• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արեւը լույս կտա նաեւ գիշերով

Աննման Մինասյան 14:00 | 24.02.2024
Աննման Մինասյան 14:00 | 24.02.2024
արեւային էներգիա

Գյումրու համայնքապետարանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ արդեն երկրորդ անգամ իրականացնում է Գյումրի համայնքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր:

Համագործակցության համաձայնագիրը կնքվել է, գործողությունների ծրագիրը՝ մշակվել. շուտով մոլորակը փրկելու համաշխարհային գործընթացին միացած Գյումրիում կիրականացվեն էներգետիկ անվտանգության եւ էներգախնայողության վերաբերյալ բազմաթիվ պիլոտային ծրագրեր:

Ըստ համաձայնագրի՝ Գյումրին հանձնառություն է վերցրել մինչեւ 2030 թվականը 35 տոկոսով պակասեցնելու էներգաօգտագործումը: Քաղաքում տարեկան արտանետվող շուրջ 100000 տոննա ածխաթթու գազը կկրճատվի՝ հասնելով 65000 տոննայի:

Աստղինե ՊասոյանԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի փորձագետ Աստղինե Պասոյանը մինչ կներկայացնի «մոլորակին օգնելու» Գյումրիին առաջարկվող ռազմավարական նոր պլանը, պատմում է նախորդ ծրագրի ձեռքբերումների մասին:

Վերջին 7-8 տարիների ընթացքում ամենացայտուն արդյունքն Աստղինեն համարում է ֆոտովոլտային կայանների մասսայական տեղադրումը Գյումրու համայնքային կառույցների տանիքներին: Տարեկան 2251 մեգավատ հոսանք է արտադրվում, ինչի շնորհիվ, բացի ֆինանսական խնայողությունից, արդեն հասցրել ենք շուրջ 500 տոննայով նվազեցնել արտանետվող ածխաթթու գազը:

Որպեսզի Գյումրիում առանց այն էլ սուղ միջոցները քամուն չտան, խնայողաբար օգտագործեն գազը, փայտը, քարածուխը, էլելտրաէներգիան, ջեռուցման արդյունքում ստացված ջերմությունն էլ երկար պահպանեն, Գյումրու 44 հանրային կառույցներում վերանորոգման աշխատանքներ են տարվել. սուբվենցիոն, համայնքային, արտաքին դոնորների ֆինանսավորմամբ փոխվել են դուռ-լուսամուտները, արտաքին պատերի ջերմամեկուսացում են իրականացրել: Եվրոպական բանկի միջոցներով էլ քաղաքի հնամաշ ու էներգածախսատար լամպերը փոխարինվել են նոր՝ ժամանակակից դիոդային լույսերով: Ծրագրի կազմակերպիչները գոհ են ստացված արդյունքից եւ փաստում են, որ գլոբալ տաքացման դեմ պայքարն արդյունավետ էր:

մանկապարտեզ Գալով ծրագրի մեկնարկող երկրորդ փուլին, Աստղինեն ասում է՝ առաջնահերթ շարունակելու են լուսավորման լամպերի փոխարինումը, բայց ավելի կատարելագործված. առաջարկում են ամբողջ քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով ֆոտովոլտային կայաններ տեղադրել: Դրա համար շուրջ 70 միլիոն դոլարի ներդրում է պետք: Գումարը մեծ է,  արդյունավետությունն՝ ավելի մեծ:

Թեեւ նշված ծրագրով միայն Գյումրին է լուսավորվելու, բայց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից վստահեցնում են, որ դրա քաղցր պտուղները՝ մաքուր օդի տեսքով ամբողջ աշխարհինն է, ուստի միջազգային կազմակերպությունները սիրով կֆինանսավորեն նման ծրագրերը:

Աստղինեն կոչ է անում նաեւ շարքային քաղաքացիներին, որ խնայողաբար օգտագործեն գազն ու էլեկտրաէներգիան, ջերմամեկուսացնեն տները, օդափոխման ժամանակակից համակարգ տեղադրեն. ե՛ւ գրպանին է օգուտ, ե՛ւ բնությունը քիչ կաղտոտեն:

«Ցավոք, մենք սխալների վրա ենք միայն սովորում: Երբ 1988-ից առաջ խոսում էին սեյսմիկ անվտանգությունից, գրեթե նույն անտարբեր վերաբերոմունքն էր, ինչ այսօր, երբ խոսում ենք գլոբալ տաքացման վտանգների մասին: Մենք հիմա պետք է գործենք, որ հետո խնդրի առաջ չկանգնենք»,-ասում է ծրագրի փորձագետը:

Ըստ ծրագրի թիմի հետազոտությունների՝ Գյումրին ունի միջինից բարձր արեւային էներգաարտադրության պոտենցիալ, որից չօգտվելն առնվազն անիմաստ է, բնության հանդեպ էլ՝ թշնամություն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | փետրվարի 23-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
Սահմանադրությունը հարմարեցնենք իրականությանը, բայց իրականութունը մենք չենք ստեղծում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն