• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Տոննաներով կարտոֆիլն ու կաղամբը մնացել են, չեն վաճառվում

Հասմիկ Բալեյան 15:30 | 11.03.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 11.03.2024
կարտոֆիլ

«Մոտ 10 տոննա կարտոֆիլ ունենք, որը մնացել է, չենք կարողանում վաճառել։ Նախորդ տարիներին կաղամբի վաճառքի խնդիր ունեցել ենք, բայց կարտոֆիլը միշտ էլ վաճառվել է։ Եթե այսպես շարունակվի, տոննաներով բերքը փչանալու է, հանենք, թափենք։ Պետական մարմիններն այս հարցը պետք է լուծեն, այլապես մարդիկ արտահայտելու են իրենց բողոքը, ճանապարհ են փակելու»,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ապրող Սահակ Գասպարյանը։

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի բանջարագործներ փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։ Նրանք պետական մարմիններին ժամանակ են տվել։ Մինչեւ մարտի 11-ը իրենց պետք է հստակ պատասխանեն՝ ինչպես է լուծվելու կարտոֆիլի ու կաղամբի վաճառքի խնդիրը։ Եթե հարցը չլուծվի, դարձյալ ճանապարհ են փակելու։

Վաղաշենում կան բանջարագործներ, որոնք ավելի քան 10 տոննա կարտոֆիլ ունեն։ Միջին հաշվարկով՝ գյուղում 200-240 տոննա կարտոֆիլ, 25-30 տոննա կաղամբ կա։ Չգիտեն՝ ինչ անել, ինչպես սպառել տոննաներով բերքը․․․ Շատերը քաղաքի բարեկամներին են ուղարկում։

«Նախորդ տարի այս օրերին մեքենաները մտնում էին փողոցները, կարտոֆիլ ու կաղամբ գնում, իսկ այս տարի գոնե մի մեքենա չի գալիս։ Գյուղացիները զանգում են խանութ ունեցող ծանոթ-բարեկամներին, խնդրում, որ իրենցից գնեն, եթե պահանջարկ լինի։ Մեծ, ընտիր կարտոֆիլը 60, կաղամբը՝ 40-50 դրամ են վաճառում գյուղացիները»,- ասում է Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը։

Բերքն այսքան էժան գնով վաճառելու պարագայում գյուղացիները շահույթ չեն ստանա, ավելին՝ վնաս կկրեն․ եկամուտը գյուղաշխատանքների ընթացքում ծախսված գումարից ավելի քիչ կլինի։

Ձորագյուղ բնակավայրում էլ մոտ 400-500 տոննա կարտոֆիլ է մնացել։ Գյուղում շատ ընտանիքների ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է, ոմանք էլ տուն են պահում գյուղատնտեսության ոլորտում աշխատելով։ Այս տարի չգիտեն՝ ինչ են անելու։

«Հիշում եմ՝ հինգ-վեց տարի առաջ էլ նմանատիպ խնդիր կար․ կարտոֆիլը մնացել էր, բայց հետո վրացիները բեռնատարներով եկան, գնեցին։ Մարտունի համայնքի ղեկավարին տեղեկություն ենք տրամադրել ծավալների վերաբերյալ։ Հիմա զբաղվում են այդ խնդրով»,- ասում է Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը։

Զոլաքարում մոտ 2000 տոննա կարտոֆիլ ու կաղամբ կա։ Բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի ընտանիքն էլ է գյուղատնտեսությամբ զբաղվում։ Մոտ 800 կգ կարտոֆիլ ունեն։ Սա դեռ ոչինչ, հնարավոր է մի կերպ սպառել, բայց մոտ 20-ական տոննա կարտոֆիլ ունեցող ընտանիքներ կան․ բերքը չի վաճառվում, աստիճանաբար փչանալու է։ Հատկապես կաղամբը արագ է փչանում, երբ եղանակը տաքանում է։

«Նախորդ տարիներին «Սպայկա» ընկերության բեռնատարները գալիս էին գյուղ, բերքը գնում, տանում Ռուսաստան, իսկ այս տարի արտահանում չի եղել։ Հույս ունենք, որ նախարարությունը հարցը կլուծի»,- ասում է Հրայր Մարգարյանը։

Էկոնոմիկայի նախարարությունում մարտի 7-ին այս խնդրի շուրջ խորհրդակցություն է եղել։ Առաջիկա օրերին նաեւ քննարկումներ են լինելու։ Նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել է, որ տեղական շուկայում բերքը կվաճառվի․ «Երբ մենք նայում ենք, թե ամսական ինչքան սպառում ունենք Հայաստանում, եւ այն ծավալը, որ մնացել է այս պահին գյուղատնտեսությամբ զբաղվողների մոտ, կարծում ենք, մեր քաղաքացիները կհասցնեն սպառել: Ամսական սպառվում է մոտ 30 հազար տոննա կարտոֆիլ»:

Քանի որ դեռ քննարկումներ պետք է լինեն այս խնդրի վերաբերյալ, հարցի վերջնական լուծման մասին կտեղեկանանք առաջիկայում։ Իսկ եղանակը չի սպասում․ օրերը տաքանում են, բերքն էլ փչանալու է, պետք է հնարավորինս արագ սպառել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռազմական ոստիկանությունը հայտնում է մեծ թվով զինամթերքի հայտնաբերման մասին
հաջորդը
Եթե AI-ին տատիկ ունենար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն