• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դեղատներն ու մարդիկ պատրա՞ստ են էլեկտրոնային դեղատոմսերին

Հասմիկ Բալեյան 15:00 | 05.03.2024
Հասմիկ Բալեյան 15:00 | 05.03.2024
drug

Մարտի 1-ից մի շարք դեղեր գնելիս հարկավոր է էլեկտրոնային դեղատոմս ներկայացնել։ Այս սահմանափակումը վերաբերում է հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, տարբեր շիճուկներին եւ պատվաստանյութերին։

Առայժմ 470 անուն դեղ է միայն դեղատոմսով վաճառվելու, իսկ 2025-ի հունվարի 1-ից այս ցանկում կներառվի եւս 2566-ը:

Թեեւ մասնագետները վստահեցնում են՝ դեղերը դեղատոմսով վաճառելը դրական որոշում է, քանի որ այն կօգնի խուսափել ինքնաբուժությունից եւ այլ խնդիրներից, բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են։

Մարտի մեկին դեռ հնարավոր էր գնել, իսկ հաջորդ օրվանից սկսած տարբեր դեղատներից փորձեցինք հակաբիոտիկ կամ հակասնկային դեղեր գնել, առանց դեղատոմսի հնարավոր չէր։

Դեղագործներից մեկը պատմեց՝ կային քաղաքացիներ, որոնք մինչեւ մարտի մեկը մեծ քանակությամբ հակաբիոտիկներ ու հակասնկային դեղամիջոցներ էին գնում։ «Որոշ մարդիկ նույնիսկ 10 տուփ հակաբիոտիկ էին գնում՝ նախապես հարցնելով դեղի պիտանելության ժամկետի մասին»,- մանրամասնեց դեղագործը։

Դեղատանը քաղաքացիներից մեկը պատմեց՝ ինքն էլ է այդպես արել։ Գրիպով հաճախ է հիվանդանում, երբեմն սկսում է սաստիկ հազալ։ Նման դեպքերում բժիշկը հակաբիոտիկ է նշանակում, որոնց ընդունմանը զուգահեռ՝ պետք է նաեւ հակասնկային մի քանի հաբ խմել։

«Մարդիկ հնարավորություն չունեն ամեն անգամ բժշկի գնալու, որ վճարեն, նա էլ դեղ նշանակի։ Մենք հիմա պատրաստ չենք այս որոշմանը»,- ասաց քաղաքացին։

Ամեն ինչ քայլ առ քայլ պետք է անել։ Զարգացած երկրներում քաղաքացու համար բուժսպասարկումն անվճար է․ մարդիկ առանց վարանելու կարող են բժշկի դիմել, նրա դեղատոմսով էլ դեղ գնել։ Իսկ մեր երկրում նվազ վաստակ ունեցող մարդիկ չգիտեն՝ հիվանդանոցի՞ն փող տալ, թ՞դեղին։

Մեր դիտարկմանը, թե պոլիկլինիկայում կարելի է անվճար բուժծառայություն ստանալ, քաղաքացին արձագանքեց՝ պոլիկլինիկաներն անհրաժեշտ սարքավորումներով հագեցած չեն, այնտեղ աշխատող մասնագետների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ։ Ուստի, շատերն այդ անվճար բուժծառայությունից չեն էլ օգտվում․ հիվանդանալիս սովորաբար վճարովի հիվանդանոց են գնում։

«Շատ փող ունենալուց չէ, որ մասնավոր հիվանդանոց ենք գնում, պարզապես ուրիշ ճար չունենք․ պոլիկլինիկաների համեմատ բուժսպասարկումը համեմատաբար ավելի որակյալ է»,- ասաց քաղաքացին։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքում բնակվող տիկին Նաիրան նույնպես մի քանի տուփ հակաբիոտիկ ու հակասնկային դեղեր է գնել։ Ըստ նրա՝ հնարավոր է՝ առաջկայում պոլիկլինիկաներում հերթեր գոյանան, եւ դեղատոմս լրացնելու գործընթացը ձգձգվի։ Ավելին՝ նա մտավախություն ունի, որ, գուցե, մարդիկ ստիպված լինեն բժիշկներին ինչ-որ կերպ «շահագրգռել», որ նրանք անհրաժեշտ դեղատոմսը լրացնեն։

«Մարզաբնակ մարդու համար դեղ գնելիս խնդիրներ կառաջանան։ Մի՞թե այս որոշումն ընդունողները չգիտեն, որ գյուղերի դեղատներում էլեկտրոնային դեղատոմսով հիմա դեղ վաճառել չեն կարող։ Էլի՛ քաղաքացին տուժելու է»,- ասում է Նաիրան։

Կառավարության փետրվարի 29-ին նիստում այս խնդրին անդրադարձավ նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հապճեպ համարելով դեղերը միայն էլեկտրոնային դեղատոմսով վաճառելու որոշման ընդունումը։ Խաչատրյանը կասկած ուներ, որ մարզային դեղատները պատրաստ են էլեկտրոնային համակարգով աշխատելուն։

Առողջապահության նախարարն արձագանքեց՝ մինչեւ այդ որոշման ընդունումը վեց ամիս քննարկումներ են եղել, ուստի պետք է պատրաստվեին այս գործընթացին։ Վարչապետն էլ շարունակեց․ «Այսինքն՝ վստահ ենք, որ համակարգը պատրաստ է։ Կամ եթե որեւէ դեղատուն պատրաստ չէ, ուրեմն՝ այդքան էլ դեղատուն չէ, ճի՞շտ հասկացանք»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց՝ «Արմեդ» համակարգ չունեցող դեղատները խախտում են լիցենզիոն պայմանը։

Հստակ տվյալներ չկան, թե այսօր քանի դեղատուն է խախտում այս պայմանը, բայց մի բան ակնհայտ է․ մարզերում կան բազմաթիվ դեղատներ, որոնք չունեն «Արմեդ» համակարգ, եւ արդյունքում տուժելու է քաղաքացին՝ չկարողանալով իր բնակավայրում գտնվող դեղատնից էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնել։

Դեղատներից մեկում քաղաքացին դժգոհում էր որոշումից։ Նա եւս փորձել էր դեղ գնել, սակայն աշխատակիցը բացատրել էր՝ առանց դեղատոմսի հնարավոր չէ այն վաճառել։ «Հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են մեր կյանքը բարդացնել։ Հիմա էլ ամեն անգամ պիտի գնանք բժշկի, փող ծախսենք, որ դեղ նշանակեն»,- ասաց քաղաքացին եւ վրդովված դուրս եկավ դեղատնից։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեկն այսօր | մարտի 4-ը՝ անցած 11 տարում
հաջորդը
Կահիրեի բանակցությունները՝ Գազայում հրադադարի հաստատման համար, ավարտվել է անարդյունք․Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն