությամբ։

1961-ին, երբ Նիկիտա Խրուշչովն էր այցելել Հայաստան, Հայկոմկուսի առաջին քարտուղար Հակոբ Զարոբյանը եւս բարձրացրել էր Ղարաբաղի հարցը։

Այս ամենից բացի՝ Կրեմլը Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հազարավոր ստորագրություններով նամակներ էր ստանում, որոնք մնում էին անպատասխան։ Հարցը վերեւում լուծելու հույսը սպառվել էր։ Պետք էր փորձել ներքեւից, ինչի հնարավորությունը գորբաչովյան պերեստրոյկան կարծես թե տալիս էր։

մեջբերում Գորբաչեւից1988-ի փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ, որոնք հաջորդող օրերին սաստկացան գործադուլներով։ Տեղի հայ բնակիչները պահանջում էին մարզխորհրդի նստաշրջանի հրավիրում եւ Ադրբեջանին ենթակա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին միացնելու որոշման ընդունում:

1988-ի շարժումՉնայած բոլոր խոչընդոտներին՝ փետրվարի 20-ին նստաշրջանը կայացավ եւ ընդունեց որոշումը։ Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքեւից», առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական ատյանի համաձայնության, ավելին՝ նրա կամքին հակառակ, որոշում ընդունեց։

…եւ օրինական կամարտահայտությունն ընկալվեց որպես ապստամբություն

Նույն օրն արդեն Ստեփանակերտում էին Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության զորքերը։ Եկել էին ճնշելու ապստամբությո՞ւնը։ Ո՛չ։ Նպատակն իրավիճակը վերահսկողության տակ պահելն էր։

Իսկ երբ փետրվարի 20-ին օպերայի (այժմ՝ Ազատության) հրապարակը հաշված ժամերի ընթացքում լցվեց տասնյակ հազարավոր մարդկանցով, եւ Հայաստանը միացավ օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված շարժմանը, Գորբաչովի եւ նրա շրջապատի մեջ կասկած չմնաց, որ տեղի ունեցողն ապստամբություն է։

1988-ի շարժումՄոսկովյան կուսակցական պարբերականները «ապստամբություն» (восстание) բառը չէին գործածում, բայց չէին թաքցնում իրենց մտահոգությունն ու վախը՝ երեւույթը պիտակավորելով որպես ծայրահեղականություն (экстремизм)։

Ընդվզման թափից անակնկալի եկած Մոսկվան Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի որոշմամբ անմիջապես դատապարտեց Շարժումը՝ «ծայրահեղականներ», «ազգայնականներ» պիտակները փակցնելով դրա մասնակիցներին։ Եվ սա այն դեպքում, երբ բողոքի խաղաղ ցույցի դուրս եկած մարդիկ ծածանում էին Խորհրդային Միության դրոշը, իրենց ձեռքերում ունեին Լենինի, Գորբաչովի դիմանկարները եւ վանկարկում էին ամենեւին ոչ ծայրահեղական կարգախոսներ։

1988-ի շարժումՍովետական իշխանության ու կարգերի դեմ ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում որեւէ մեկն այդ պահին չէր ընդվզում։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր ինքնորոշման համար։ Ինքնորոշումն արտառոց մի բան չէր, դրա իրավունքն անգամ ամրագրված էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ։

Եթե, օրինակ, Մերձբալթյան երեք հանրապետությունները Սահմանադրության այդ կետը դիտարկում էին որպես ԽՍՀՄ-ից անջատվելու, «մաս առանձնացնելու» հնարավորություն, Ղարաբաղյան շարժման դեպքում բարձրացված պահանջն առերեւույթ չէր սպառնում Միության ամբողջականությանը։ Դա ներքին ինքնորոշման խնդիր էր եւ, այդուհանդերձ, ավելի վտանգավոր։

Մոսկվան կա՛մ պետք է բիրտ մեթոդներով ճնշեր Ստեփանակերտում ու Երեւանում ծայր առած շարժումը, կա՛մ պետք է լուծում տար։ Երկուսն էլ չափազանց վտանգավոր էին բարեփոխումների ուղին բռնած երկրի համար։

Առաջին դեպքում ԽՍՀՄ-ը կորցնում էր քաղաքական բարեփոխումների միջոցով միջազգային վարկը բարելավելու հնարավորությունը, իսկ երկրորդ դեպքում խորհրդային բազմազգ երկրում ծայր էին առնելու անջատողական նոր շարժումներ։

Փետրվարի 22-ի երեկոյան Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հեռուստատեսային ելույթում Արցախյան շարժումը բնութագրեց ԽՄԿԿ ԿԿ-ի՝ նախորդ օրվա որոշման ոգով ու բառապաշարով՝ մասնավորապես նշելով, որ «գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայաստանի եւ Ադրբեջանի աշխատավորների շահերին»։

շարունակելի

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մինչեւ 2050-ը ճապոնացիների մեկ քառորդը կվերանա՞
հաջորդը
Կինը քաղաքականությունում, Ծառուկյանի ու գրականության մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն