• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վարդահովիտ. սահման պահող գյուղի դպրոցը փակվում է

Մարիամ Սարգսյան 15:00 | 26.02.2024
Մարիամ Սարգսյան 15:00 | 26.02.2024
Գագիկ

Վարդահովիտի դպրոցի յոթերորդ դասարանում երկու աշակերտ կա՝ Գագիկն ու Հարութը, իսկ իննամյա դպրոցում յոթ աշակերտ է սովորում։ Առաջին ու հինգերորդ դասարաններ չկան:

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի փոքրիկ այս գյուղի մշտական բնակիչներն էլ քիչ են: Ամռանը գնում են՝ սեզոնային աշխատանքի, ձմռանը՝ հետ «իջնում». գյուղը 2050 մետր բարձրություն ունի ծովի մակերեւույթից:

Փոքրիկ դպրոցը պահել-չպահելու թեման տարիներ շարունակ օդում է եղել: Մինչ օրս վերջնական որոշում չկա, բայց, հավանաբար, 2026-ին վերջնականապես կփակվի, ու մի քանի աշակերտները կհաճախեն Եղեգիսում կառուցվող դպրոց:

Միայն թե շաբաթն ուրբաթից շուտ է եկել. հնարավոր է՝ եւս երկու տարի չսպասեն: Կրթական գերատեսչության մի քանի ներկայացուցիչներ են վերջերս դպրոց այցելել, ծանոթացել են պայմաններին: Ծնողներից երկուսին են հանդիպել, առաջարկել երեխաներին տեղափոխել հարեւան Հերմոնի դպրոց՝ մոտ 15 կիլոմետր հեռու:

Վարդահովիտցի մի քանի ծնողների կարծիքները կիսվել են. մի մասը կողմ է, որ երեխաներն Հերմոնում դպրոց գնան, մյուս մասն ասում է՝ գյուղում պետք է դպրոց լինի: Դպրոցի յոթ աշակերտներից երեքը Թերմինե Հովհաննիսյանի երեխաներն են: Նրանցից մեկն այս տարի կավարտի, մյուսները երկրորդ եւ յոթերորդ դասարաններում են: Թերմինեն կողմ է, որ իր երեխաներն այլ դպրոց գնան. «Գյուղում ոչ մի զբաղմունք չկա երեխաների համար, ոչինչ չի կատարվում, ո՛չ խմբակներ կան, ո՛չ հնարավորություն՝ դասից բացի որեւէ բանով զբաղվելու: Ամենակարեւորը՝ երեխաներն ընկերներ չունեն, մենակ են: Այլ դպրոցում գոնե դասընկերներ կունենան»։

Ծնողներից Տաթեւ Հակոբյանն էլ կարծում է, որ գյուղն իր դպրոցը պետք է ունենա: Դա էլ որ չլինի, բնակիչները դառնալու են «սարի ժողովուրդ», գյուղն էլ ինչո՞վ է գյուղ լինելու: Գոնե դպրոցով մի քիչ շարժ է լինում, կյանքը չի կանգնում:

«Եթե երեխաներն ավելի լավ կրթություն են ստանալու, դեմ չեմ դրան, բայց ախր գյուղն ափսոս է, ի՞նչ է լինելու դրա հետ»,-ասում է Տաթեւը՝ հավելելով մի կարեւոր հանգամանք եւս. «Տղաս յոթերորդ դասարանում է, հիմա որ մինչեւ իններորդ դասարանը տեղափոխեն Հերմոնի դպրոց, դրանից հետո էլ կա՛մ ավագ դպրոց պետք է գնա, կա՛մ քոլեջ: Այսինքն՝ նորից տեղափոխություն: Դա էլ է սթրես, մինչեւ մի տեղում հարմարվի, նոր փոփոխություն է լինելու»,-ասում է մայրը:

Vardahovit villageՎարդահովիտ տանող յոթ կիլոմետր ճանապարհը երբեք ասֆալտ չի տեսել: Քարուքանդ ճանապարհով անցնող մեքենաները հաճախ են ճանապարհին մնում: Գյուղում տարվա կեսը ձմեռ է, ձյան բարձրությունը հաճախ գերազանցում է երկու մետրը: Վարդահովիտցնիները հիշում են՝ քանի անգամ են մնացել ճանապարհին ու դիմել փրկարար ծառայությանը՝ իրենց դուրս բերելու համար: Ծնողներն այդ հարցն են բարձրաձայնում՝ ո՞վ է երեխաներին ամեն առավոտ տանելու դպրոց եւ ապահով հետ բերելու:

«Ձմռանը ձյան պատճառով են մնալու ճանապարհին, գարնանը՝ ցեխի: Իրենք պիտի մեքենան հրեն, որ տեղ հասնեն: Ճանապարհը պետք է հիմնանորոգել»,-ասում են՝ հուսալով, որ նորոգման խոստումներն այս տարի իրականություն կդառնան:

Անահիտ ՀակոբյանԻր կյանքի երեք տասնամյակից ավելին դպրոցում աշխատող Անահիտ Հակոբյանը դեմ է դպրոցի փակմանը: Հասկանում է՝ աշակերտները քիչ են, բայց պնդում է՝ դպրոցն է գյուղը պահում: «Դպրոցն էլ որ փակվի, ի՞նչ գյուղ է մնալու այստեղ»,-հարցնում է դպրոցի աշխատակիցը:

2020-ի քառասունչորսօրյա պատերազմից հետո գյուղը սահմանամերձ է դարձել, բայց համապատասխան իրավական կարգավիճակ չունի: Քարվաճառը գուղից կիլոմետրերի հեռավորության վրա է: Սահման պահող գյուղում, որտեղ առանց այդ էլ մշտական բնակիչները քիչ են, դպրոցի փակումը գյուղի «փակման» դատավճիռ կարող է դառնալ:

Բնակիչները հասկանում են՝ գյուղը պետք է պահել, բայց իրենց ելքուճար չեն առաջարկում՝ ինչ անեն, որ ե՛ւ երեխաների կրթությունն ապահովվի, ե՛ւ գյուղն ապրի:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին փաստաթղթերում դրույթ չկա․ Պեսկով
հաջորդը
Նավալնու կողմնակիցները պնդում են, որ նրան այս օրերին պետք է փոխանակեին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն