• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանուն կլիմայի, հանուն բարեկեցիկ գյուղի

Աննման Մինասյան 18:00 | 25.12.2023
Աննման Մինասյան 18:00 | 25.12.2023
ԵՆԿ ՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ

Գյումրիում ամփոփվեցին «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբերին իրականացված 18 ենթադրամաշնորհային նախագծերը:

Հայտարարված ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։

ԵՆԿ ՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖՖինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), իրականացնում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համագործակցությամբ։ Որպեսզի ամենահեռավոր համայնքների դպրոցներն ու մանկապարտեզներն օգտվեն արեւային էներգիայից, գյուղերում էլ այգիներ ու պուրակներ հիմնվեն, Ավստրիական զարգացման գործակալությունը շուրջ 53 միլիոն դրամ է հատկացրել:

Կազմակերպիչները նշում են, որ ենթադրամաշնորհի հայտարարված մրցույթին 400-ից ավելի հայտեր են ստացել համայնքապետարաններից, դպրոցներից եւ այլ կառույցներից: Ընտրել են այն դիմումները, որտեղ կան թե՛ կլիմայական կրթության, թե՛ համայնքի զարգացման բաղադրիչներ, եւ ֆինանսավորել:

ԼեռնուտՕրինակներից մեկը Ախուրյան համայնքի ամենահեռավոր, մարզկենտրոնից կտրված Լեռնուտ գյուղն է: Տասնամյակներ շարունակ այստեղ դասերն անցկացրել են անմխիթար տնակում: Այժմ դպրոցը տեղափոխվել է գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են նաեւ մանկապարտեզն ու վարչական նստավայրը:

Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Գնել Մանուկյանն ասում է՝ գյուղում գազ չկա, ոչ էլ հույս կա, որ առաջիկա տասնամյակում կունենան: Դիմել են ենթադրամաշնորհին ու շահել: Այսուհետեւ Լեռնուտի դպրոց-մանկապարտեզը կջեռուցվի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի տրամադրած շուրջ 3 միլիոն արժողությամբ ֆոտովոլտային կայանի արտադրած էներգիայով:

Ծրագիրը մի քանի խնդիր է լուծել մարզերում. կլիմայի փոփոխությունն ու բացասական ազդեցությունը մեղմեն, նոր սերունդը կլիմայական կրթություն ստանա, ուսուցիչներն էլ իրենց վրա վերցնեն երեխաներին «կանաչ» կրթություն տալու պարտականությունը: Ծրագրի շրջանակում 400 ուսուցիչ է վերապատրաստվել գյուղերի երիտասարդներին արտադասարանական կլիմայական կրթություն տալու համար: Շուրջ 1000 երիտասարդ էլ հասցրել է մասնակցել «Կլիմայի փոփոխությունների եւ շրջակա միջավայրի պահպանում» թեմայով դասընթաց-տեղեկատվական հանդիպումների։

Արթուր Նաջարյան«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային բաղադրիչի մշտադիտարկման եւ որակի խորհրդատու Արթուր Նաջարյանը թվարկում է հեռավոր համայնքներում արդեն իրագործած ծրագրերը՝ 10 արեւային ֆոտովոլտային, 2 հակակարկտային կայաններ, 160 աղբամաններ, 4 զբոսայգիների ոռոգման անցկացում, կանաչապատում, վերանորոգում, անգամ ջրհորի կառուցում եւ բազմաթիվ կյանքի կոչված այլ ծրագրեր երիտասարդների ակտիվ մասնակցությամբ:

Նաջարյանն ասում է՝ Շիրակի մարզի հեռավոր գյուղերի դպրոցներին անգամ էլեկտրատաքացուցիչներ են տրամադրել: Զարմանքով է փաստում, որ մեր օրերում դեռեւս կային դպրոցներ, որտեղ նավթով վառվող վառարաններով են դասասենյակ տաքացնում: Նա եւս մեկ կարեւոր շեշտադրում է անում. «Ծրագիրը համայնքներում դրական փոփոխություն բերեց. հզորացրեց ենթակառուցվածքները, որոշակիորեն լուծեց շրջակա միջավայրը պահպանելու խնդիրը եւ ամրապնդեց այն գաղափարը, որ բնությունը պահպանելը համընդհանուր եւ բոլորիս առջեւ ծառացած խնդիր է»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դաշնակից երկրի հանդեպ տարրական հարգանքը բացակայում է. ՀՌՀ
հաջորդը
Հռոմի պապը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն