• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբ երեխաները խաղաղություն են նկարում

Աննման Մինասյան 15:00 | 12.02.2024
Աննման Մինասյան 15:00 | 12.02.2024
երեխաներ, Շիրակի մարզ

Ֆրանսիական «Էկրաններ հանուն խաղաղության» կազմակերպությունը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջնորդությամբ Շիրակի մարզում է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ խաղաղության գաղափարով եւ էկրաններով «զինված» ֆրանսիացիների խումբը շրջում է հեռավոր, մեծ աշխարհից կտրված համայնքների կրթամշակութային կենտրոններում:

Կազմակերպությունը 2016 թվականից սկսած այնտեղ է, որտեղ պատերազմական կամ հետպատերազմայան դրություն է: Հստակ առաքելությամբ են շրջում. օգնել, աջակցել դեռահասներին եւ մանուկներին հաղթահարելու իրենց մանկությունն ու պատանությունը թունավորող չարիքի՝ պատերազմի հոգեբանական դառը հետեւանքները:

ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի՝ ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագրի համակարգող Աննա Ունուպօղլյանը պատմում է, որ ութ տարի շարունակ «Էկրաններ հանուն խաղաղության» կազմակերպության կամավորների հետ համատեղ աշխատել են դպրոցների, վարժարանների, մշակութային օջախների սաների հետ:

Որ հայ-ֆրանսիական խաղաղության էկրանը մտնի նաեւ մանկապարտեզներ, չէին նախատեսել: Առաջարկն ստացել են 2023 թվականին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մանկապարտեզի տնօրենից: Սիրով ընդունել են ու նախադեպը ոչ միայն հաջողված, այլեւ խիստ անհրաժեշտ համարել:

Ջաջուռի մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն, այժմ Ախուրյան խոշորացված համայնքի կրթության գծով պատասխանատու Սոֆյա Հովհաննիսյանը ֆրանկոֆոն է: Ոչ միայն լեզվին, այլեւ Ֆրանսիայի սովորութամշակութային նրբություններին ծանոթ լինելը հիմք է հանդիսացել, որ կրկին համագործակցության առաջարկով կապ հաստատի ֆրանսիացի գործընկերների հետ:

«Մեծ աշխարհից մեկնած ընկերական ձեռքը սիրով ենք բռնում: Մեր երեխաներն այսօր, ինչպես երբեւէ, կարիք ունեն պատերազմի հետեւանքով ստացած բացասական, ագրեսիվ հույզերից ազատվելու: Առաջին հայացքից թվում է, թե 3-4 տարեկան երեխան չի բախվում պատերազմական խնդրին, բայց, ցավոք, միայն թվում է…»,-ասում է Սոֆյա Հովհաննիսյանը:

Աննա Ունուպօղլյան, Էմիլի Գոտիե, Սոֆյա Հովհաննիսյան

ձախից աջ՝ Աննա Ունուպօղլյան, Էմիլի Գոտիե, Սոֆյա Հովհաննիսյան

Ֆրանսիական, շվեյցարական կազմակերպությունների եւ Ախուրյանի համայնքապետարանի համագործակցությամբ «խաղաղության խումբը» սկսել է գործունեությունը համայնքի գյուղերի 14 մանկապարտեզներում:

Մեծ էկրանն առաջինը բացվել է Ախուրյան բնակավայրի «Շուշան» մանկապարտեզի սաների համար:

Կազմակերպիչներն ընտրում եւ ցուցադրում են բռնության ու անպատեհ տեսարաններից զերծ, առանց որեւէ լեզվով հնչող տեքստի, միջազգային ճանաչում ունեցող մուլտֆիլմեր կամ տեսանյութեր: Ասելիքը հստակ է. խաղաղ համակեցություն՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների միջեւ:

Դիտման ավարտին երեխաները նախ քննարկում, ապա թղթին են հանձնում իրենց տպավորությունը, ասել է թե՝ խաղաղություն են նկարում:

Էմիլի Գոտիեն այս տարվա ֆրանսիացի կամավորն է: Վերսալից է եկել: Մսնագիտությամբ մշակութաբան է, ինչն օգնում է ավելի լավ բացահայտելու հայաստանյան հարուստ մշակութային ժառանգությունը, նմանություններ գտնելու ֆրանսիականի հետ:

երեխաներ, Շիրակի մարզ«Հայաստանի մասին մինչ այս գրեթե ոչինչ չգիտեի: Բացահայտել Հայաստանը ինձ համար նույնն է, թե բացահայտել հնագույն քաղաքակրթության մի հսկայական ժառանգություն,-ասում է Էմիլին եւ առանձնացնում հայկական հյուրասիրությունը,-զարմանալի հյուրնկալ եք՝ մեծից փոքր: Անգամ մանուկներն են մեզ առանձնահատուկ ընդունում իրենց մանկապարտեզներում»:

Նշենք, որ արտասահմանյան կազմակերպությունները բացի վերը նշվածից, ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեծ նախաձեռնություններով են հանդես գալու Հայաստանում:

Հանդիպումները, քննարկումները տարբեր կրթամշակութային կառույցներում, ֆրանսիական ֆիլմերի փառատոները, ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները եւ այլ միջոցառումներն առջեւում են:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ԵՄ-ին բողոքի նոտա է հղել
հաջորդը
Մարմաշենի ամբուլատորիան ջեռուցման համակարգ ունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն