• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Առողջության հաշվին գեղեցկություն արարողները

Աննման Մինասյան 15:00 | 16.01.2024
Աննման Մինասյան 15:00 | 16.01.2024
կոսմետոլոգիա

Կանայք պատերազմ են հայտարարել բնության ու տարիքի դեմ. եթե նախկինում տարիների հետքը կնճիռների տեսքով կնոջ ճակատին էր դաջված, այսօր պատկերն այլ է: Նույն հարթ ու ձգված մաշկն ունեն թե՛ տասնութ տարեկան, թե՛ հիսունն անց կինը: Բացի այդ՝ այսօր կինն է ընտրում իր շրթունքների, այտոսկրերի, դեմքի ձեւը: Շատ բան պետք չէ դրա համար. մեկ ներարկում, ու հրաշքը կկատարվի:

Համացանցում ժամանակակից անվանումներով «բյութի ստուդիո» կոչվող սրահներն ամեն անկյունում «էստի համեցեք» են կանչում, մեկը մեկից գայթակղիչ արտաքին տեսք խոստանում հաճախորդին: Իսկ թե ովքեր են ներարկիչը ձեռքերը վերցրած ինքնակոչ բժիշկները, հաճախորդին երբեմն չի՛ էլ հետաքրքրում: Մասնագետի աշխատանքային որակներով, անցած կամ չանցած ճանապարհով սկսում են հետաքրքրվել միայն այն ժամանակ, երբ հույսերը չեն արդարացել, կամ առողջական խնդիրներ են առաջացել:

Մերի ԱրեւշատյանՊլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Մերի Արեւշատյանը թեեւ մեկ տասնամյակ բժշկական կրթություն, գիտելիք ու համապատասխան որակավորում է ստացել, այնուամենայնիվ, էսթետիկ ներարկումներին ամենայն լրջությամբ է մոտենում: Հատկապես բոտոքսի ու ֆիլլերի հետ աշխատանքը կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ, եթե չես ուսումնասիրել մարդու անատոմիան, մաշկի ու հյուսվածքների զոնաներն ու այլ նրբություններ:

«Պրոֆեսիոնալ բժշկության մեջ յուրաքանչյուր բժշկական միջամտություն հնարավոր է բարդություն առաջացնի: Մասնավորապես՝ բոտուլինաթերապիայի հետեւանքով կարող են առաջանալ վերին կոպեր, հոնքերի կախվածություն, այտուց, դեմքի ասիմետրիա, ընդհուպ տեսողության լուրջ խանգարում: Ֆիլլերի ոչ ճիշտ ներարկումից կարող են առաջանալ անոթների խցանում, իշեմիա, ասիմետրիաներ եւ շատ այլ խնդիրներ»,- մանրամասնում է բժշկուհին:

Բազմաթիվ այցելուներ է ունեցել, որոնք չակերտավոր բժիշկների զոհեր են դարձել: Բժշկուհին ասում է՝ նման այցելուին բուժելուց բացի խորհուրդ է տալիս հարգել սեփական օրգանիզմն ու այն չվստահել մեկ-երկու ամիս ոլորտին մակերեսորեն ծանոթացած կոսմետոլոգներին, որոնք «ձեռքի հետ» էլ, անգամ տնային պայմաններում, ներարկումներ են անում:

Վիրաբույժն այս դեպքում չի շտապում մեղադրել միայն այցելուին: Սոցիալ մեդիա մարքեթինգն այսօր ամբողջ գործիքակազմով ազդում է մարդկանց գիտակցության վրա: Համացանցում տեսնում են հաջողված աշխատանքների լուսանկարներ եւ առանց վերլուծելու շտապում նախընտրելի տեսքի հետեւից: Մերի Արեւշատյանը բժիշկ-գործընկերներին կոչ է անում նախքան վերապատրաստելը երկար մտածել, թե արժի բոլորին անխտիր մեկ-երկու ամսում «բժիշկ» դարձնել՝ հավասարության նշան դնելով մասնագետի եւ ոչ մասնագետի միջեւ:

Առողջապահության նախարարությունից «Ալիք Մեդիային» տեղեկացնում են, որ էսթետիկ վիրաբուժական եւ բուժական կոսմետոլոգիական ծառայությունները բժշկական միջամտություններ են համարվում: Որ գեղեցկության սրահներն առանց համապատասխան լիցենզավորման չեն կարող էսթետիկ ներարկումներով զբաղվել, ամրագրված է օրենքով: Լիցենզիա տրամադրող մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է, իսկ դրանից բխող պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնողը՝ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Եթե տեսչական մարմինը հայտնաբերում է «Լիցենզավորման մասին» սահմանված պահանջների եւ պայմանների խախտումներ, թույլտվություն տրամադրող մարմիններին միջնորդագիր է ներկայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

Թե քանի լիցենզիա է չեղարկվել անցած տարում, դեռ վերջնական թվեր չկան:

Որքանով է հաջողվում առողջապահության նախարարությանը եւ տեսչական մարմնին լիարժեք վերահսկել էսթետիկ ներարկումներով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների գործունեությունը՝ հայտնի չէ, քանի որ կոսմետոլոգ-հաճախորդ փոխհամաձայնությամբ երբեմն միջամտությունն իրականացվում է «վարագույրի հետեւում»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիայի Սենատը Բաքվի նկատմամբ պատժամիջոցների բանաձեւ կընդունի
հաջորդը
37-ը տուգանվել են 500 հազար դրամով. ՊԵԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն