• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վարորդները «տուգանքի մատերիալ» չեն

Մարիամ Սարգսյան 18:00 | 10.01.2024
Մարիամ Սարգսյան 18:00 | 10.01.2024

Հունվարի 1-ից Երեւանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր: Քաղաքը բաժանվել է «Ա» եւ «Բ» գոտիների՝ վճարման տարբեր չափերով։ Այժմ Երեւանի փոքր կենտրոնում կայանման տարեկան վճարը շուրջ 13 անգամ բարձրացել է՝ 12 հազարից դառնալով 160 հազար դրամ։ Կենտրոնից դուրս կայանման տարեկան արժեքը 24 հազար դրամ է։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչեւ 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես՝ կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:

Օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաեւ «Բ» գոտու վրա:

Որոշումը, սակայն, միանշանակ չի ընդունվել շահառուների եւ ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Ասում են՝ հերթական չմտածված, թերի, բայց արագ ընդունված նախագիծն է, որ վճարման չափի պես շատ խնդիրներ ունի։

Տիգրան Քեյան«Վարորդի ընկեր» հասարակական կաազմակերպության (ՀԿ) նախագահ Տիգրան Քեյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, թե առաջին ու հիմնական խնդիրը, որից հետո մյուսները երկրորդ պլան են մղվում, մարդկանց որոշ խմբի իրավունքների սահմանափակումն է։

«Կենտրոն վարչական շրջանում ապրող բնակիչների իրավունքները սահմանափակվում են։ Շատ վատ, թերի նախագիծ է՝ հաշվի առնելով թեկուզ միայն այդ հանգամանքը»,- նշում է նա։

Քեյանը հիշեցնում է այլ երկրների փորձը, որտեղ ներդրվել են նման համակարգեր։ Այն հատվածներում, որտեղ արգելվել կամ սահմանափակվել է ավտոմեքենաների մուտքը, առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել տարածքի բնակիչների համար, ինչը երեւանյան նախագծի դեպքում մշակված չէ։

«Կենտրոնի բնակիչը, եթե չունի ավտոտնակ, բակային հատվածում էլ չկա կայանատեղի, ստիպված պետք է վճարի այդ գումարը, որ կարողանա իր բնակավայրի տարածքում կայանել ավտոմեքենան»։

Նախագծից առաջ անհրաժեշտ էր ուսումնասիրել այլ երկրների փորձը, շփվել շահառուների հետ, իրենց հարցնել՝ ինչ առաջարկ կամ դժգոհություն ունեն, հղկել, մշակել, հետո միայն ընդունել:

«Վարորդները փորձադաշտ չեն, որ քաղաքապետարանը որոշումն ընդունի, հետո հասկանա ինչպես մշակել, ինչ փոփոխություն անել։ Պետք էր այդ ամենը նախապես անել, ոչ թե արագ ու անարդյունք նախագիծ ընդունել»,- ասում է Քեյանը՝ նշելով, թե որոշման ընդունմանը նախորդած հանրային լսումները նույնպես անարդյունք են եղել։ Հիմնականում լսումները վերածվել են ավագանու անդամների միջեւ քաղաքական քննարկումների՝ ստվերում թողնելով շահառուների հարցերը։

Խնդիրներ կան ոչ միայն որոշման մեջ, այլեւ այն գործնականում կիրառելիս։ Փորձագետն ասում է՝ որեւէ կերպ տարբերակված չէ՝ «Ա» գոտին որն է, «Բ» գոտին՝ որը։

«Նոր մտածում են՝ նշաններ դնեն, մնացած հարցերը կազմակերպեն։ Հենց սրանով էլ քաղաքացին դառնում է փորձադաշտ ու «տուգանքի մատերիալ»։ Շատերին գիտեմ, որ այս օրերին շփոթել են, վճարում են կատարել երկրորդ գոտու համար նախատեսված գումարի չափով, պարզվել էլ՝ դա «Ա» գոտին է եղել։ Համակարգն այնքան արագ ներդրեցին, որ մարդիկ չեն հասցրել ծանոթանալ։ Քաղաքացին չի կարող փողոցների բաժանումն անգիր իմանալ, ու պարտավոր էլ չէ»,- նշում է մեր զրուցակիցը։

Ռուբեն ԲալոյանՓաստաբան Ռուբեն Բալոյանը, որը զբաղվում է նաեւ վարորդների իրավունքների պաշտպանությամբ, որոշմանը բացասաբար է վերաբերվում։ Վստահ է՝ այն թղթին գրված նպատակին՝ կենտրոնի բեռնաթափմանը, չի ծառայելու։

«Երբ ինչ-որ որոշում են կայացնում, ինչ-որ բան են արգելում կամ սահմանափակում, պետք է դրա այլընտրանքն էլ առաջարկեն։ Արգելում են կայանել, շատ լավ, թող ասեն որտեղ կայանել։ Նույն բանն է, որ շենք չսարքեն, բայց այդ շենքից տուն տան»,- ասում է Բալոյանը։

Փաստաբանը նշում է, թե գուցե որոշումն այլ նպատակ է հետապնդում՝ շահեկան պայմաններ ստեղծելու կենտրոնում գտնվող մասնավոր եւ բարձր արժեքով ավտոկայանատեղիների սեփականատերերի համար։

Բալոյանը խնդրահարույց է համարում նաեւ վճարման շեշտակի աճը՝ նշելով, թե շատերն ի վիճակի չեն ադքան գումար վճարելու, մինչդեռ եթե աշխատանքն այդ հատվածում է, ու կայանելու տեղ չկա, այլ տարբերակ չունեն։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետական վճարումների համար միջնորդավճարը կհանվի. ԿԲ
հաջորդը
Չկայացած ներկայացում՝ խոշոր հափշտակությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն