• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախցի Հերմինեն երազում է բեմում ելույթ ունենալու մասին

Հասմիկ Բալեյան 15:00 | 27.12.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 27.12.2023
Հերմինե Խաչատրյան

«Ես 1991 թվականին եմ ծնվել, եղբայրս՝ 1990-ին Գյումրիում։ Մեկ տարեկան եմ եղել, երբ ծնողներս ինձ ու եղբորս թողել են Երեւանի մի մանկատանը, վերադառնալիս ավտովթարի են ենթարկվել ու մահացել։

Լսել եմ, որ մանկատուն տանելու պատճառը սոցիալական դժվարություններն են եղել․ մեզ պահել չեն կարողացել, նեղ տարիներ էին։ Երկու տարի անց ասկերանցի ամուսիններ Շուշիկը եւ Վալերիկն են որդեգրել ինձ ու եղբորս։ Նրանք մի որդի են ունեցել, որը մահացել էր, ուստի որոշել են երեխա որդեգրել։ Այդ ժամանակ ես երեք տարեկան եմ եղել, եղբայրս՝ չորս։

Մեզ որդեգրելուց 6 ամիս անց Շուշիկը մահացավ, 15 տարի անց էլ՝ Վալերիկը։ Եղբայրս էլ զոհվեց 44-օրյա պատերազմում՝ կյանքը նվիրելով մեր սուրբ Արցախին, մեր հողին»,- պատմում է ասկերանցի Հերմինե Խաչատրյանը։

Հերմինեին ու Արթուրին որդեգրող ծնողները լավ չեն պահել, հաճախ են ծեծել։ Հերմինեն երեք տարեկան է եղել, բայց հիշում է Շուշիկի դաժան վերաբերմունքը, ծեծը․․․ Ամուսինները հաճախ էին անտեղի զայրանում եւ օր ու արեւ չէին տալիս նրանց։

Շուշիկի մահից հետո Հերմինեի խնամակալությունը ստանձնել է Շուշիկի քույրը՝ Ռոզան, իսկ Արթուրը շարունակել է ապրել որդեգրող հոր հետ, որը կնոջ մահից ամիսներ անց երկրորդ անգամ  է ամուսնացել։ Վալերիկի երկրորդ կինը երեք երեխա է իր հետ բերել։ Նրա հետ ամուսնությունից հետո էլ երեք զավակ է ունեցել։ Վեց երեխաների հետ նույն հարկի տակ ապրել է նաեւ Հերմինեի եղբայրը։

Հերմինեի խորթ մորաքույրը՝ Ռոզան, նրա ամուսինը, հոգատար ծնողներ են եղել նրա համար։ Նրանք մի երեխա էին ունեցել, որը մահացել էր։ Եվ Հերմինեին իրենց հարազատ զավակի պես են խնամել։

2023 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ հայաթափվում էր Արցախը, Հերմինեն իր 14-ամյա որդու եւ 83-ամյա Ռոզա մայրիկի հետ տեղափոխվել է Գորիս, որտեղ ապրել է մեկուկես ամիս: Մի քանի օր առաջ էլ Հերմինեի երեքհոգանոց ընտանիքը տեղափոխվել է Արտաշատ, ապրում են մեկսենյականոց բնակարանում։

Ռոզա մայրիկն ու նրա ամուսինը տարիներ շարունակ աշխատել էին, գումար հավաքել, որ Հերմինեի որդու՝ Սեւակի համար տուն գնեն։ Հավաքած գումարը Ռոզա մայրիկն իր հետ բերել է, Արտաշատում բնակարան գնել։ Բնակարանը շատ փոքր է, բայց իրենցն է։ Հանգիստ են, որ գոնե գլխավերեւում տանիք կա։ Ռոզա մայրիկի ամուսինը երկու տարի առաջ է մահացել։ Հերմինեն ամեն օր սիրով ու գորովանքով է հիշում նրան, նա լավ հայր է եղել իր համար։ Իսկ Ռոզայի մասին հիմա արդեն Հերմինեն է սիրով հոգ տանում։

«Ինձ շատ ընտիր պահել են։ Եղբայրս ավարտել է Արցախի պետական համալսարանը, իրավաբան էր, իսկ ես Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում եմ ուսանել։ 20 տարի երգել եմ Ասկերանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Երգում էի նաեւ Ասկերանի «Բերդ» համույթում եւ որպես երգչուհի՝ նաեւ վարձատրվում էի։ Հիմա՝ Արտաշատում հաստատվելուց հետո, աշխատանք չունեմ։ Շատ կուզենամ ինչ-որ համույթում աշխատանքի անցնել, վաստակել, մեր տունը պահել»,- ասում է Հերմինեն։

2023 թվականին Հերմինեն Ակնա-Ասկերան ճանապարհին պայքարող քաղաքացիների թվում էր, որոնք փակեցին ճանապարհը, հրաժարվեցին Ադրբեջանի ուղարկած «հումանիտար օգնությունից», նրանց ուղարկած ալյուրից։ Հերմինեն միշտ պայքարել է, չի ընկրկել անգամ ամենադժվար օրերին։ Հիմա էլ պայքարում է, որ աշխատանք գտնի։ Ֆինանսական օգնություն չի ուզում ինչ-որ մեկից, ուզում է՝ օգնեն, որ երգի, աշխատանքի անցնի, վաստակի։

Հերմինեի այս կատարումը նկարահանվել է 2014 թվականին
Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում։

«Իհարկե, ուզում եմ համույթում երգել, վաստակել, բայց հիմա կարեւորն այն է, որ գործ լինի, ընտանիքս պահեմ։ Խանութում էլ կաշխատեմ կամ մի ուրիշ այդպիսի գործ եթե լինի։ Կարեւորն այն է, որ մի նորմալ աշխատանք ունենամ»,- ասում է Հերմինեն։

Ռոզա մայրիկն էլ Արցախից տեղահանվելուց հետո դեռ կենսաթոշակ չի ստացել, պատկան մարմիններն ասել են՝ սպասե՛ք, կփոխանցենք։

Հերմինեն երբեմն մտածում է իր կենսաբանական հոր ու մոր ազգականների մասին, բայց չի փորձել նրանց գտնել։ Կարծում է՝ եթե նրանք ուզեին, կփնտրեին իրեն ու եղբորը, բայց չեն արել։ Վախենում է, որ գուցե փորձի ու գտնի իր ազգականներին, բայց նրանք չուզեն իր «երեսը տեսնել»։

«Դրա համար էլ  գլուխս կախ ապրել եմ, աշխատել, նրանց չեմ էլ փնտրում, որ հետո փաստի առաջ չկանգնեմ»,- ասում է։

Պատերազմներ, ցավ ու տառապանք տեսնելուց հետո էլ Հերմինեն չի դադարում երազելուց եւ ապագայի վերաբերյալ պլաններ է կազմում։ Որդին՝ Սեւակը, ուզում է վարսահարդար դառնալ։ Հերմինեն պլանավորել է աշխատել, գումար հավաքել, որ որդին գնա դասընթացների, սովորի այդ արհեստը։

«Իհարկե, մեծ երազանքներ էլ ունեմ․ երազում եմ մեծ բեմերում երգել, երգչուհի դառնալ, բայց շատ փող աշխատելը չէ իմ երազանքը։ Ուզում եմ սիրելի աշխատանք ունենալ և Աստծո տված տաղանդով երգել։ Բայց իմ ամեամեծ երազանքը իմ Արցախը ազատագրված տեսնելն է։ Երազում եմ Արցախի դրոշը տեսնել Արցախի երկնքում ծածանվելիս»,- եզրափակում է Հերմինեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանին. Զախարովա
հաջորդը
Իսրայելն ահաբեկչական պետություն է. Կուբայի նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն