• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պարտադրված սթափություն

Վարդան Հարությունյան 18:00 | 08.02.2024
Վարդան Հարությունյան 18:00 | 08.02.2024
ձեռնաշղթա

Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ մերժելի ու վիճելի ձեւակերպումների, նաեւ ճիշտ մտքեր էր արտահայտում։ Ասենք, որ մենք մենակ չենք այս տարածաշրջանում եւ այս աշխարհում։

Կան մեր հարեւանները, կա աշխարհը, կա ընդունված կարգ, որը խախտել չի կարելի։ Եթե խաղաղ ապրել ենք ցանկանում, ուրեմն, մեր շահերը պետք է կարողանանք տեղավորել մեր հեռու ու մոտ հարեւանների, մեր հակառակորդների ու մեր բարեկամների շահերի համատեքստում։ Որ պատմական արդարության որոնումները կոնֆլիկտների ու թշնամանքի է տանում։

Ճիշտ մտքեր արտաբերելն, ինչ խոսք, կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է հասկանալը, թե ո՞վ եւ ինչո՞ւ է դրանք արտաբերում։

Ո՞վ է արտաբերում

Այս «ճիշտ» մտքերի հեղինակ Փաշինյանը տարիներ շարունակ, հատկապես իշխանության գալուց հետո, գործել է տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ՝ պատմության խորքեր է գնացել, հանդես է եկել ծայրաստիճան անզիջում դիրքերից, հաշտության ու փոխհամաձայնության ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարել, անտեսել է միջազգային հանրության կարծիքը, հաշվի չի առել հարեւանի զգացմունքները։

«Եթե»-ներով խոսելն, իհարկե, անիմաստ է, բայց մի պահ պատկերացնենք, թե ինչ վիճակ կլիներ մեր երկրում ու տարածաշրջանում, եթե Փաշինյանը, որի հետ մեր հանրությունը հսկայական հույսեր էր կապել, ինքնասիրահարված մեկը չլիներ, չլիներ ամբոխահաճ, չլիներ կարճատես, չլիներ անպատասխանատու։ Եթե ժամանակին հասկանար, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ կան ընդունված կանոններ։ Եթե գիտակցեր, որ հարեւանի հետ հաշտության եզրեր որոնելը անհրաժեշտություն է։ Եթե պարզ ճշմարտությունները, որ բարձրաձայնում է այսօր, ըմբռներ ժամանակին։

Մի խոսքով, եթե չլիներ այնպիսին, ինչպիսին եղել է, չէին լինի 2020-ի պատերազմը, պարտությունը, պարտությանը հաջորդած զարգացումները։ Կունենայինք հակառակորդից հարեւան դարձող Ադրբեջան, որի հետ մեր հակասությունները հարթելու ճանապարհին կլինեինք։

Լեգիտիմության հսկայական պաշարը նրան հայ-ադրբեջանական վեճը լուծել սկսելու լիարժեք իրավունք էր տալիս։ Իսկ նա, պարզվեց, իր լեգիտիմության արժեքն ու իմաստը չի ընկալել։

Իսկ նա, պարզվեց, քաղաքական գործիչ չէր, սովորական իշխանատենչ աճպարար էր, որպիսիք շատ են, որոնցից ոմանք հաջողում ու հասնում են իշխանության, ոմանք՝ ոչ։ Իսկ նա, պարզվեց, հեղափոխական չէր, սովորական պոպուլիստ էր, որը հաջողելուց հետո չգիտի, թե ինչ է անելու ու իր վայրիվերո քայլերով ամբողջն է կործանում։

Ինչո՞ւ է արտաբերում

Արտաբերում է, որովհետեւ ստիպված է։ Փաշինյանի քայլերն ու խոսույթը Բաքվից հնչող պարտադրանքներով են պայմանավորված։ Ողջ հարցազրույցը Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության Հռչակագիրը, խորհրդանիշները փոխելուն ուղղված Ադրբեջանի թելադրանքների մասին էր։ Հասկացնում էր, թե պետք է դրանք ընդունել։ Պատերազմով էր սպառնում։ Որպեսզի հանրության համար քիչ թե շատ ընդունելի լինի, «ճիշտ մտքերով» փաթեթավորել էր փորձում։

Այդ «ճիշտ մտքերը», բայց, նրա համոզմունքները չեն։ Ինչպես ցանկացած պոպուլիստ, նա համոզմունքներ չունի։ Նա ապրում է հանգամանքների թելադրանքով։

Երեկ նրան թվում էր, թե հանգամանքները թույլ են տալիս լինել չզիջող, քաջ ու խրոխտ ելույթներ ունենալ՝ նա չզիջող էր, քաջ էր ու խրոխտ, այսօր նրան թվում է, թե հանգամանքները թելադրում են լինել հեզ ու խոնարհ՝ նա հեզ է ու խոնարհ։

Այսօր նա նույնքան հեզ է ու զիջող, որքան քաջ ու անզիջող էր երեկ։

Հանգամանքները հասկանալը, վիճակը խորապես վերլուծելն ու գնահատելը, վիճակին համարժեք լուծումներ որոնելը նրանը չեն։ Եթե լուծումներ չունի՝ չի էլ փնտրում։ Լողում է հոսանքին համընթաց։ Այդ պատճառով էլ վստահ չէ, թե հաջողություն է լինելու։

Ոչ մի դեպքում հաջողություն չի երաշխավորում։ Զգուշացնում է՝ եթե չգնանք այն ճանապարհով, որն ինքն է առաջարկում, 100 տոկոս հավանականությամբ տապալվելու ենք, բայց իր առաջարկած լուծումներն ընդունելու դեպքում (ենթադրենք մի պահ, թե դրանք իր առաջարկներն են) հաջողություն նույնպես չի երաշխավորում։

Ասում է՝ «ես չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, թե մենք կանցնենք էդ ճանապարհը, բայց եթե կա անցնելու տարբերակ՝ դա էս երկրորդ տարբերակով է»։ Ավելի քան չարագուշակ է հնչում՝ «եթե կա անցնելու տարբերակ»։ Էքսպերիմենտ է, փաստորեն, առաջարկում։ Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ կասի՝ չստացվեց։

Այսպիսի երերուն հույսով էլ առաջնորդում է մեր երկիրը՝ չիմանալով ու չպատկերացնելով, թե ուր է տանում ու ինչ է լինելու։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ԱԳ փոխնախարարը զգուշացնում է Հայաստանին
հաջորդը
Ադրբեջանում նախագահական ընտրությունները անցկացվել են լուրջ խախտումներով․ ԵԱՀԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն