• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր Ծաղկաձոր եւ Աղվերան՝ Աշոցքում

Աննման Մինասյան 15:30 | 08.02.2024
Աննման Մինասյան 15:30 | 08.02.2024
Վարդաղբյուր

Հայաստանի հյուսիսի ամենահյուսիսում՝ Աշոցքում տարվա ութ ամիսը ձմեռ է:

Որ ծովի մակերեւույթից 2040 մետր բարձրության վրա տեղակայված Աշոցք համայնքի Վարդաղբյուր գյուղ տեղաբնակներից բացի այլ մարդ մտնի, այն էլ ներդրում անելու նպատակով, չլսված բան էր:

2021 թվականից Վարդաղբյուրցիները անսովոր շարժ են նկատում գյուղում: Խոսակցությունն արագ տարածվում է, որ արտասահմանից եկած մի հայ՝ Արտուշ անունով, հյուրատուն է հիմնում:

Արտուշ Եղիազարյանի համար անսովոր ու ռիսկային բիզնես գաղափար իրականացնելը նոր բան չէր: Նախատիպը Գյումրու «Մեղր ու բույս» թեյարանի հիմնումն էր: Գործարարը հիշում է, երբ մեկ տասնամյակ առաջ թողեց Շվեյցարիայի հարմարավետ կյանքն ու եկավ Գյումրի, հիմնեց իր տեսակի մեջ եզակի «Մեղր ու բույս»-ը, մտերիմների մեծամասնությունը թերհավատ էին: Ասում էին՝ չի հաջողի, ներդրումը գոնե մայրաքաղաքում անի:

Արտուշ Եղիազարյան«Բիզնեսը պետք է հիմնել այնտեղ, որտեղ թերի է զարգացած կամ ընդհանրապես զարգացած չէ: Երբ համայնքում ոչինչ չկա, չկան նաեւ մրցակիցներ, շուկան ամբողջովին քոնն է,-ասում է գործարարն ու կիսվում հաջողության բանաձեւով,- տեսնել ու սիրել սեփական երկրի հարստությունը, վերլուծել ու ռեալիզացնել»:

Հեռավոր ու աշխարհից կտրված Վարդաղբյուրում հյուրանոցառեստորանային համալիր բացելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ արտասահմանցի ընկերների հետ Աշոցքի սարերում զբոսանքի էին գնացել: «Երբ տեսա բնական հսկայական ռեսուրսները՝ ալպիական գոտու բուսականությունը, հանքային ջրերի առատությունը, տեսա նաեւ, որ այդ հարստությունից ոչ ոք չի օգտվում, մտածեցի, որ այստեղ մի բան այն չէ»,-պատմում է Արտուշ Եղիազարյանը:

Վարդաղբյուրցի գործազուրկ մի ընտանիքի Արտուշը համագործակցության առաջարկ է անում: Ընտանիքը բուժիչ բույսեր ու ծաղիկներ է հավաքում, «Մեղր ու բույս»-ին մատակարարում:

Այցերի ընթացքում, երբ Եղիազարյանը բացահայտում է, որ տարածքում չկա մի տեղ, որ զբոսաշրջիկը հանգստանա, սնվի, ցանկության դեպքում էլ գիշերի, որոշում է բողոքելու փոխարեն լուծել խնդիրը:

Վարդաղբյուրում 90-ական թվականների սկզբին կառուցված, չբնակեցված մի շինություն է գնում, մեծացնում, երկրորդ հարկ է ավելացնում, տարածքը բարեկարգում եւ այս տարվա սկզբից գործարկման է հանձնում նոր՝ եւս մեկ «Մեղր ու բույս», այս անգամ ոչ թե թեյարան, այլ ընդարձակ՝ ութ սենյակներից բաղկացած, կոնֆերանս դահլիճով հյուրատուն:

ՎարդաղբյուրՆախաձեռնությունը կյանքի կոչելուն գործարարին օգնում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագիրը:

«Երբ գնել էինք անմխիթար վիճակում գտնվող շինությունը, գյուղում զարմացած էին, հարցնում էին, թե ինչո՞ւ եմ եկել, ինչո՞ւ եմ ներդրում անում մի գյուղում, որտեղից իրենք են ուզում գնալ: Այսօր արդեն, նախաձեռնության շնորհիվ վարդաղբյուրցին էլ գիտակցեց, որ իր գյուղը վատը չէ. ճիշտ հակառակը՝ բնական հարստության կենտրոն է, որտեղից արտագաղթելու ցանկություն չունի,- ասում է գործարարն ու կարեւոր շեշտադրում անում,- այստեղ մեծ է տեղական իշխանության դերը, նրանք պետք է միջավայր ստեղծեն, միջոցառումներ անեն, լուսավոր ու բարեկարգ ճանապարհով, հանրային տրանսպորտով ապահովեն մարդկանց: Գործարար-իշխանություն համագործակցության գլխավոր շահառուն բնակիչն է»:

ՎարդաղբյուրՆախաձեռնության շնորհիվ գյուղում ստեղծվել է 15 աշխատատեղ: Տեղացիները կվաստակեն սեփական գյուղում, կվերապատրաստվեն, կմասնագիտանան, ցանկության դեպքում էլ աշխատողից կդառնան գործընկեր. տնօրինությունը խրախուսում է, որ նրանք հիմնեն սեփական փոքր բիզնեսներ՝ դառնալով կազմակերպության մշտական մատակարարաներ:

Հասարակական, պետական, կրթական կառույցներն էլ դասընթացներ, գիտաժողովներ անելու համար Ծաղկաձորի եւ Աղվերանի այլընտրանք ունեն. Վարդաղբյուրում գործում է հիսուն մասնակցի համար նախատեսված, ժամանակակից լուծումներով կոնֆերանս դահլիճ:

Վարդաղբյուր«Ճիշտ ու երկարաժամկետ տեսլականով աշխատելու, ներդրումներ անելու մեջ է մեր երկրի զարգացման բանալին,-ասում է Արտուշ Եղիազարյանը,-ինչո՞ւ Գյումրու տուրիստական բումը մարեց. նորարարություն չարեցինք, ուշադրություններս սեւեռեցինք միայն տուրիստին՝ անտեսելով քաղաքի բնակչին: Երկիր զարգացնելու, բիզնես անելու համար պետք է նախ վճարունակ դարձնել քաղաքացուն, այլապես կունենանք այն, ինչ ունենք. ռուսները գնացին, մենք նորից մնացինք մեր անվճարունակ քաղաքացու հետ մենակ,-ասում է եւրոպական փորձով թրծված գործածարն ու դեղատոմս առաջարկում,-մենք կզարգանանք միայն այն դեպքում, երբ ներգաղթ ունենանք»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի ԿԸՀ-ն չի գրանցել Նադեժդինի թեկնածությունը
հաջորդը
Վրաստանում խաղաղությունն ու ժողովրդավարությունը Բիձինա Իվանիշվիլիի վաստակն է․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն