• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անպաշտպան դատապաշտպանները

Աննման Մինասյան 14:30 | 04.03.2024
Աննման Մինասյան 14:30 | 04.03.2024
դատապաշտպան

Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի սկսզբին որոշել էր, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները տեղափոխվելու են Երեւան։ Փաստաբանները մտահոգություն էին հայտնել, որ առանց այն էլ ծանրաբեռնված դատարանները կգերծանրաբեռնվեն, աշխատանքներն էլ կաթվածահար կլինեն:

Այսօր, երբ հայցերը քննվում են 6-7 տարի շարունակ, երբ բաժանված ծնողի՝ երեխային տեսակցելու իրավունք ձեռք բերելու հայցն այնքան է քննվում, որ երեխան չափահաս է դառնում, ծնողն էլ՝ ծերանում, եւս մեկ աղմուկ բարձրացնող որոշում է կայացվել. նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն:

Սա դեռ ամենը չէ. 2025 թվականի հունվարի 1-ից էլ փաստաբանները շրջանառության հարկով չեն կարող աշխատել, ասել է թե՝ քաղաքացուց ստացած գումարի 38 տոկոսը կհարկվի: Նրանք հիմա բողոքում են, որ, առանց իրենց հետ քննարկելու, տնտեսական եւ իրավական հիմնավորումից զուրկ որոշում է կայացվել:

Արամայիս ՀայրապետյանՓաստաբան Արամայիս Հայրապետյանը վստահ է, որ այս քայլով պետությունն ուղղակիորեն հարված է հասցնում իրավապաշտպանության գործին: Ըստ նրա, փաստաբանը կա՛մ գործունեությունը կդադարեցնի, կա՛մ ծառայության գինը կբարձրացնի, կա՛մ էլ ստվերում կաշխատի: Բոլոր երեք դեպքերում էլ կտուժի նա՛խ արդարադատությունը, հետո՝ անվճարունակ կամ միջին խավի քաղաքացին:

«Որոշումը կամայական է: Մեզ հավասարեցրել են շահումով խաղեր իրականացնող կազմակերպությունների հետ, որտեղ շրջանառությունը միլիարդավոր դրամներ է,-մտահոգություն է հայտնում Հայրապետյանն ու հավելում,-անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն չենք կարող տրամադրել անվճարունակ քաղաքացուն, դրա համար մե՛նք պետք է վճարենք»:

Արամայիս Հայրապետյանը չի կասկածում, որ այս գործընթացին կհաջորդի փաստաբանների տարանջատումը յուրայինների եւ ոչ յուրայինների: Առաջինները կաշխատեն ստվերում, ոչ յուրայիններն էլ կմնան հարկային վարչարարության խոշորացույցի տակ:

Թամարա ՅայլոյանՓաստաբան Թամարա Յայլոյանը խնդիրն այլ դիտանկյունից է մեկնաբանում: Ըստ նրա՝ քանի որ փաստաբանները փակ աչքերով չեն ողջունում ԲԴԽ-ի կայացրած ցանկացած որոշումը, թիրախավորվում են: «Պետությունը ոչ մի ռիսկ չի հաշվարկում, այդ րոպեին գումար է պետք, կբարձրացնեն հարկերը: Եթե մարդը տարիներ շարունակ չի կարող իր բնակարանային կամ աշխատանքային հարցը կարգավորել դատարանի միջոցով, կարտագաղթի»:

Աշոտ ՍիմոնյանՓաստաբան Աշոտ Սիմոնյանը մայրաքաղաքում է աշխատում: Ասում է՝ Երեւանում էլ խնդիրները քիչ չեն. պետությունը խոչընդոտում է փաստաբանների գործունեությանը: Նկատել է, որ իրենք դատարանի կողմից երբեմն նույնացվում են իրենց վստահորդների, ասել է թե՝ նախկինների հետ: «Փաստաբանը վստահորդ չէ, գործի բերումով է պաշտպանում մարդուն»,-հիշեցնում է Սիմոնյանը եւ զգուշացնում, որ այսպես շարունակվելու դեպքում քաղաքացիները մնալու են առանց իրավաբանական օգնության:

«Ի՞նչ են ձեռնարկելու փաստաբանները» հարցին մեր զրուցակիցները պատասխանում են, որ գրավոր, հիմնավորված առաջարկ են ուղարկել, որ որոշման նախագիծը հետ կանչվի: Հույս ունենն, որ ողջամտություն կհաղթի եւ որոշում կայացնողները կհասկանան, որ իրավաբանական դաշտի հետ այսպես չեն վարվում, սա բիզնես չէ, ի վերջո, ցանկացած հարկային բեռ քաղաքացին է կրում:

Վերջում հորդորում են քաղհասարակության ներկայացուցիչներին, բիզնեսմեններին, քաղաքական գործիչներին, անտարբեր չմնալ վերը նշված հարցի վերաբերյալ։ Չէ՞ որ նրանք էլ մի օր կարող են փաստաբանի կարիք կունենալ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | մարտի 3-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
Ռուսական ագրեսիայի համախմբող նշանակությունը․ Ուկրաինա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն