• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խորենացին կեղծարա՞ր է

Վահրամ Աթանեսյան 18:00 | 06.01.2024
Վահրամ Աթանեսյան 18:00 | 06.01.2024
մեջբերում Վահրամ Աթանեսյանից

Պատմության մի դասագրքի շուրջ քննարկումներն այնքան խորացել են, որ միջամտում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Ո՛չ հեղինակին եմ ծանոթ, ո՛չ դասագիրքն եմ գոնե թերթել, ուստի դժվարանում եմ գնահատել՝ քննադատնե՞րն են արդարացի, թե՞ նրանք, ովքեր ոչինչ վտանգավոր չեն տեսնում: Բայց խնդիր կա հասկանալու, թե մենք մեր պատմությունն ինչպես գիտենք կամ ինչպես ենք ներկայացնում:

Մասնավոր օրինակ ասեմ. մոտ հինգ տարի աշխատել եմ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի վրա եւ կարիք եմ ունեցել վերընթերցելու նաեւ հինգերորդ դարի մեր պատմիչներին: Ինձ համար անակնկալ էր, երբ Խորենացու մոտ կարդացի, որ Ձիրավի ճակատամարտում Մերուժան Արծրունին գերվել եւ սպանվել է, որովհետեւ Բագրատունի թագադիր ասպետը երկյուղ ուներ, թե Ներսես Մեծը նրան մահվան դատավճռից կփրկի, ներում կշնորհի:

Այդ մասին տարածված պատումը Ներսես Մեծի հանդեպ Բագրատունի իշխանի կասկածամտության մասին ոչինչ չի ասում: Մենք գիտենք, որ Մերուժանը դաժան մահվան է դատապարտվել որպես ոչ միայն Հայոց գահին դավաճանած, ապստամբ, այլեւ քրիստոնեական հավատից զրադաշտության անցած, եկեղեցիներ ավերած, նրանց տեղում ատրուշաններ կանգնեցրած ուրացող:

Արդ, եթե վաղը մի պատմաբան դպրոցական դասագրքում հղում անի Խորենացուն եւ Մերուժանի մահապատիժը ներկայացնի ինչպես Պատմահայրն է շարադրել, դիտվելու է կեղծարա՞ր կամ պատմության ավանդականությունը խեղաթյուրո՞ղ: Բայց չէ՞ որ մենք, որպես կանոն, Խորենացու վկայությունները կասկածի տակ չենք դնում: Այս վարկածը պետք է բացառությո՞ւն դիտվի, այստեղ Խորենացին կեղծարա՞ր է:

Հարցրել եմ մի քանի պատմաբանի՝ Ներսես Մեծն ինչո՞ւ պիտի Մերուժան Արծրունուն ներում շնորհեր, կամ Բագրատունի իշխանն ինչո՞ւ է այդպես կասկածել, հիմնավոր պատասխան չեմ ստացել: Ինձ խորհուրդ են տվել առհասարակ նման հարցադրումներ չանել: Բայց որքանո՞վ է արդարացի եւ հանրայնորեն նպաստաբեր այդ մոտեցումը, երբ «սուր անկյունները հարթեցվում են»:

Դա հայրենասիրությո՞ւն է:

Մի քանի օր Ֆեյսբուքում բանավիճում էի մի գրագիտուհու հետ: Վկայակոչում էի հանրագիտարանային տվյալներ, փորձում էի բացատրել, որ Ուրարտուն մեր ընկալմամբ է Արարատյան թագավորություն, գոյություն ունի միջազգային ուրարտագիտություն: Ապարդյուն: Ստիպված էի ասել, որ ենթադրենք՝ մի հայ երիտասարդ ուսումնառության է մեկնում Անգլիա, որտեղ Ուրարտուի շուրջ բանավեճ է սկսվում: Նա, բնականաբար, պնդում է, որ դա հայկական պետություն է, իսկ մեկ այլ ուսանող բերում է «Բրիտանական հանրագիտարանը» եւ բացում ու կարդում «Ուրարտու» հոդվածը:

Ի՞նչ պիտի ասի հայ երիտասարդը: Ասելիքս այն էր, որ նախընտրելի է գոնե բուհերում Ուրարտուի մասին խոսելիս ներկայացվեն նաեւ այլ վարկածները, տեսակետները: Զրուցակիցս հարմար գտավ ինձ հեռացնել ընկերությունից: Այդպես լավ է: Չկա բանավեճ, չկա երկրորդ կարծիք: Դու ես եւ քո իմացածը, որը քեզ համար կատարյալ ճշմարտություն է:

Բայց եկե՛ք պատկերացնենք, որ հիսուն կամ հարյուր տարի է անցել, մի հայ երիտասարդ կարդում է պատմության բուհական դասագրքերը, որտեղ 1988-ի Շարժումը, Հայաստանի անկախության հռչակումը, ղարաբաղյան առաջին պատերազմը ներկայացված են, մեղմ ասած, կուսակցական անհանդուրժողականության դիրքից. ՀՀՇ-ն, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անկախության ջատագով քաղաքական վերնախավն անտեսված են:

Այսօրվա իրավիճակի խորքային պատճառներից մեկը հենց այդ «հայրենասիրությունը» չէ՞: Պատմության գեղարվեստականացումն անթույլատրելի է, իրադարձությունների շղթայից նույնիսկ մի դրվագի անտեսումը՝ նույնպես: Իսկ երբ գեղարվեստականացումը եւ իրադարձությունների ընտրովի ներկայացումը համատեղվում են, ունենում ենք պատրանք: Ինչպես «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությամբ համաշխարհային ազգի քարոզչությունն է երկու սերնդի կյանք խեղել:

Եթե անգամ Խորենացին կողմնակալ հայացքով է պատմել Մերուժանի հանդեպ Ներսես Մեծի ներողամտության մասին, միեւնույնն է, այդ դրվագը չպետք է թաքցնել:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արատները պատճառ դարձան մեր ազգի պարտությունների. կաթողիկոս
հաջորդը
Կարեն Ավետիսյան. հայկական կինո, սերիալներ, Oscar, Տարանտինո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն