• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Վանաձոր. թանգարանը կամաց-կամաց տուն է դառնում

Տաթեւիկ Ճուղուրյան 17:30 | 01.03.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 17:30 | 01.03.2024
Հայկուհի Ավագյան

Լոռու մարզի մշակութային օջախներից մեկը՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանը, ամռանը կնշի հիմնադրման 50 տարին։ Արդեն մեկ տարի թանգարանում հոբելյանական միջոցառումների են պատրաստվում։

Թանգարանի՝ վերջին քսան տարվա մշտական ցուցադրությանը կփոխարինեն նոր գործեր, կտպագրվի պատկերագիրք։ Հոբելյանական տարում նոր, ժամանակավոր ցուցադրություններ էլ կլինեն։

Կերպարվեստի թանգարանում ակնկալում են նաեւ աջակիցներ գտնել՝ քաղաքի համար կարեւոր իրադարձությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար։

Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆոնդերում ներառված են շուրջ 350 հեղինակների մոտ երկու հազար գործեր։

«Մեր թանգարանն առանձնանում է իր հավաքածուով։ 1974-1979 թվականներին, երբ եղել ենք Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, այստեղ ցուցադրվել են տարբեր ժամանակների, տարբեր ազգությունների հեղինակներ։ Առանձնանալուց հետո մեզ որպես հավաքածու տրամադրել են նախորդ դարի 60-80-ական թվականների գործեր։ Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում երեւի թե չկա այնպիսի թանգարան, որ այդ ժամանակահատվածն ընդգրկող լիարժեք հավաքածու ունենա», — պատմում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը։

Հենրիկ Մամյանի, Գրիգոր Խանջյանի, Հակոբ Կոջոյանի եւ շատ այլ անվանիների շարքեր կան այստեղ։ Ի դեպ՝ մարտին թանգարանում Հակոբ Կոջոյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդես կբացեն՝ ներկայացնելով նկարչի գրաֆիկական աշխատանքները, հիմնականում՝ էսքիզներ։

Վանաձորի կերպարվեստի թանգարան«Պիտի փորձենք գոնե 5 տարին մեկ հիմնարար փոփոխություն անել մեր մշտական ցուցադրության մեջ, որովհետեւ գործեր կան՝ ինչ մտել են թանգարան, երբեք չեն ցուցադրվել։ Չեմ ասում՝ բոլորը բարձրարժեք գործեր են, բայց դրանք էլ իրավունք ունեն ներկայանալու։ Մենք էդ բացը լրացնում ենք ժամանակավոր ցուցադրություններով, ընտրում ենք մի որոշակի թեմա ու ներկայացնում ենք՝ մեկ-երկու շաբաթով», — նշում է թանգարանի տնօրենը։

Վանաձորի կերպարվեստի թանգարանում տարիներ առաջ հիմնել ու մինչեւ այսօր պահպանում են մի ավանդույթ․ յուրաքանչյուր անհատական ցուցահանդեսից հետո հեղինակը մեկ գործ է նվիրում թանգարանին։ Թանգարանն արդեն 200-ից ավելի գործ է նվեր ստացել վերջին 20-22 տարիների ընթացքում։

Ցուցահանդեսներից բացի թանգարանը կրթական ու մշակութային տարբեր ծրագրեր է իրականացնում։ Արդեն երկու տարի «Երիտասարդ արվեստ» ծրագրով հանրությանն են ներկայանում Վանաձորում ստեղծագործող արվեստագետները։ Հանդիպումների ընթացքում նրանց մասին պատմող ֆիլմեր են ցուցադրվում, ներկայացվում են աշխատանքները։ Հետո արվեստագետն ու այցելուները զրուցում են։

«Երեք-չորս տարի առաջ ընտանեկան այցելությունների ծրագիր էլ ունեինք։ Ծնողը կամ որեւէ մեծահասակ՝ տատիկը, պապիկը, քեռին, երեխային բերում էր թանգարան եւ հենց ինքը դառնում էքսկուրսավար։ Հուսամ՝ այդ ծրագիրը կշարունակենք առաջիկայում», — ասում է Հայկուհի Ավագյանը։

Թանգարանի հիմնական այցելուները սովորողներ են, ավելի շատ՝ ուսանողներ։ Իսկ վերջին երկու տարում, ըստ տնօրենի, ակտիվացել է զբոսաշրջիկների հոսքը։ 2021 թվականի ընթացքում Վանաձորի կերպարվեստի թանգարանն ունեցել է 4500, իսկ 2022-ին՝ 7200 այցելու։

Այցելությունների այս պատկերն ունեցել են 2019-ից՝ թանգարանի հիմնանորոգումից, հետո։ Թեեւ թանգարանային գործունեության մեկ ամբողջական տարի այստեղ կորսված են համարում համավարակի եւ պատերազմի պատճառով։

«Մեզ մոտ շատ վատ պայմաններ էին։ Ձմռան ամիսներին ջուրը սրահում սառչում էր․ միայն աշխատասենյակներն էին ջեռուցվում։ Գոնե նախորդ տասնամյակում չեմ հիշում, որ թեթեւ հագուստով սրահում պտտվեինք։ Ձմռանը չէինք կարողանում ցուցահանդես բացել, այցելուներ շատ քիչ էին գալիս։ Հիմա 12 ամիս ակտիվ աշխատում ենք», — նշում է տնօրենը։

Բայց հիմնանորոգված շենքում այսօր խնդիր է նկարների պահպանությունը։ Ջեռուցման համար տեղադրված սարքերը չորացնում են օդը, եւ խոնավության բացակայության պայմաններում գեղանկարների ներկաթափում է լինում։

Ըստ թանգարանի տնօրենի՝ այսօր առաջնային է ջեռուցման համակարգի փոփոխությունը, որպեսզի կարողանան նկարները ճիշտ պահպանել եւ փրկել փչացումից։

Վանաձորի կերպարվեստի թանգարանԱրդեն 20 տարի իր աշխատանքային գործունեությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանից անբաժան Հայկուհի Ավագյանն ասում է՝ իրենց այցելողների մեջ շատ են նաեւ աշխատանք փնտրող երիտասարդները։ Թափուր աշխատատեղեր չունեն,  բայց այդպիսի շաբաթ չկա, որ մի քանի երիտասարդ չմոտենա՝ աշխատանքի խնդրանքով․ ուզում են աշխատել իրենց քաղաքում, միայն թե չհեռանան։

«Չգիտեմ՝ ինչ ուժ, էներգիա ունի այս քաղաքը, որ ամուր կապում է իրեն։ Աշխարհի շատ երկրներում եմ եղել։ Օրերով, նույնիսկ մի քանի շաբաթով մնացել եմ, բայց անընդհատ ձգում է Վանաձորը։ Երեւի ներքին էներգիան է կամ իմ ու քաղաքի բնավորության նմանությունը, որ կապում է։ Առաջարկներ եղել են տարբեր երկրներից, քաղաքներից, բայց չեմ կարողացել ընդունել։ Առաջին պայմանը ինձ խանգարող եղել է այն, որ եթե ես, մենք, բոլորը գնան, ո՞վ է մնալու Վանաձորում։ Իսկ այստեղ շա՜տ սեր կա մարդկանց մեջ, անմիջականություն, կապվածություն, որը, անկեղծ ասեմ, Երեւանում այլեւս չեմ տեսնում։ Գուցե նրանից է, որ փոքր քաղաք է, բոլորս գոնե դեմքով իրար ճանաչում ենք։ Ու մարդկանց կապվածությունն է, որ քաղաքը մեծ ընտանիքի տպավորություն է թողնում․․․»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն բավարար ջանքեր չի գործադրում խաղաղության հասնելու համար․ Ռուբինյան
հաջորդը
Ամենառուսամետ «հակառուսը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն