• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կարգազանց հետիոտնը վարորդին հավասար կտուգանվի

Աննման Մինասյան 15:00 | 23.01.2024
Աննման Մինասյան 15:00 | 23.01.2024
անցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 108194 ճանապարհատրանսպորտային վթար:

Միայն վրաերթի ենթարկվելու հետեւանքով 108 քաղաքացի է մահացել, որոնք փողոցը հատել են ոչ սահմանված տեղից:

Աղասի ԽաչատրյանՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղասի Խաչատրյանն առանձնացնում է 2023 թվականին Գյումրիում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփ տվյալները: Քաղաքում գրանցված 884 պատահարների հետեւանքով 185 քաղաքացի տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել, դեպքերից ութն էլ ողբերգական՝ մահվան ելքով են ավարտվել: Գյումրիում գրանցված շուրջ 50 վրաերթի հետեւանքով էլ 4 քաղաքացի է մահացել:

Օր օրի աճող այս ցուցանիշը նվազեցնելու նպատակով պարեկային ծառայությունը 2024 թվականից իրականացնում է ուժեղացված ծառայություն եւ սկսել է վարչական տույժ կիրառել իրավախախտ հետիոտների նկատմամբ: Այս տարի արդեն 415 քաղաքացի է տուգանվել ոչ սահմանված վայրից փողոցը հատելու համար:

Եթե քաղաքացին լուսացույցին չի ենթարկվում, տուգանվում է 3000, իսկ ոչ սահմանված վայրից ճանապարհի երթեւեկելի հատվածը հատելու համար՝ 5000 դրամով: Անձնագիր չներկայացնելը օրինախախտ հետիոտնին չի փրկի. ծառայություն իրականացնողն իրավունք ունի նույնականացնելու քաղաքացուն եւ արձանագրություն կազմելու:

«Իսկ եթե ճանապարհահատվածի հետիոտնի համար արված գծանշման նշույլներն անգամ չեն երեւում, ի՞նչ անի քաղաքացին» հարցին ոստիկանության մայորը պատասխանում է՝ չեն տուգանի:

Գյումրիում ճանապարհային երթեւեկության նշանների կահավորանքի ոչ լիարժեք լինելու մասին բազմիցս է խոսվել: Վարորդները հաճախ են բարձրաձայնում, որ այն չի համապատասխանում պահանջվող չափորոշիչներին, երբեմն էլ խանգարում եւ վթարի պատճառ է դառնում:

Արմեն ՊողոսյանԳյումրիում գործող ավտոդպրոցներից մեկի տնօրեն Արմեն Պողոսյանը կահավորանքի թերի կամ ոչ ճիշտ լինելու խնդրին հաճախ է բախվում. ինչպե՞ս սովորեցնի հետեւել ճանապարհային նշաններին, եթե դրանց անվերապահ վստահելու դեպքում երբեմն կարող ես վթարի ենթարկվել:

Պողոսյանը չի հերքում, որ համայնքապետարանը քաղաքում երթեւեկությունը կարգավորելու գործուն քայլեր շատ է անում, բայց դրանք երբեմն չեն համապատասխանում չափորոշիչներին: Բազմաթիվ օրինակներ է բերում՝ հետիոտնային անցումի սահմանված լայնությանը, կանգառից հեռավորությանը չհամապատասխանելը, դրանց շրջադարձի հատվածում լինելը, գծանշումների եւ «հետիոտնի անցում», «կանգառ», «արհեստական անհարթություն» ճանապարհային նշանների բացակայությունը:

«Վիճահարույց նշաններ կան, որոնք ավելի լավ է չլինեին, քան լինեին՝ լինելու համար: Քաղաքում կա փողոց, որտեղ գլխավոր ճանապարհի նշանն է դրված, բայց հակառակ կողմում զիջելու նշանը չկա: Եթե գլխավորի նշանը չլիներ, վարորդները կմտածեին՝ հավասարազոր է: Բայց ենթարկվելու դեպքում վթարն անխուսափելի է»,-ասում է ավտոդպրոցի տնօրենը:

Որ Գյումրիում 2023 թվականին ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար տեսանելի աշխատանք է տարվել, ակներեւ է. արդիականացվել ու կահավորվել են խաչմերուկներ, բազմաթիվ լուսացույցներ են տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ դրանք երբեւէ չէին եղել, ավելացվել են կանչերով հետիոտնային անցումներ:

Հարություն ՄխիթարյանԳյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Հարություն Մխիթարյանը վստահեցնում է, որ աշխատանքները տարվում են ոստիկանության հետ գործակցությամբ, բայց երբեմն սխալներից խուսափել չի լինում: Մասնագետն ասում է՝ վթարների համար միայն մեղադրել համայնքապետարանին, արդար չէ: «Եղել է դեպք, երբ վթարից հետո երկու վարորդի փոխհամաձայնությամբ ճանապարհային նշանը հանվել է: Տարածքում նկարահանող սարք չլինելու պատճառով ապացուցելն անհնարին է եղել, բայց մենք գիտենք, որ նշանը ժամեր առաջ կար»:

Անդրադառնալով հետիոտնային անցումների ներկերի անորակությանը՝ համայնքապետարանի ներկայացուցիչն ասում է՝ երբեմն ներկի արագ անհետացման պատճառը անորակ ճանապարհներն են կամ ասֆալտի գրեթե բացակայությունը:

Ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի դեպքում իրավական ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, ինչպե՞ս կարող են վարորդները պաշտպանել իրենց իրավունքները, հնարավո՞ր է մահվան ելքով վրաերթի դեպքում պատասխանատվության չենթարկվել:

Հայկ ՀարությունյանՓաստաբան Հայկ Հարությունյանը մանրամասնում է՝ ոչ սահմանված տեղից փողոցն անցնողին վրաերթի ենթարկելու դեպքում իրավակարգավորումներ կան, բայց պատճառահետեւանքային կապը պետք է գտնել: Վարորդը պետք է վարի սահմանված արագության չափով, որ վտանգ նկատելու դեպքում կարողանա իջեցնել արագությունը: Եթե ապացուցվի, որ անհնարին էր կարգազանց հետիոտնին նկատելը, վարորդը կարող է ազատվել պատասխանատվությունից:

Փաստաբանն ասում է՝ շատ կարեւոր է նաեւ վարորդի՝ դեպքի վայրից չփախչելն ու տուժածին օգնություն ցուցաբերելը: «Քրեական մեկ հոդված է վրաերթ կատարելը, լրիվ այլ հոդված է վրաերթի վայրում վարորդի պահվածքը: Եթե վարորդը օգնություն է ցուցաբերում, երկրորդ հոդվածն ինքնաբերաբար չի կիրառվում: Առաջինը ոչ դիտավորյալ, երկրորդը՝ մտածված հանցանք է»:

Փաստաբանն այցելուներ է ունեցել, երբ երկու մեքենա են բախվել, բայց նրանցից ոչ մեկը մեղավոր չեն. ճանապարհային ոչ ճիշտ տեղադրված նշաններն են ապակողմնորոշել: Այս դեպքում պատասխանող կողմը համայնքապետարանն է եղել:

Համայնքապետարանից ասում են՝ նշանները տեղադրելիս աշխատում են ոստիկանության հետ, ոստիկանությունից էլ թե՝ համագործակցում են, բայց վերջնական որոշումը քաղաքապետարանինն է:

Մինչեւ կորոշվի, թե ովքեր են թերանում, ճանապարհային ոչ ճիշտ կահավորումը նոր վթարների պատճառ է դառնում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակման արգելքը չեղարկվել է
հաջորդը
Ուկրաինացիների դեմ կռված մարդասպանին ներում է շնորհվել ՌԴ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն