• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սփյուռքը կվերանա կամ քաղաքականապես կօտարվի

Տիգրան Պասկեւիչյան 18:00 | 17.02.2024
Տիգրան Պասկեւիչյան 18:00 | 17.02.2024
մեջբերում Տիգրամ Պասյեւիչյանից

Եթե Խորհրդային Հայաստանը լիներ փոքր-ինչ ինքնուրույն եւ պահանջեր ցեղասպանության ճանաչումը, ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) չէր ստեղծվի։

Աքսիոմատիկ այս ձեւակերպումը գուցե սխալ է, որովհետեւ ցանկացած «եթե» արդեն կասկածելի է, բայց մտածելու առիթ կարող է տալ։

ՀԱՀԳԲ-ն ստեղծվեց, որովհետեւ հայոց դատն անտեր էր մնացել։ Սփյուռքյան կուսակցությունները խոսելուց բացի որեւէ բան չէին անում, իսկ Խորհրդային Հայաստանը տեղավորված էր Մոսկվայի տաքուկ եւ անվտանգ գրկում։

Մեծ եղեռնի հուշարձանի կառուցումը Երեւանում, կասկածելի որակի մի քանի աշխատությունների հրապարակումը, գրականության, պոեզիայի, արվեստի պաշտոնական ցեղասպանաֆիկացիան դեռ փաստ չէին, թե Խորհրդային Հայաստանը հանձնառու է հետապնդելու հայ դատը։ Դրանք ավելի շուտ տեղավորվում էին Մոսկվա-Անկարա միջպետական հարաբերությունների համատեքստում։

Ուրեմն՝ ԱՍԱԼԱ-ի ստեղծումը հուսահատ քայլ էր, մարտահրավեր՝ նետված ոչ միայն թուրք պետությանը, միջազգային հանրությանը, այլեւ հայկական հաստատություններին՝ հայ կիսապետությանն ու սփյուռքյան կազմակերպություններին։

Հիմա, երբ հարց է դրված վերացնելու Անկախության հռչակագրի 11-րդ կետը, ըստ որի «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», օրենսդրական փաստաթղթերում ջնջելու Լեռնային Ղարաբաղի անունը, Թուրքիան եւ Ադրբեջանը մտածելու բան ունեն:

Մի պահ պատկերացնենք, որ հաղթողի կողմից ոչ մի պարտադրանք չկա եւ այս փոփոխություններն արվում են Փաշինյան & Co-ի պետականաստեղծման հանճարեղ ծրագրի շրջանակում։

Ի՞նչ է լինելու Սփյուռքում։

Մի կարճ ժամանակ անորոշություն՝ ուղեկցվող հնաբույր հռետորաբանությամբ, քաղաքակիրթ կերպով վերակազմավորվելու եւ վերադիրքավորվելու որոշ ջանք, որն արդյունք չի տալու։ Դրանից հետո սկսվելու է ուծացման իներցիան եւ սփյուռքն այդպիսով ուշ թե շուտ վերանալու է։ Եվ որպեսզի ուծացման իներցիան կանխվի, առաջ է գալու նոր ՀԱՀԳԲ ստեղծելու գաղափար։

Ճիշտ է, հիմա 1973 թվականը չէ։ Հիմա շատ ավելի բարդ է ռազմականացված ահաբեկչական կառույց ստեղծելը։ Բարդ է, եթե տեր չունես։ Իսկ մինչեւ հոգու խորքը վիրավորված Ռուսաստանը ձեռները ծալա՞ծ է նստելու։

Ռուսաստանը, եթե կորցնի 29800 քառակուսի կիլոմետր Հայաստանը, որտեղ առավելագույնը երեք միլիոն հայ է ապրում, չի՞ փորձի իր ազդեցության դաշտ բերել Սփյուռքը, որտեղ, ըստ չճշտված տվյալների՝ մոտ յոթ միլիոն հայ կա։

Նրան առավելապես հետաքրքրելու են այն գաղթօջախները, որոնք թշնամական արեւմտյան երկրներում են՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա։ Պակաս հետաքրքիր չեն նաեւ մերձավորարեւելյան թոհուբոհին մոտ համայնքները, հատկապես՝ Սիրիան եւ Լիբանանը։

Արեւմուտքն էլ դիտորդի կարգավիճակով չի հետեւելու, փորձելու է յուրովի օգտագործել հայկական կառույցը (կամ կառույցները, մերը միշտ շատ է լինում)։ Այսպիսով Ռուսաստան-Արեւմուտք գզվռտոցը Հայաստանի լեգիտիմ տարածքից տեղափոխվելու է սփյուռք։

Օրենսդրական հիմնարար փաստաթղթերում հայոց ցեղասպանությունն ու Լեռնային Ղարաբաղի անունը չհիշատակելով՝ Հայաստանի, այսպես կոչված՝ 4-րդ հանրապետությունը լվանալու է ձեռները՝ ես սփյուռքի հետ ոչ մի գործ չունեմ, էս դուք, էս իրենք։

Այս իմաստով, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական, մտավոր վերնախավում, գաղտնի կառույցներում կամ բաց ուղեղային կենտրոններում կան մարդիկ, որոնք զարգացումները մի քայլ առաջ են տեսնում, պետք է համոզեն իրենց շեֆերին, որ Հայաստանին նման օրենսդրական փոփոխություններ պարտադրելն առնվազն անմիտ տղայություն է։

Հռչակագրի 11-րդ կետի եւ Լեռնային Ղարաբաղի հիշատակման վերացումն ամենաքիչը ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին, իսկ ամենաշատը՝ Ռուսաստանին եւ Արեւմուտքին։

Նոր ՀԱՀԳԲ-ի գրոհայիններին հարկ եղած դեպքերում հենց նրանց գաղտնի ծառայությունները կարող են օգտագործել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի դեմ։ Իսկ եթե նկատի ունենանք, որ այդ երկրների վերնախավերն իրենց կապիտալը հե՛նց Արեւմուտքում են կուտակում, վերջաբանն ավելի պատկերավոր կլինի։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | փետրվարի 16-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
Երեկն այսօր | փետրվարի 17-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն