• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Առցանց դպրոց, որը երեխաների երազանքը կապում է Հայաստանի հետ

Մարիամ Սարգսյան 15:00 | 01.02.2024
Մարիամ Սարգսյան 15:00 | 01.02.2024
«Դասա2»

Երբ ամերիկաբնակ Սամվել Հովհաննիսյանն իր որդու համար ճապոներենի հայ ուսուցչի էր փնտրում, չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց մի ամբողջ առցանց դպրոց է ղեկավարելու։

ԱՄՆ-ում կրթությունը թանկ արժե․ օրինակ՝ ճապոներենի 1 ժամն արժե մոտ 80 դոլար։ Մեր զրուցակիցը մտածել է՝ իսկ ինչո՞ւ այլ տարբերակ չընտրել։ Երբ Հայաստանում գտած ուսուցչի հետ որդու դասն արդյունավետ է անցել, առաջացել է առցանց դպրոցի գաղափարը։

Ընդամենը երեք ուսուցչով եւ տասն աշակերտով սկսված հարթակն այսօր արդեն հատել է աշխարհի տարբեր երկրների սահմանները։ «Դասա2»-ն հարթակ է, որտեղ աշխարհի ցանկացած կետում գտնվող անձը կարող է որեւէ առարկա, լեզու ուսումնասիրել, նվագել սովորել։

«Սկզբում բոլորն իմ ընկերների երեխաներն էին։ Հետո սկսեցին մեզ գտնել, դիմել դասերի համար։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում, երբ առցանց դասապրոցեսն էապես ակտիվացավ, մեզ օրական ավելի քան 100 աշակերտի համար էին դիմում։ Սկսեցինք ընդլայնել ուսուցիչների թիմը»,-պատմում է Սամվել Հովհաննիսյանը։

«Դասա2»Սկզբում ուսուցիչների ընտրությունը սուբյեկտիվ է եղել՝ կարճ հարցազրույց եւ արագ որոշում։ Որոշ ժամանակ անց ընթացքը բարդացել է։ «Այժմ մեզ մոտ մեկ ուսուցչի տեղի համար պայքարում է մոտ 120 հոգի։ Ընտրությունը մի քանի փուլով է՝ հարցազրույցներ, գործնական դասեր, փորձաշրջան։ Ժամանակատար ու բարդ փուլ է, բայց արդյունքում ընտրում ենք իրապես տաղանդավոր դասատուի, որը կբավարարի թե՛ մեր ընկերության, թե՛ աշակերտների պահանջները»,-ասում է հարթակի հիմնադիրը։

Ընտրությունը կատարելիս չեն առաջնորդվում այն սկզբունքով, որ մասնագետը հենց մանկավարժ լինի։ Դա որոշ առավելություն կարող է տալ, սակայն ամենակարեւորը սովորեցնել սիրելն է։

«Մեր թեկնածուն առաջին հերթին պետք է պարզապես սիրի դաս տալ, որովհետեւ եթե չի սիրում, կես տարի հետո սպառվում է եւ սկսում է դասավանդել միայն աշխատավարձի համար։ Եթե սիրում ես արածդ աշխատանքը, սիրով ստեղծում ես նյութն ու մատուցում։ Մեր կայքն ամբողջությյամբ դատարկ է․ ուսուցիչն ինքն է ստեղծում իր դասապրոցեսը, ավելացում նյութերը, որոնք ամեն աշակերտի համար կարող են փոփոխվել, անհատականացվել»,-ասում է մեր զրուցակիցը։

Լավ թիմ ունենալու ապացույց է այն հանգամանքը, որ արդեն մոտ 450 հոգանոց ուսուցչական խմբից աշխատանքից դուրս եկողներ գրեթե չեն եղել։

«Դասա2»-ում ուսուցիչ դառնալու գլավոր նախապայմանը հայաստանաբնակ հայ լինելն է։ «Պատճառը պարզ է՝ գումարը Հայաստան պետք է գա։ Մեր երկրի տնտեսությունը գումարի մուտքից կարող է ավելի զարգանալ»,-ասում է Սամվել Հովհաննիսյանը։

Սամվել Հովհաննիսյան450 ուսուցչից յուրաքանչյուրը մոտ 10 աշակերտ ունի․ այսինքն՝ մոտ 450 աշխատատեղ ապահովված է։ Աշխատանքի առցանց լինելը հնարավորություն է տալիս, որ դրան դիմեն Հայաստանի բոլոր անկյուններից։ Ուսուցիչներ են եղել նաեւ Արցախից, ու նրանց թիվն ավելացել է բռնի տեղահանումից հետո։ Արդյունքում վերջիններս կարողացել են այդ պայմաններում պահպանել աշխատանքը։

Եթե սկզբում դասերի համար միայն հայերն են դիմել, կարճ ժամանակ անց ընդլայնվել է թե՛ երկրների, թե ազգությունների շրջանակը։ Աշակերտենրը հիմնականում ԱՄՆ-ից են, երկրորդը Կանադան է, երրորդը՝ եվրոպական երկրները։ Ցանկացած տարիքի աշակերտ ունեն։

Հարթակի հիմնադիրը մեկ երազանք ունի՝ «Դասա2»-ն զարգացնել այնքան, որ Հայաստանը դրա հետ ասոցացվի։

««Դասա2»-ն՝ որպես ընկերություն, եթե կարողանա ճիշտ քայլեր անել, բրենդ կդառնա, ու մարդիկ դրսում Հայաստանի մասին լսելիս կասեն՝ ես այնտեղից ուսուցիչ ունեմ։ Մեր հարթակն իրապես ունի այդ շանսը։ 450 ուսուցիչն էլ կարող է դառնալ 4500, 4500-ը՝ 45 000, ու էլի պահանջարկը չի բավարարվի»,-ասում է Սամվել Հովհաննիսյանն ու հիշեցնում իրենց ուսուցիչներից մեկի խոսքը․ «Ես ուզում եմ դրսում ապրող հայ երեխաների երազանքները կապել Հայաստանի հետ»։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թող Մակրոնը գա և տեսնի, թե ինչպես են հայերն ապրում Ադրբեջանում». Միլի Մեջլիսի պատգամավոր
հաջորդը
Զելենսկին մինչև փետրվարի 4-ը պաշտոնանկ կանի գեներալ Զալուժնիին․ CNN

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն