• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բանակին որքա՞ն վնաս են տվել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Արմինե Ավետյան 19:00 | 31.01.2024
Արմինե Ավետյան 19:00 | 31.01.2024
զինվոր

«Հուսով  եմ՝ Հայկական բանակը կշտկի մեջքը եւ կվերագտնի իր երբեմնի փառքն ու հզորությունը՝ կրկին ապահովելով արժանապատիվ խաղաղություն հայ ժողովրդի համար»,- Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ հունվարի 28-ի ուղերձում ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւս իրենց պարտքն են համարել բանակի կազմավորման օրվա առթիվ շնորհավորանքներ հնչեցնել։ Նրանց հայտարարությունների տողատակերում, սակայն, որպես կանոն, երկու միտք է թաքնված՝ իրենց պաշտոնավարման ժամանակ Հայաստանի բանակը հզոր ու անպարտելի էր, Նիկոլ Փաշինյանը եկավ ու քանդեց։

Ամենեւին նպատակ չունենալով հերքել գործող իշխանություններին ուղղված նրանց մեղադրանքները՝ պարզապես հարկ է հիշեցնել, որ հենց այս օրերին Հայաստանի քննչական ու դատական մարմիններում քննվում են նախկին այդ պաշտոնյաններին վերաբերող այնպիսի քրեական գործեր, որոնք առնչվում են հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։

Ռոբերտ Քոչարյան, ընտանիքՆույն Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքը եւս մեղադրվում են ապօրինի գույք ձեռք բերելու համար, անցած աշնանն արդեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նրանց գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այդ գործով պատասխանող կողմ են նախկին նախագահն ու նրա ընտանիքի չափահաս անդամները՝ կինը, որդիները, հարսները, աղջիկը, փեսան։

Դատախազությունն ապօրինի է դիտարկել եւ բռնագանձման ենթակա համարել Քոչարյաններին պատկանող 20 անշարժ գույք Երեւանի Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ ու հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում հանգստյան տուն, Իսակովի պողոտայում երկու գույք։ Դատախազությունը պահանջում է Քոչարյանից ու նրան փոխկապակցված ընտանիքի անդամներից բռնագանձել 1,5 միլիոն դոլարի ավանդներ ու արժեթղթեր։ Ապօրինի է որակել նաեւ 33 միլիարդ դրամը, որը ձեւավորվել է տրված փոխառություններից։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Քոչարյաններին պատկանող բաժնեմասերը հայաստանյան ու արտասահմանյան 18 ընկերություններում։

Հանրության մեջ կարծիք կա, որ սա նրանց ընտանիքին պատկանող հարստության մի փոքր մասն է միայն։ Արդյո՞ք այդ ընտանիքն իր հարստությունը կուտակել է իրենց հոր նախագահական լծակների գործադրմամբ։ Արդյո՞ք այդ հարստությունը ձեռք է բերվել նաեւ ի վնաս մեր երկրի ու բանակի։

Սերժ ՍարգսյանՆախագահի պաշտոնում Քոչարյանին հաջորդած Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել  Հայոց բանակի ձեւավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, հայրենիքի պաշտպանության, ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին։ Երկրորդ նախագահը եււս մեղադրվում է ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու համար։

Դատախազությունը ապօրինի է համարում եւ դատարանից պահանջում է բռնագանձել Սարգսյանների ընտանիքին պատկանող 107 մլն, 44 մլն, 95 մլն, 30 մլն դրամ ավանդներն ու դրանցից գոյացած տոկոսները, ինչպես նաեւ 165 մլն դրամը, որի ձեռքբերման օրինականությունը եւս ապացուցված չէ։ Ապօրինի են համարվում նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի՝ Տերյան փողոցի 66-րդ շենքում գտնվող 64-րդ բնակարանն ու 39-րդ ավտոկայանատեղին։

Չթվարկելով գործերում առկա անշարժ ու շարժական գույքը, դրամական միջոցները, որոնք դատախազությունը բռնագանձման ենթակա է համարում՝ հավելենք, որ երրորդ նախագահի եղբայրներ Լեւոն եւ Ալեքսանդր Սարգսյանները, փեսա Միքայել Մինասյանն ու այլ հարազատները եւս մեղադրվում են ապօրինի ճանապարհներով հարստություն ձեռք բերելու համար։ Իսկ Սերժ Սարգսյանը բանակի հետ անմիջական կապ է ունեցել շուրջ 20 տարի՝ նախագահի ու պաշտպանության նախարարի պաշտոններում: Այդ ահռելի քանակությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը կարո՞ղ էր մեր բանակի հաշվին լինել ու թուլացնել նրա մարտունակությունը։

«Ներկա իշխանությունները որքան էլ ասեն, պետք է արձանագրենք, որ նախկինում բանակը հաղթական էր, բանակը մրցունակ էր մեր տարածաշրջանում»,- իր հերթին ասել է 1999-ից մինչեւ 2016 թվականը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար եւ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Սեյրան ՕհանյանՎերջինս նույնպես մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին ապօրինի գույք ձեռք բերելու համար, եւ դատախազությունը պահանջում է նրանից ու նրա կնոջից, կնոջ քրոջից ու փոխկապակցված այլ անձանցից բռնագանձել Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի եւ նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները:

Դատախազությունը խնդրում էր նաեւ ֆրանսիացի Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող՝ Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը: Պահանջում է բռնագանձել 477,4 մլն դրամ՝ 2018-2019 թվականների ընթացքում պարտատոմսերի մարումից եւ 2021 թվականին Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի երեք բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող եւ չծախսված մասը:

Կա նաեւ 600,7 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների: Սեյրան Օհանյանի գործում կան խոշոր գումարների բազմաթիվ այլ դրվագներ։

Արդյո՞ք նախկին պաշտոնյաները ապօրինի ահռելի հարստությունը ձեռք են բերել բանակի հաշվին, եւ դրանից թուլացել է նաեւ բանակը։ Դատախազությունը հրապարակել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 450-ից ավելի գործ է քննվում։ Խոսքը շուրջ 500 մլրդ դրամի կամ ավելի քան 1,2 մլրդ դոլարի մասին է։

Բայց դեռ ապօրինի գույքի բռնագանձման որքան գործեր էլ չեն հարուցվել։ Իսկ այս գումարը կարո՞ղ էր ժամանակին ծախսվել բանակի մարտունակության՝ բարեփոխումների, զենք ձեռք բերելու վրա։ Այսքանից հետո նախկին այս պաշտոնյաները Բանակի կազմավորման օրը շնորհավորելու եւ տողատակերում իրենց արդարացնելու իրավունք ունե՞ն։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բորիս Նադեժդինը 105 հազար ստորագրություն է ներկայացրել Ռուսաստանի ԿԸՀ
հաջորդը
Բաքուն եւ Անկարան հետաքրքրված չեն Հայաստանում Սահմանադրության փոփոխություններով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն