• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եվրոպական Բանկը Գյումրին ցեխից կհանի

Աննման Մինասյան 15:00 | 21.02.2024
Աննման Մինասյան 15:00 | 21.02.2024

Ձնհալից հետո Գյումրու առանց այն էլ անբարեկարգ փողոցներն անանցանելի են դարձել: Ամեն առավոտ, աշխատանքի գնալու ճանապարհին, յուրաքանչյուր գյումրեցի պարտքը կատարելու պես, նկարում է իր ցեխապատ փողոցն ու տեղադրում համացանցում, քննարկում, քաղաքային ու ավելի բարձր իշխանությունից պահանջում բարեկարգել եւ անցանելի դարձնել փողոցները:

Գյումրիում կես կատակ, կես լուրջ ասում են՝ ամենահմուտ լեռնագնացն անգամ չի կարող «պատվով» անցնել Գյումրու փողոցներով:

Ստեղծված իրավիճակին մասամբ լուծում տալու նպատակով Գյումրու համայնքապետարանը քաղաքի բանուկ փողոցներում հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ է իրականացնում:

Գյումրի, փողոցՈր հանրապետության երկրորդ՝զբոսաշրջային քաղաքի փողոցները 21-րդ դարում խճապատվում են, առնվազն տարօրինակ է: Բնակիչները խիճով փոսալցումը անարդյունավետ են համարում. բավական է մեկ անգամ ձյուն կամ անձրև տեղա, համայնքապետարանի ողջ աշխատանքը «կլվա-տանի»:

Գյումրին «ցեխից հանելու» ծրագրի մեկնարկը տալու նպատակով քաղաք էր այցելել Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Երևանյանյան գրասենյակի ղեկավար Ջորջի Ախալկացին:

համաձայնագիրՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Գյումրու համայնքապետարանի ուԵվրոպական բանկի միջեւ համաձայնագիր է կնքվել։

Ըստ համաձայնագրի՝ եկող տարվա սկզբից կհիմնանորոգվի քաղաքի ամենախիտ բնակեցված «Անի» եւ «Ավստրիական» թաղամասերի ողջ ճանապարհային ցանցը:

Բացի այդ, նույն նախաձեռնության շրջանակում կարդիականացվի տվյալ թաղամասերի ինչպես նաեւ Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգը:

Գյումրի, փողոցԸնդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ:

Փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։ Գյումրու համայնքապետարանի տվյալներով՝ այս պահին կան նախագծերի գնման մրցույթային գործընթացներ։

Նշենք, որ «Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչեւ 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի 33 փողոց եւ 4 հրապարակ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ դիվանագետները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
հաջորդը
Բելառուսը հայտնել է օդային սահմանի խախտումների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն