• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որ լույս լինի եւ բոլորն ուրախ լինեն

Մարիամ Սարգսյան 15:00 | 08.03.2024
Մարիամ Սարգսյան 15:00 | 08.03.2024
Մարիա Մխիթարյան

Յոթամյա Մարիան պատրաստվում է ցուցահանդեսի, որը նվիրված է կանանց գարնանային մեկամսյակին։ Այն կանցկացվի Ջերմուկ քաղաքում:

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ապրող աղջնակի համար այս ցուցահանդեսը հերթականն է: Առաջինը հայրենի Եղեգնաձորում է եղել, հաջորդը՝ Նկարիչների միությունում: Առաջին անգամ ցուցահանդեսով ներկայացել է հինգ տարեկանում:

Նկարել Մարիան սկսել է, երբ դեռ երկու տարեկան էլ չկար: Իր առաջին «փորձադաշտը» տան պատերն են եղել:  Նկարել է կահույքագործ հայրիկի աշխատանքային ներկերով: Այսօր արդեն «Դյուցազնագրքում» երկու ռեկորդ ունի, երրորդն էլ շուտով պաշտոնապես կգրանցվի: Հինգ տարեկանում աղջնակը 1000 ճեպանկար եւ 500 գունանկար էր արել կտավի եւ թղթի վրա, երկորրդ ռեկորդով՝ 2500 ճեպանկար եւ 650 գունանկար, երրորդը՝ 3000 ճեպանկար եւ 700 գունանկար:

Առաջին միջազգային հարթակում Մարիայի աշխատանքը ներկայացվել է, երբ չորս տարեկան է եղել: ՌԴ-ում անցկացված մրցույթում նկարչուհու կտավը բարձրագույն պարգեւի է արժանացել:

Հաջորդ մեծ մրցույթն արդեն Հայաստանում է անցկացվել: Ավելի քան 37000 մասնակիցները աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաներն են եղել: 2020-ին, երբ պատերազմի ժամանակ նաեւ Վայոց ձորի երկնքում բազմաթիվ թռչող սարքեր են պտտվել, երեխայի մտքում դրանք «բարիացնելու» ցանկությունն է եղել:

Մարիայի աշխատանքը«Մրցույթը «Վերջ պատերազմին» խորագրով էր: Մայրիկս միշտ պատմում է, որ ծիածանը փոխում է ամեն ինչ. օրինակ՝ խոտը, ծիածանի տակով անցնելիս, դառնում է ծաղիկ: Ես էլ մտածեցի, որ ռումբեր արձակող ինքնաթիռը, եթե անցնի ծիածանի տակով, կդառնա բարի ինքնաթիռ: Հենց դա էլ նկարեցի»,- նկարագրում է Մարիան: Աղջիկն իր նկարի հիման վրա նաեւ ստեղծել է «Դիդիի՝ չար ինքնաթիռի մասին հեքիաթը», որը հայաստանյան հրատարակչություններից մեկի շնորհիվ շուտով հասանելի կդառնա բոլոր երեխաներին:

Մարիա ՄխիթարյանՏասնյակ հազարավոր մասնակիցների հետ մրցելն ու հաղթելը ոգեւորել է Մարիային ու նրա ընտանիքի անդամներին: Դրան հաջորդել են բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից եւ իրարահաջորդ հաղթանակներ: Այսօր արդեն փոքրիկ նկարչուհին 30 տեղական ու միջազգային մրցույթների հաղթող է:

Մարիայի մայրը՝ Աշխեն Սարգսյանը, հոգեբան է։ Նա վստահ է, որ բոլոր երեխաներն էլ ինչ-որ կարողություն ունեն, միայն պետք է զարգացնել: Մարիան ոչնչով չի տարբերվում հասակակիցներից, բայց ամենակարեւորը երեխային չկոտրելն է:

Մարիա Մխիթարյան«Երբ առաջին անգամ պատին նկարեց, մենք զայրանալու փոխարեն ոգեւորեցինք իրեն: Եթե ասեինք՝ վատ բան ես արել, գուցե ինքն այլեւս երբեք չնկարեր: Չպետք է  երեխաների երազանքները կոտրել: Մենք իրեն անընդհատ ասում էինք, որ հավատում ենք՝ շատ լավ է նկարելու»,- պատմում է Աշխենը:

Իրենց բնակարանում որեւէ անկյուն չկա, որտեղ ներկեր չլինեն: Տանեցիները սովոր են՝ որ կողմով էլ անցնեն, Մարիայի կտավներն են: Բոլոր զգեստների վրա հաստատ ներկի հետք կգտնվի։ Երբ տեսնում են, ժպտում են. դրանք փոխելու ենթակա են, երեխայի երազանքները՝ ոչ:

Մարիա ՄխիթարյանՄրցույթների մասնակցությունն ու նկարչական պարագաների ձեռքբերումը, սակայն, ֆինանսական առումով այնքան էլ հեշտ չէ: Ընտանիքն ամեն ինչ անում է, որ հասցնի Մարիային ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով: Համայքնային կառույցներից կամ կրթական գերատեսչությունից որեւէ աջակցություն չկա. դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ երեխայի «Երջանկաբեր ծաղիկներ» շարքի պատկերագրքի տպագրության համար: Մերժում չեն ստացել, բայց գործողություն էլ չի եղել:

Մարիայի ցուցահանդեսՄարիան ինքնուս է, նկարչական որեւէ խմբակ չի հաճախում, մասնագետներն էլ հորդորել են չշտապել: Կերպարվեստի այնպիսի տեխնիկաների մեջ է իբնքնուրույն վարպետացել, որոնք կարելի է սովորել մի քանի տարվա ընթացքում: Հեշտությամբ տարբերում է լույսն ու ստվերը, մոտիկն ու հեռուն: Աղջնակը նկարչությամբ չի սահմանափակվում. հետաքրքրվում է նաեւ պարարվեստով, ռոբոտաշինությամբ, հագուստի ձեւավորմամբ ու բժշկությամբ: Վստահ է՝ բոլորն էլ կհասցնի: Կարեւորը՝ խաղաղություն լինի, ու բոլորը ժպտան:

Մարիա ՄխիթարյանՄուգ գույներ չսիրող փոքրիկ նկարչուհին մեկնաբանում է՝ դրանք տխուր են: Վարդագույնը, սպիտակն ու դեղինը Մարիան ամենահաճախն է օգտագործում իր ստեղծագործություններում, որ դրանցով լույս տարածի, ու բոլորն ուրախ լինեն:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
“3+3” platform: the Formation Attempts of the Failed Initiative
հաջորդը
Չուլոչնու առաջին կին ինժեները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն