• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Համայնք-ՀԿ հարաբերություններում սառույցը հալվել է

Աննման Մինասյան 15:30 | 12.03.2024
Աննման Մինասյան 15:30 | 12.03.2024
Ամասիա

Մինչեւ 2016 թվականը Շիրակի մարզն ուներ 119 գյուղական եւ քաղաքային համայնք: Հինգ տարվա ընթացքում, մի քանի փուլով, համայնքները միացան, խոշորացվեցին, ինչի արդյունքում 2021 թվականից մարզում մնաց վեց համայնք՝ Գյումրին ներառյալ:

Լա՞վ էր խոշորացումը, թե՞ վատ. կարծիքները միանշանակ չեն, բայց կարելի է ասել, որ դրական կարծիք ունեցողները շատ են:

Տարիների ընթացքում խոշորացված համայնքներում ռեսուրսների եւ ֆինանսների միավորման արդյունքում այնպիսի ծրագրեր իրականացվեցին, որոնք երբեք չէին լինի, եթե խոշորացում չլիներ: Մարզում կային բազմաթիվ գյուղեր, որոնց բյուջեն անգամ չէր բավարարում համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համար, բայց այսօր այդ նույն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, ոռոգման ցանցեր, գազաֆիկացման համակարգեր են կառուցվում:

Խոշորացված համայնքը միայն տնտեսական ու սոցիալական զարգացում ապահովելուց բացի, այլ առավելություններ նույնպես ունի: Այս մասին բարձրաձայնում են քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները եւ վստահեցնում, որ իրենք կարո՛ղ են եւ պե՛տք է օգնեն համայնքներին զարգացման գործում: Իրենց գործունեությունն էլ հակակշիռ եւ սթափության ազդակ է լինելու համայնքների ղեկավարների կայացրած որոշումներին:

Արամ ԱնտոնյանՏեղական իշխանությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ռազմավարություն ունի՞, թե՞ ոչ: Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանն ասում է՝ թղթի վրա ռազմավարություն չունեն, բայց պատրաստակամ են համագործակցելունրանց հետ:

Անտոնյանը միավորված համայնքերի խնդիրների մասին խոսելիս առանձնացնում է որակյալ կադրեր չունենալու, լինելու դեպքում էլ՝ ՏԻՄ-երում նրանց ընդգրկել չկարողանալու հարցը:

«Խոշորացումով որոշ տնտեսական խնդիրներ լուծվեցին, համայնքները նոր մակարդակի բարձրացան, ինչից հետո արդեն այլ ուղղություններով զարգանալու մասին ենք մտածում: Հասարակական կազմակերպություններն այդ հարցում մեզ օգնելու պատրաստակամություն ունեն, ինչը սիրով ենք ընդունում»,-ասում է Անտոնյանը:

Գեւորգ ՊետրոսյանՔաղհասարակության ներկայացուցիչներն ինչո՞վ կարող են զարգացնել համայնքները. «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը թվարկում է՝ կանաչ տնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման, կլիմայի փոփոխության, կրթական, կլիմայակայուն գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման ուղղությամբ:

Պետրոսյանն փորձից է ասում, որ համայնքներում, մեղմ ասած, ոգեւորությամբ չեն ընդունում իրենց առաջ քաշած խնդիրները, համոզված են՝ կարեւորն օրվա հացն է: Սակայն լավատեսական միտումներ կան, սայլը սկսել է տեղից շարժվել: «Դժվարությամբ, բայց քիչ-քիչ մարդիկ սկսել են հասկանալ, որ գլոբալ տաքացումը իրենց օրվա հացի թշնամին է, եւ հենց իրե՛նք պետք է դրա դեմն առնեն»:

Վահան Դավթյան«Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն էլ մեկ այլ խնդիր է լուծում հեռավոր Ամասիա եւ Աշոցք համայնքներում: Ուսումնասիրել ու տեսել են, որ չկան որակյալ մասնագետներ, որոնք կհամաձայնեն իրենց ներուժն օգտագործել համայնքում: Եվրամիության օգնությամբ կառույցը՝ բացի մշակութային, մարզական միջոցառումներ կազմակերպելուց, համայնքային ծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով վերապատրաստումներ է անում:

Կազմակերպության նախագահ Վահան Դավթյանն ասում է. «Ակումբներ ենք հիմնել, որոնք նպաստում են միավորված համայնքի երիտասարդների ներգրավմանը ՏԻՄ աշխատանքներում։ Նրանք գիտակցում են իրենց կարեւորությունը, տեր կանգնեն իրենց իրավունքներին»:

Անդրանիկ Մարգարյան«Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպությունն էլ գյուղական համայնքներում գենդերային խտրականության վերացման ուղղությամբ է աշխատանքներ տարել, առաջընթաց գրանցել: «Աղջիկներին չէին թողնում մասնակցել մեր քննարկումներին, խորհրդակցություններին: Սակայն մեր խմբերն արդեն համալրված են բազմաթիվ ակտիվ ու ներուժ ունեցող աղջիկներով»,-ասում է կազմակերպության նախագահ Անդրանիկ Մարգարյանը եւ վստահեցնում, որ դրա քաղցր պտուղները շուտով համայնքներում կվայելեն:

Անցյալում են մնացել այն օրերը, երբ համայնքների ղեկավարները փակ դռների հետեւից մերժում էին քաղհասարակության առաջարկները, իրենց զգալով ոչ թե համայնքային ծառայող, այլ համայնքի տեր-տիրակալ: Համայնք-ՀԿ հարաբերություններում սառույցը հալվել է, համագործակցության հիմքն էլ՝ ամրացել:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին քննարկում չի եղել եւ չի լինի․ Փաշինյան
հաջորդը
Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը կիրականացնեն հայ սահմանապահները․ վարչապետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն