• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

«Միլիոն չենք առնում, որ երկու տեղ երկամտահարկ տանք»

Հասմիկ Բալեյան 15:00 | 22.02.2024
Հասմիկ Բալեյան 15:00 | 22.02.2024
խոպանչիներ

Ռուսաստանի Դաշնություն եւ ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնող ավելի քան հազար քաղաքացի նամակ է ստացել Պետական եկամուտների կոմիտեից։ Նրանք 100 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն եւ պետք է վճարեն դրանք։

ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները 2018 թվականին Աստանայում կնքել են համաձայնագիր, որի շրջաակում  հարկերի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով միմյանց տեղեկատվություն են փոխանցում։ Հայաստանն այս արձանագրությունը վավերացրել է 2020 թվականի փետրվարին։

Այս համաձայնագրի դրույթների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ-ն ԱՊՀ անդամ մյուս երկրներից ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվություն եւ սկսել է քաղաքացիներին ծանուցել նրանց հարկային պարտավորությունների մասին։

Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձինք (այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր եւ ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում) մեր երկրի օրենսդրության համաձայն` պարտավոր են վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով։

Ըստ վերոնշյալ համաձայնագրի դրույթների՝ եթե ՀՀ քաղաքացին Ռուսաստանում է եղել, աշխատել է 183 եւ ավելի օր, համարվում է այդ երկրի ռեզիդենտ, ուստի ստացած շահույթից ՌԴ հարկային մարմին պետք է փոխանցի 13 տոկոս եկամտահարկ։ Իսկ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է․ 2023 թվականին եղել է 20  տոկոս, հետեւաբար աշխատողը պիտի վճարի տարբերությունը՝ յոթ տոկոս։ Քանի որ նա ՌԴ-ում արդեն վճարել է 13 տոկոս եկամտահարկ, 20 տոկոսից հանվում է 13-ը, եւ մնացյալ յոթ տոկոսը պետք է վճարել ՀՀ-ում։

Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողը 183 օրից պակաս է գտնվել ՌԴ–ում, նա այդ երկրի ռեզիդենտ չէ եւ պիտի վճարի 30 տոկոս եկամտահարկ, հետեւաբար, ՀՀ–ում հարկ չի վճարում։

Երեկ՝ փետրվարի 21-ին, Գեղարքունիքի մարզում ապրող արտագնա աշխատանքի մեկնողները՝ խոպանչիները, փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը՝ պահանջելով վերանայել այս օրենքը։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանում հարկվելուց հետո չեն կարող Հայաստանում էլ հարկեր վճարել։ Ցուցարարները ճանապարհը բացեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս նրանց վստահեցրեց՝ ՊԵԿ-ն արդեն այս թեմայի վերաբերյալ (մասնավորապես՝ հարկային օրենսդրության կարգավորումների մասով) քննարկումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել։

Առայժմ վարչարարություն չի իրականացվի, տույժեր չեն սահմանվի, մինչեւ քննարկումներն ավարտվեն։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ճեպազրույց է ունեցել եւ նշել՝ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, իսկ դա իրականացնելու համար «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ պիտի լինեն։

«Այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ կոմունիկացիա ենք սկսել եւ աշխատում ենք։ Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, ինչ-որ քաղաքական ուժերի կողմից որոշակի շեշտադրումներ տալու եւ մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Մենք կքննարկենք, արդյունքի մասին կտեղեկացնենք»,- նշել է Ռուստամ Բադասյանը։

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Յուրիկ Վարդերեսյանը եւս արտագնա աշխատանքի է մեկնում ու բախվել է վերոնշյալ խնդրին։ Ասում է՝ ռուբլին արժեզրկվել է, աշխատավարձերն առաջվա պես բարձր չեն, ուստի խոպան գնացողը չի կարող երկու երկրում հարկ վճարել․ Հայաստանը պիտի օրենսդրական փոփոխություններ կատարի ու չեղարկի այս հարկային պարտավորությունները։

«Միլիոն չենք առնում, որ երկու տեղ երկամտահարկ տանք, չենք կարող։ Թո՛ղ մեր երկրում աշխատանք լիներ, այստեղ կաշխատեինք։ Քաղաքացիների համար աշխատատեղեր չեն ստեղծում, մենք էլ գնում ենք արտերկրում աշխատելու։ Սա էլ բավական չէ, եկամտահարկ են ուզում։ Ինչպե՞ս տանք։ Եթե չվերանայեն այս օրենքը, խոպանչիները հաստատ ընդվզելու են։ Սա համակերպվելու բան չէ»,- եզրափակում է արտագնա աշխատանքով ապրող քաղաքացին։

«Ալիք Մեդիան» տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՊԵԿ՝ փորձելով պարզել, թե քանի քաղաքացի է ծանուցվել հարկային պարտավորությունների վերաբերյալ, նրանցից քանիսը որքան հարկային պարտավորություն ունի։ Առաջիկա հրապարակումներում կգրենք նաեւ այս մասին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բորիս Նադեժդինը լքել է Ռուսաստանը
հաջորդը
Դանիան ամռանը Ուկրաինա կուղարկի առաջին F-16 կործանիչները․ Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն