• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ի՞նչ ցանես, որ հնձես

Աննման Մինասյան 15:00 | 14.02.2024
Աննման Մինասյան 15:00 | 14.02.2024
ցորեն

Հայաստանում հացահատիկի խիստ կրճատված ցանքատարածություններն ավելացնելու նպատակով 2022 թվականին Կառավարությունը սուբսիդավորման ծրագիր իրականացրեց. գյուղացին ցորեն ցանելու համար ոչ թե սերմացու կամ դիզվառելիք, այլ գումար ստացավ:

Հավաստագրված սեմացուով ցանք կատարող հողօգտագործողը 120 հազար, իսկ իր ունեցած կամ հարեւանից գնած՝ ոչ լիցենզավորված սերմացու ցանողը 70 հազար դրամ ստացավ՝ մեկ հեկտարի համար:

Ծրագիրն իր դրական արդյունքը տվեց. միայն Շիրակի մարզում 2023 թվականին շուրջ 5000 հեկտարով ավելացան ցորենի ցանքատարածությունները՝ հասնելով 17481 հեկտարի:

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման՝ 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 7000-ից ավելի հողօգտագործողներին 1,3 միլիարդ դրամ հատկացվեց:

Թեեւ հավաստագրված սերմերով ցանք անելու համար գյուղացին ավելի մեծ գումար կստանար, բայց ճնշող մեծամասնությունը նախընտրել էր անհայտ ծագման կամ իր ունեցած սերմը ցանել:

2023 թվականին, երբ սուբսիդավորման ծրագիրը դադարեց, հացահատիկի ցանքատարածությունները կրկին կտրուկ նվազեցին՝ գրեթե այնքանով, որքանով ավելացել էին:

Ինչ է սպասվում այս տարի, կկանգնի՞ Կառավարությունը գյուղացու կողքին, թե՞ կթողնի պարտքերի ու բնության արհավիքների հետ մենակ:

Շիրակի մարզպետի աշխատակազմից, դեռ ոչ վերջնական, բայց հավանական ծրագրի մասին են տեղեկացնում։ Բուսաբուծության զարգացման ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է հացահատիկի հավաստագրված սերմերով ցանք անելու համար մեկ հեկտարի համար 100 հազար դրամ սուբսիդավորելու նախագիծ: Մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը այն կուղարկվի Կառավարության հաստատմանը:

«Լավ կլիներ, որ ոչ միայն հավաստագրված, այլեւ տեղական արտադրողի սերմացուով ցանքը սուբսիդավորվի»,-դժգոհություն են հայտնում փոքր հողատարածքներ ցանող եւ քիչ սերմացու վաճառող տնտեսվարողները: Ըստ նրանց՝ ամբարներում կուտակած սերմացուն չի վաճառվի, վաճառվելու դեպքում էլ՝ դժվար ձեռք բերած բերքը շատ էժան կիրացվի: Ասում են՝ կրկին տուժողը գյուղացին է, շահողը՝ խոշոր ֆերմերն ու սերմացու ներկրող բիզնեսմենը:

Վարդան ՂազարյանՍերմարտադրող, ինչպես նաեւ ներկրող Վարդան Ղազարյանը հավաստագրված սերմով ցանք կատարողին խրախուսելու կողմնակից է: Ասում է՝ ամբարի տակի 100 տարվա սերմը մաղում, ցանում են, անտեղի ծախս անում, արդյունք չեն ստանում: Այդպես ե՛ւ պետության ներդրումն է փոշիանում, ե՛ւ գյուղացու աշխատանքն է ջուրը լցվում:

Անցնող տարիների փորձի վրա հիմնված է հորդորում, որ գյուղացին որակյալ սերմ գնի, այլապես ստացվում է, դեռ չցանած՝ դատապարտված է բերք չստանալու:

Մինչ խոշոր ու մանր գյուղատնտեսները կողմ ու դեմ են արտահայտվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը, մնում է սպասել եւս երկու շաբաթ, վերջնական համոզվելու համար, որ հացահատիկի սուբսիդավորման ծրագիրը կհաստատվի Կառավարության կողմից:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելի շատ դիվանագիտական ջանքեր են պետք․ Օ՛Բրայենը սահմանային վերջին դեպքերի մասին
հաջորդը
Մոսկվան պատրաստ է ուկրաինական հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորմանը․ Լավրով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն