• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Նոյեմբերին Հայաստանում ռեկորդային չափով ոսկի է վերամշակվել

Արմինե Ավետյան 19:00 | 25.12.2023
Արմինե Ավետյան 19:00 | 25.12.2023
ոսկի

Տարեվերջին Հայաստանի տնտեսությունը վերադարձել է երկնիշ աճի ուղեծիր։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականի նոյեմբերի տնտեսական ակտիվության նախնական ցուցանիշը՝ 11,2 տոկոս աճ։ Հոկտեմբերին, հիշեցնենք, այդ ցուցանիշը գրեթե կրկնակի փոքր էր, ընդամենը 6 տոկոս։

Ուրեմն այդ ի՞նչ է կատարվել մեր տնտեսության մեջ, որ նման վագրի թռիչք է գրանցվել։ Պարզվում է՝ այս անգամ «կինդեր սյուրպրիզը» մեր արդյունաբերությունն է, որն աճել է 23,8 տոկոսով։ Եվ այս ոլորտի նման բարձր աճի շնորհիվ տնտեսության ընդհանուր աճն է բարձրացել։ Սա մեր երկրում վերջին տարիների համար, եթե չասենք շոկային, իսկապես աննախադեպ երեւույթ է։ Արդյունաբերության նման բարձր աճ ունենալը երազանք է յուրաքանչյուր տնտեսության համար։

Հայաստանում արդյունաբերությունն այն ոլորտն է, որն անցած տարիներին լավագույն դեպքում աճում էր 1 տոկոսի սահմաններում։ Հիմնականում չէր աճում կամ անկում էր ունենում։ Հոկտեմբերին, օրինակ, աճել էր ընդամենը 0,6 տոկոսով, իսկ այս տարվա տասը ամսվա կտրվածքով անգամ կես տոկոսով նվազել էր։ Անցած տարվա նոյեմբերին արդեն 2021-ի նույն ամսվա համեմատ ոլորտն ունեցել է 2,3 տոկոս անկում։

Նոյեմբերյան այս կտրուկ ցուցանիշը հարց է առաջացնում՝ այդ ի՞նչ ենք այդքան շատ արտադրել, արդյունաբերել կամ արդյունահանել, որ ոլորտը նման թռիչքաձեւ ցուցանիշ է գրանցել։ Վիճակագրական կոմիտեն դեռ ավելի մանրամասն տվյալներ չի ներկայացրել, ամենայն հավանականությամբ դա կհրապարակի հաջորդ տարեսկզբին։ Տնտեսագետների շրջանում նույնպես այս ցուցանիշը շփոթ է առաջացրել, եւ փորձում են հասկանալ, թե այդ որ կախարդական փայտիկն է նման բարենպաստ ազդեցություն առաջացրել։

«Շեղում է ինչ-որ, դեռ ամբողջ տվյալները չկան։ Ամենայն հավանականությամբ հանքարդյունաբերության հաշվին կլինի»,- ենթադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

ԱրմստատՊարզվում է՝ ոչ։ Կտրուկ աճել է ոչ թե հանքարդյունաբերությունը, սննդի կամ գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը կամ արտադրության ուրիշ ճյուղ, այլ ոսկու վերամշակումը։ Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ այն աճել է բավականին շատ եւ ոչ թե տոկոսով, այլ անգամներով՝ 13,7 անգամ։ Իսկ թե ինչով է դա պայմանավորված, տնտեսագետը չկարողացավ պատասխանել, հատկապես որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել ավելի մանրամասն տվյալները։

Այնուամենայնիվ, Քթոյանը ենթադրեց, որ սա կարող է կապ ունենալ Ռուսաստանի հետ։ Ավելացել է ինչպես Հայաստանի միջոցով եվրոպական ապրանքների վերաարտահանումը դեպի այդ երկիր, այնպես էլ մեր երկրի միջոցով ռուսական ոսկու վերաարտահանումը դեպի այլ ուղղություններ։ Միգուցե ռուսական ոսկին ներկրվում եւ մեր երկրում վերամշակվում, հետո արտահանվում է այլ երկրնե՞ր։ Չէ՞ որ ռուսական ոսկին արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է, եւ Հայաստանը բացահայտ վերաարտահանելու փոխարեն այստեղ է վերամշակում, հետո նոր արտահանում։

Ամեն դեպքում սա նոր երեւույթ է մեր տնտեսության մեջ։ Հիշեցնենք, որ նույն կերպ այս տարի կտրուկ ավելացել էր թանկարժեք քարերի արտահանումը, որի ծագման աղբյուրը նույնպես Ռուսաստանն էր։

Արդյոք ոսկու վերամշակումն ու արտահանումը նոր միտում կարող է լինել մեր տնտեսության համար, որն էլ կնպաստի ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության աճին։ «Ո՛չ, չի կարելի այդպես ասել։ Սա դեռ մեկանգամյա երեւույթ է։ Դա պետք է ամիսներ կամ տարիներ շարունակվի, որ համարենք նոր միտում։ Եթե շարունակվի, կհամարենք»,- նշեց տնտեսագետը։

ԱրմստատԱյնուամենայնիվ, հիշեցնենք, որ այդ աճը վերաբերում է միայն նոյեմբերին եւ ոչ թե ամբողջ տարվան։ Իսկ արդեն հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության մյուս ցուցանիշները չեն զարմացնում՝ պահպանել են նախորդ ամիսների գրեթե նույն ակտիվության տեմպը։ Այսպիսով՝ այս տարվա տասնմեկ ամիսներին տնտեսական ակտիվությունը գրանցել է երկնիշին ձգտող՝ 9,4 տոկոս աճ։ Նույն արդյունաբերության աճը, որը նոյեմբերին թռիչք էր ունեցել, տասնմեկամսյա կտրվածքով եղել է 2,1 տոկոս։ Հունվար-նոյեմբերին շինարարությունն աճել է 15,6, առեւտուրը՝ 24,3, իսկ ծառայությունների ոլորտը՝ 11,1 տոկոսով։

Շարունակում է շատ բարձր մնալ արտաքին առեւտրաշրջանառության աճը, տասնմեկ ամսվա կտրվածքով՝ 42,4 տոկոս։ Այստեղ բավականին դրական է այն միտումը, որ ներմուծման աճը գրեթե հավասարվել է արտահանման աճին։

Հավելենք նաեւ, որ նոյեմբերին նույնպես կյանքը թանկացել է. սպառողական ապրանքների գները բարձրացել են 2,2 տոկոսով։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հռոմի պապը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին
հաջորդը
ԱՄՆ-ը 15 ռազմաբազա կբացի Ֆինլանդիայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն