• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երկու հայրենիք

Աննման Մինասյան 15:00 | 06.03.2024
Աննման Մինասյան 15:00 | 06.03.2024
Յոլանտա Խաչատրյան

Ութսունամյա լեհուհի Յոլանտա տատը տորթի մոմերն է փչում. աչքերը փակում է, որ երազանք պահի, բայց միտքը պոկվում է ներկայից ու սլանում հեռավոր՝ առաջին հայրենիք. Լիտվա:

Ութ տասնամյակ առաջ, հենց այս օրը, Լիտվայի Պակենաս գյուղում Իոսիֆ Լուկաշեւիչի չորրորդ աղջիկը ծնվեց: Ծնողները նրան Ելենտինա անվանակոչեցին, բայց այդպես էլ գրված անունով չդիմեցին. նրան բոլորը որպես Յոլանտա գիտեն:

«Չորս քույր, երկու եղբայր. լավ՝ համեղ ու գունավոր մանկություն ենք ունեցել»,- հիշում է տատը:

Ութամյա կրթությունը Պակենասում է ստացել, այնուհետեւ Արվեստի տեխնիկում է ընդունվել, ընթացքում էլ նկարիչ-դեկորատոր աշխատել:

Յոլանտան հորաքրոջ աղջիկ ուներ, որն ամուսնու հետ աշխատում էր Հայաստանում: Ո՞վ կմտածեր, որ նրանց աշխատանքը երիտասարդ լեհուհու ճակատագիրն է գծելու. Դերենիկ անունով գործընկեր ունեին լեհ ամուսինները, ում հետ հաճախ էին խոսում Յոլանդայի մասին: Դերենիկի հետաքրքրությունն այնքան է աճում անհայտ աղջկա հանդեպ, որ նամակագրական կապ է հաստատում նրա հետ:  Ամեն նամակի հետ զույգը համոզվում է, որ նոր ծնված զգացմունքը հերթական հրապուրանք չէ. ամուսնությամբ է ավարտվելու:

Յոլանտա Խաչատրյանը ամուսնու հետԱյդպես էլ եղավ: 1966 թվականին, իր ծննդյան օրը Յոլանտա Լուկաշեւիչը Խաչատրյան դարձավ. ամուսնացավ Դերենիկի հետ:

Հայաստան գալու ճանապարհին նորափեսան «գլուխ էր գովում», պատմում իր «մրգաշատ ու գեղեցիկ» Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մասին:

«Հասնելով Ջրառատ՝ Դերենիկի հայրական տուն, ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է դրախտից դժողք ընկնելը, կանաչ ու փարթամ բնությունից՝ քարքարոտ ու սառը լեռներում հայտնվելը»,- պատմում է Յոլանտա տատը: Չի թաքցնում, որ սկզբում զղջացել է ծնողներին չլսելու եւ հայի հետ ամուսնանալու համար:

Այնուհետեւ զինվորական ամուսնու գործի բերումով Ջրառատից տեղափոխվում են Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի զորամաս, բայց ինչպես ասում են՝ նորահարսը մրից դուրս եկել, մրաջրում է հայտնվել. ապրում էին մի ամայի տարածքում գտնվող ցեխոտ, քարքարոտ վայրում: Յոլանտան, սակայն, սրան էլ դիմացավ, տուն-տեղ ունեցավ:

Յոլանտա ԽաչատրյանՀայաստանյան կյանքն ավելի տանելի դարձավ այն օրվանից, երբ Խաչատրյան զույգը վերջապես հիմնավոր բնակություն հաստատեց Լենինական քաղաքում:

Ինչպես լենինականցի գրեթե բոլոր կանայք՝ Յոլանտան աշխատանքի է ընդունվում Տեքստիլի կարի ֆաբրիկայում: Երկու զավակ է ունենում, հայկական վարքուբարքին սովորում, խոհանոցի գաղտնիքները յուրացնում: «Թեեւ սկզբում ինձ այնքան էլ ուրախ չընդունեցին, բայց տարիներ անց գերդաստանի ամենասիրելի ու օրինակելի հարսն էի»,-հպարտորեն պատմում է տատը:

1988 թվականի երկրաշարժի պատճառով Խաչատրյանները նույնպես անտուն դարձան: Տեղափոխվեցին Յոլանտայի հայրենի Լիտվա, ապրեցին մի քանի տարի: Զարմանալի էր, բայց տիկինն այլեւս չհարմարվեց առաջին հայրենիքում, երկրորդի կարոտը հաղթեց. 90-ականներին վերադարձան Գյումրի, 20 տարի ապրեցին տնակում:

Յոլանտա Խաչատրյանի ընտանիքը2010 թվականին կրկին բնակարանամուտ տոնեցին: Ամուսնու հետ նոր բնակարանում հասցրեցին վեց տարի ապրել. Դերենիկը մահացավ, բայց Յոլանտան մենակ չմնաց: Ապրում է որդու, հարսի, թոռ ու ծոռի հետ:

լեհերը Գյումրիում

դիտեք նաեվԳյումրեցի լեհերը եւ Լեհաստանի քաղաքացի գյումրեցին

Տատին որքան հայ, նույքան էլ լեհ մնալու հարցում օգնել է Գյումրիում լեհերի «Պոլոնիա» միությունը, որտեղ միշտ հնարավորություն կա ապրելու-խոսելու լեհորեն եւ լեհերեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Saakashvili and Pashinyan: Nationalism, War and Re-election
հաջորդը
Հասանովը եւ Գյուլերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն