• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հին մարդիկ նոր փոփոխություններ չեն կարող անել

Աննման Մինասյան 15:30 | 15.03.2024
Աննման Մինասյան 15:30 | 15.03.2024
Շիրակի մարզպետարան

Հայաստանում տարածքային կառավարման ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են արվել։

2023 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Ապրիլի 1-ից Շիրակի մարզպետի աշխատակազմում նախկին 14-ի փոխարեն 10 ստորաբաժանումներ են գործում, 132 հաստիքներն էլ կրճատվել են՝ հասնելով 98-ի։

Արսեն ԱբրահամյանՇիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը վստահեցնում է, որ բաժինները միավորելու եւ նոր կարգով աշխատելու պահանջը վաղուց էր հասունացել։ Այն կառուցվածքը, որով մարզպետարանները գործում էին, 1996 թվականին Հանրապետության նախագահի հրամանով էր սահմանված եւ հարմարեցված էր նախագահական կառավարման մոդելին։

Աշխատակազմի քարտուղարը բացատրում է՝ ստորաբաժանումները ոչ թե փակվել-վերացել, այլ միաձուլվել են: Մարզպետի աշխատակազմում ղեկավար 35 պաշտոններից 20-ը կրճատվել են, աշխատողները, սակայն գործազուրկ չեն դարձել, անցել են մասնագիտական աշխատանքի։

«Մարզպետարաններում ղեկավարներն ավելի շատ էին, քան աշխատակիցները,-ասում է Աբրահամյանն ու շտապում լավ լուր հաղորդել,-կրճատվելիք հաստիքներից շատերը համալրված չէին՝ թափուր էին, շատ քչերն են աշխատանքից ազատվելու վտանգի տակ, բայց նրանց էլ որոշակի այլընտրանք կառաջարկվի»։

Seyran MartirosyanՍախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը չի շտապում ուրախանալ բարեփոխումներից։ Նա գտնում է, որ Հայաստանում տարածքային կառավարումը կայացած չէ, չկա հայեցակարգային մոտեցում: «Այս մեկ տարվա ընթացքում լիարժեք որեւէ մասնակցային քննարկում չի եղել նոր փոփոխությունների վերաբերյալ, ժողովրդին ոչ ոք չի լսել»:

Իրավապաշտպանը լավատես չէ բարեփոխում ասվածի հանդեպ։ «Ոչ բոլոր բարեփոխումներն են բարեփոխում, թե որքան է դա բարի, ժամանակը ցույց կտա։ Այս կանոնադրությունը ուշացած է, քանի որ համայնքները խոշորացվել են, մարզպետարանների գործառույթը նվազել»։

Գեւորգ Պետրոսյան«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանն էլ դժգոհ է, որ բարեփոխումների արդյունքում մարզպետի աշխատակազմում կադրային փոփոխություններ չկան։ «Առնվազն մասնագետների փոփոխություններ էր պետք անել, որ կառույցը դառնար ավելի գործունակ: Նույն մարդիկ նոր փոփոխություններ անել չեն կարող»։

Պետրոսյանը կարեւոր մի փաստի մասին եւս դիտարկում է անում․ «Մարզերն ունեն առանձնահատկություններ, տարբեր խնդիրներ, բայց մեզանում բոլոր մարզպետների աշխատակազմերում նույն գործելաոճն ու կառուցվածքն է գործում։ Պետք է ֆունկցիոնալ տարբերություններ լինեն մարզպետարաններում»։

Թե որքանով նոր փոփոխությունները տեսանելի արդյունք կտան, դեռ հայտնի չէ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միշելը «շնորհավորել է» Պուտինին ընտրություններում հաղթելու համար
հաջորդը
ՄԱԿ-ը հավատում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն