• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երեւանի լուսային զարդարանքի համար ծախսվել է ավելի քան 202 մլն դրամ

Հասմիկ Բալեյան 15:00 | 25.12.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 25.12.2023
ամանորյա զարդարանքներ

«Ալիք Մեդիա»-ն նախորդիվ հրապարակում էր պատրաստել Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի, Ամանորի տոնական միջոցառումների եւ ծախսերի մասին։ Տեղեկություն ստանալու հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքան գումար է ծախսվելու այս տարի հանրապետության գլխավոր տոնածառը զարդարելու եւ վարչական շրջաններում Ամանորի տոնական միջոցառումների համար։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկանում ենք՝ Հանրապետության հրապարակում 2023 թվականի դեկտեմբերին տեղադրված տոնածառը նոր չէ, 2018-ին ձեռք բերվածն է։ Այդուհանդերձ, դրա տեղադրման ու ապամոնտաժման համար գումար է հատկացվել։

Այս տարի Կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին ամանորյա տոնական ձեւավորման համար միջոցներ չի հատկացրել:

2023 թվականին «Սինեմարտ» ՍՊԸ-ն ստանձնել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցների լույսերի մոնտաժման, սպասարկման եւ ապամոնտաժման աշխատանքները, համաձայն պայմանագրի, 202 մլն 406 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Հանրապետության հրապարակի եւ մայրաքաղաքի վարչական շրջանների տոնածառերի տեղադրման, ծառայությունների մատուցման, սպասարկման եւ 2024 թվականի հունվարին դրանց ապամոնտաժման համար մայրաքաղաքի համայնքային բյուջեից նախատեսվել է հատկացնել 22 մլն ՀՀ դրամ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը 2 մլն 700 հազ. ՀՀ դրամի սահմանում «Վիվալդի» ռեստորանային համալիրում կազմակերպել է ամանորյա միջոցառում-հյուրասիրություն վարչական շրջանում բնակվող 450 արցախցի երեխաների համար:

Աջափնյակ վարչական շրջանում՝ Բուենոս Այրեսի հրապարակում, 594 հազ. 800 ՀՀ դրամի սահմանում կայանալու է ամանորյա միջոցառում՝ գեղարվեստական մասով, երեխաներին նվեր-տոպրակներ են բաժանվելու:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի արձանի հարակից բացօթյա տարածքում 1 մլն 150 հազ. ՀՀ դրամի սահմանում կանցկացվի ամանորյա տոնական միջոցառում:

Դավթաշեն վարչական շրջանի ամանորյա միջոցառումը նախատեսվում է վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակում, որի անցկացման համար ծախսվելու է 1 միլիոն 700 հազ. ՀՀ դրամ:

Նոր Նորք վարչական շրջանում 8 մլն ՀՀ դրամի շրջանակում նախատեսվում է տոնական միջոցառում (լինելու է կենդանի երաժշտություն, հավիրվելու են արտիստներ, երեխաներին նվերներ են տրվելու): Այն կանցկացվի Գայի արձանի հարակից տարածքում։

Երեւանի որոշ վարչական շրջաններում միլիոնավոր դրամներ են ծախսվելու տոնական միջոցառումների համար, իսկ որոշ շրջաններում միայն տոնածառ կտեղադրվի, տոնական միջոցառումներ չեն լինի, եւ գումարներ չեն ծախսվի:

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվի վերաքննիչ դատարանը կքննի Վագիֆ Խաչատրյանի բողոքը
հաջորդը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն