• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երեւանում նոր ամբարձիչ հարթակներ ու թեքահարթակներ կկառուցվեն

Հասմիկ Բալեյան 15:00 | 13.02.2024
Հասմիկ Բալեյան 15:00 | 13.02.2024
ամբարձիչ հարթակ հաշմանդամություն ունեցողների համար

Փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ Երեւանում 2024 թվականին կառուցվելու է 400 թեքահարթակ։

Թեքահարթակների կառուցման երեք տարբերակ կա՝ միակողմ, երկկողմ եւ եռակողմ մոտեցմամբ: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց՝ կան նախկինում կառուցված թեքահարթակներ, որոնք չեն համապատասխանում պահանջված ստանդարտներին, եւ մասնագետները քննարկումներ են անցկացնում, որպեսզի լուծումներ գտնեն դրանք հարմար ու մատչելի դարձնելու համար։

«Բոլոր վարչական շրջաններում նոր թեքահարթակներ կկառուցվեն։ Մենք վարչական շրջաններից տեղեկատվություն ենք խնդրում, իսկ իրենք գույքագրում են կատարում՝ ընտրելով այն տարածքները, որտեղ թեքահարթակ կառուցելն է՛լ ավելի անհրաժեշտ է»,- մանրամասնում է Տիգրան Գեղամյանը։

Այժմ թեքահարթակների նախագծման աշխատանքներն են ընթանում, որոնք տեւելու են երեք ամիս։ Երբ արդեն նախագիծը պատրաստ լինի, հայտարարվելու է շինարարության մրցույթ, որին հաջորդելու են կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։

«Թեքահարթակների կառուցման գումարը տրամադրվելու է Երեւանի համայնքային բյուջեից (մոտ 100 մլն դրամ)»,- նշում է Տիգրան Գեղամյանը։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրերով նախատեսվել է տեղադրել 10 ամբարձիչ հարթակ (կամ՝ վերելակ)։ Այդ հարթակներից կարող են օգտվել միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ։

2023 թվականի ամռանից շահագործման են հանձնված Փակ շուկայի հատվածի գետնանցումում տեղադրված ամբարձիչ հարթակները: Կամոյի անվան դպրոցի (Բաղրամյան 52) հարեւանությամբ գտնվող գետնանցումում արդեն իսկ տեղադրված են ամբարձիչ հարթակներ, որոնք փորձարկված են եւ առաջիկա օրերին շահագործման կհանձնվեն։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացանք՝ նախատեսված է մինչեւ տարեվերջ տեղադրել ու շահագործման հանձնել մյուս ամբարձիչ հարթակները եւս։ Վերոնշյալ 10 ամբարձիչ հարթակի տեղադրման պայմանագրային արժեքը 111 033 566 դրամ է: Ամբարձիչ հարթակների սպասարկումն իրականացնելու է կապալառու կազմակերպությունը։

Այժմ աշխատանքներ են ընթանում Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող գետնանցումում: Հարթակներ տեղադրելու նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաեւ հետեւյալ հասցեներում՝ Կիլիկիա ավտոկայան,Գարեգին Նժդեհի փողոցի Շենգավիթ վարչական շրջանի ադմինիստրատիվ շենք, «Հաղթանակ» զբոսայգի։ 

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը ողջունելի է համարում ամբարձիչ հարթակների տեղադրումը, թեեւ իդեալական լուծումը ուղղահայաց բարձրացող-իջնող սովորական վերելակների տեղադրումն է, որոնք ավելի հարմար են, մատչելի, բացի այդ՝ դրանցից կարող են օգտվել նաեւ մանկասայլակ ունեցողները։ Զարգացած երկրներում հենց այս ուղղահայաց իջնող-բարձրացող վերելակներն են տեղադրում, քանի որ այն ոչ միայն ավելի հարմար է, այլև շահառուների ավելի լայն շրջանակ է ներառում։

«Բայց, այսուամենայնիվ, ամբարձիչ հարթակների տեղադրումը եւս դրական քայլ է, եթե սպասարկումը լինի անընդհատ, իսկ դրանք անխափան ու նորմալ աշխատեն»,- ասում է Արմեն Ալավերդյանը։

Նա հիշեցնում է՝ 2014 թվականին Սոչիում ձմեռային պարաօլիմպիկ խաղերից առաջ ամբարձիչ հարթակներ էին տեղադրվել քաղաքի բոլոր գետնանցումներում, սակայն սպասարկում չիրականացվեց, եւ մեկ-երկու տարի անց ամբարձիչ հարթակները չէին աշխատում։

Խոսելով թեքահարթակների մասին՝ Արմեն Ալավերդյանն ասում է՝ վերջին 7-8 տարիների ընթացքում կառուցված թեքահարթակները հիմնականում համապատասխանում են պահանջված նորմերին։ Մինչեւ 2018 թվականը մոտ 5 տարի «Ունիսոն» ՀԿ-ն զբաղվել է թեքահարթակների մոնիթորինգով։ Երբ թերություններ են նկատվել, ՀԿ-ն դրանց վերաբերյալ գրություններ է ուղարկել քաղաքապետարան։

«Ունիսոն» ՀԿ-ն նաեւ տարիներ շարունակ ցանկեր է կազմել՝ նշելով այն հասցեները, որտեղ թեքահարթակ կառուցելու առաջնահերթ անհրաժեշտություն է եղել։ Այդ ցանկերն ուղարկվել են քաղաքապետարան, եւ քաղաքային իշխանությունը ցուցակներում եղած հասցեների մեծ մասում կառուցել է թեքահարթակներ։

Արմեն Ալավերդյանը բացատրում է՝ թեքահարթակներ կառուցելիս հարկավոր է հաշվի առնել որոշ կարեւոր հանգամանքներ. «Թեքահարթակը պետք է անհրաժեշտ երկարություն ունենա։ Օրինակ՝ 10 սանտիմետրանոց բարձրության դեպքում պետք է մեկ մետր երկարություն ունեցող թեքահարթակ կառուցվի, պետք է նաեւ բազրիքներ լինեն (ցանկալի է կրկնակի բազրիքներ լինեն՝ տարբեր հասակի մարդկանց համար)։ Բացի այդ՝ անհրաժեշտ է, որ թեքահարթակի աջ ու ձախ կողմերում մոտ 5 սանտիմետրանոց խոչընդոտներ լինեն, որպեսզի սայլակն աջ կամ ձախ թեքվելիս դուրս չընկնի թեքահարթակից, քանի որ դա կարող է մարդու կյանքին սպառնացող վտանգ լինել»։

Ալավերդյանը հուսով է, որ առաջիկայում կառուցվելիք թեքահարթակները կհամապատասխանեն սահմանված չափանիշներին, եւ հաշմանդամություն ունեցողների տեղաշարժը համեմատաբար ավելի հեշտ ու մատչելի կդառնա։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ հարապարակել է Ներքին Հանդի դիրքերում զոհվածների անունները
հաջորդը
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն