• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Առցանց տաքսիների հարկումը սակագների բարձրացման պատճառ կդառնա՞

Մարիամ Սարգսյան 15:00 | 28.12.2023
Մարիամ Սարգսյան 15:00 | 28.12.2023
տաքսի

Հաջորդ տարվանից առցանց տաքսիները կհարկվեն։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունը 56 կողմ, 6 դեմ, 17 ձեռնպահ ձայներով անցած շաբաթ ընդունվեց խորհրդարանում։

Տաքսի ծառայությունները պետք է իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնց արդյունքում վարորդները պետք է ուղեւորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրեն։

Օրենքի փոփոխությամբ յուրաքանչյուր ուղեւորության համար կսահմանվի պետական տուրք, որը տարբեր կլինի կանխիկ եւ անկանխիկ վճարումների դեպքում։ Կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025-ի հունվարի 1-ից՝ 3,5%, 2026-ի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5%, 2025-ի հունվարի 1-ից՝ 2,5%, 2026-ի հունվարի 1-ից՝ 4%։

Սա, ըստ փոփոխության հեղինակների, հնարավորություն կտա ոլորտն օրենքի դաշտ բերելու, իսկ անձնական տրանսպորտային միջոցներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդները կվերահսկվեն եւ կհարկվեն։

Վահագն ՍահակյանՏաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը օրենքի փոփոխությունը դրական չի գնահատում։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում փորձագետը նշում է՝ հարկը ճիշտ հավաքելու համար նախ այն պետք է ճիշտ հաշվել, իսկ դրա պատասխանատուն պետությունն է։ Կենսական նշանակության կարեւոր ոլորտներում, որտեղ կա չափման մեծություն, պետք է առկա լինի չափման միջոց։

«Պարզ ասած՝ որտեղ մի բան կա, որը պետք է չափել ու վաճառել, այդտեղ պետք է հատուկ սարք դրված լինի։ Չափման միջոցը հաշվիչներ են, որոնք պետության վերահսկողության տակ են, սերտիֆիկացնում է պետությունը, գրանցվում են էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնում եւ որոշակի հաճախականությամբ անցնում են չափագիտական ստուգումներ, դրանից հետո կապարակնքվում են»,- ասում է Սահակյանը։

Այդ ցանկում են, օրինակ, գազի, հոսանքի, ջրի, բենզալցակայանների, գազալցակայանների հաշվիչները։ Դրանց ճշգրտության պատասխանատուն պետությունն է։

Առցանց տաքսիների վարորդների աշխատանքային գործիքը հեռախոսն է։ Դա, ըստ փորձագետի, չի կարող ծառայել որպես չափման միջոց։ Դրանից բացի՝ անվտանգային լուրջ խնդիր կա, որն անտեսվում է։

«Երեւանում շղթայական վթարների թիվն ավելացել է։ Թեեւ պատճառը չի բարձրաձայնվում, բայց ներքին խոսակցություններում ասում են, որ վարորդների ուշադրությունը շեղվում է, երբ պատվեր են ստանում, կենտրոնացած չեն վարում։

Մյուս տաքսի ծառայությունները լիցենզավորվում են, այլ հարկային դաշտում են, մինչդեռ նույն ծառայությունն են մատուցում։ Ուղեւորը որտեղի՞ց պետք է վստահ լինի, որ այդ վարորդը, օրինակ, հոգեներազդող նյութերի ազդեցության տակ չէ, կամ ավտոմեքենան ջարդվելու եզրին չէ, եւ վարորդն իրեն անվնաս տեղ կհասցնի»,- ասում է Սահակյանը։

Առցանց տաքսի ծառայությունների՝ դաշտ մտնելուց հետո մայրաքաղաքում դադարեցվել է տաքսի ծառայություն մատուցող 1100 ընկերության գործունեություն։

«Այդքան տնտեսվարող սնանկացել է։ Առցանց տաքսիների սեփականատերերը վարորդին իրենց գրպանից գումար էին տալիս, ասում՝ 100 դրամով տեղափոխի՛ր ուղեւորին, մարդիկ էլ ուրախացել էին, որ մատչելի տաքսիից կարող են օգտվել․ այսօր դրա պտուղներն ենք քաղում։

«Ձրի պանիրը միայն թակարդում է լինում»»,-ասում է Սահակյանն ու վստահություն հայտնում, որ այս անգամ եւս պետք է սպասել տաքսի ծառայությունների սակագների բարձրացման։ Ցանկացած փոփոխություն հասարակության «գրպանից է» դուրս գալիս։

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահն ամենակարեւոր խնդիրներից մեկը համարում է այն, որ պատվերների մասին տեղեկությունները ծառայությունները պետք է փոխանցեն պետությանը։ «Այս քայլով պետությունն իր վերահսկողության գործառույթն ու լծակը տալիս է վերահսկվողին։ Վերջինս ինչ թիվ ներկայացնի, այդքան էլ վճարելու է»։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապրանքը պատվիրելուց հետո գնումը չեղարկելու տարբերակ կլինի. Wildberries
հաջորդը
33 թեկնածուներից 24-ն ինքնաառաջադրվել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն