• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տոները գնացին, հետտոնական դեպրեսիան եկավ

Աննման Մինասյան 16:00 | 08.01.2024
Աննման Մինասյան 16:00 | 08.01.2024

Տոնական օրերն ավարտվեցին: Մեկ ամսից ավելի ազգովին ինքնամոռաց վազքի մրցույթ էինք հայտարարել՝ տնից խանութ, խանութից տուն:

Ոմանց ոգեւորում էր ամենալավ սեղան ունենալու, ոմանց հարազատ-բարեկամին տեսնելու, շփվելու, ոմանց էլ հանգստանալու միտքը:

Շիրակի մարզում դեկտեմբերի 31-ի գիշերը 4 հոգի հրավառություն անելիս տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, նոր տարվա առաջին ժամերը Գյումրու բժշկական կենտրոնում անցկացրել:

ՀրավառությունԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրավառության ու պայթուցիկների պատճառով քաղաքացիներ են վնասվել

«Այս օրերին ոչինչ չի ուտվում» խոսքը ցիտելով՝ մեկ ամսվա առեւտուրը մի երկու օրում սպառելուց հետո աշխատանքի գնալու օրը վրա հասավ:

Հոգնած, նեղված, «նոր տարվանից ոչինչ չհասկացած» մարդիկ աշխատանքի գնացին՝ ֆիզիկապես աշխատավայրում, հոգեպես առատ սեղանների շուրջը տոնը շարունակելու անհույս հույսով:

Հայկուհի ԿնյազյանՀոգեբանական գիտությունների դոցենտ Հայկուհի Կնյազյանն ասում է՝ «հետտոնական դեպրեսիա» հասկացություն հոգեբանության մեջ չկա: Կա «դեպրեսիա» ախտորոշում, որը տոնի հետ կապ չունի: Տարածված արտահայտությունը զուտ տրամադրության անկումն է բնորոշում, որը նկատվում է գրեթե բոլոր տոներից հետո: «Երկար նախապատրաստվելը եւս առիթ է դառնում, որ հույսերը չարդարանան, նաեւ շատ ֆինանսական ծախսեր ենք անում, հետո ճնշվածություն ունենում»:

Հոգեբանը տխրելու եւս մեկ առիթ էլ հանգստի համար նախատեսված օրերի թիվն է համարում: Չի հերքում, որ երկարաժամկետ հանգիստը նույնպես ճիշտ չէ, քանի որ հանգստի ռեժիմի մեջ կընկնենք, բայց այսքան վազքի մեջ երեք օրը լիարժեք հանգստանալու համար, հատկապես կանանց դեպքում, քիչ էր:

Ի՞նչ անել, որ աշխատանքի ռեժիմի մեջ հնարավորինս արագ մտնենք. Հայկուհի Կնյազյանը խորհուրդ է տալիս հրաշքների իրականացումը չկապել մեկ օրվա հետ: Հարկավոր է նպատակներ ու երազանքներ սահմանել ամբողջ տարվա համար: Ըստ հոգեբանի՝ դրական բան կա նրա մեջ, որ շուտ ենք աշխատավայր վերադարձել. տոնը կնշենք եւս մեկ անգամ գործընկերների հետ, բայց այս դեպքում կենցաղային գործերից զերծ կլինենք:

Արմեն ԽաչատրյանՏոնական ուտեստների եւ խմիչքի, օրվա ռեժիմի փոփոխության պատճառով տարվա առաջին օրերին Գյումրու բժշկական կենտրոն շատացել է խրոնիկ հիվանդություններ ունեցողների հոսքը: Այս մասին «Ալիք Մեդիային» տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Դիմողները հիմնականում սիրտ-թոքային, հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներն են:

Ախուրյան խոշորացված համայնքը ձեւավորվել է գյուղական երեք տասնյակ բնակավայրերի միացումից, վարչական աշխատողների հիմնական մասն էլ գյուղական բնակավայրերից են:

Սուրեն ԱբրահամյանԱխուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանը 200-ից ավելի աշխատակիցներին բնականոն աշխատանքի վերադարձնելու միակ ձեւը սեփական փորձով օրինակ ծառայելն է համարում:

Սակայն խնդիր է առաջ քաշում. ասում է՝ գյուղերում եւ քաղաքներում տոները խիստ տարբեր են նշում: Եթե քաղաքի բնակիչը աշխատանքային ցանկացած օրվա ավարտին կարող է իրեն տոն պարգեւել՝ հաճախել ժամանցի, զվարճանքի, զարգացման վայրեր, գյուղերում այլ է. աշխատանքային օրվա ավարտը ոչ մի կերպ ու ոչնչով հագեցնել չի լինում: Մարդիկ սպասում են տոներին, որ փոքր-ինչ այլ գույներով ներկեն միապաղաղ օրերը, բայց երեք օրում գրեթե ոչինչ չեն հասցնում:

«Խնդիրները, սակայն, լուծելու համար են»,- ասում է Սուրեն Աբրահամյանն ու վստահեցնում, որ հաջողվել է աշխատակազմին աշխատանքային ռիթմի մեջ դնել:

Բավարա՞ր է երեք օրը Ամանորը տոնելու համար, կարծիքները խիստ տարբեր են, բայց որ չափավորությունն ամեն հարցում պահել է պետք, համամիտ է մեծամասնությունը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան եւ Ռուսաստանը հրետակոծել են միմյանց
հաջորդը
Տարանցիկ ճանապարհն ինքնիշխանության խախտման հիմք չէ. Քանաանի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն