• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արփիար Սարգսյան․ քարից արվեստ ստեղծողը Վայքում

Մարիամ Սարգսյան 18:00 | 16.03.2024
Մարիամ Սարգսյան 18:00 | 16.03.2024
Արփիար Սարգսյան

Քանդակագործ Արփիար Սարգսյանին հայրենի Վայքում բոլորն են ճանաչում։ Հայտնի քանդակագործի ստեղծագործությունները քաղաքի տարբեր հատվածներում են տեղադրված։ Առանց նրա անունը կարդալու էլ մարզեցիները գիտեն՝ ով է հեղինակը։

Վայոցձորցի քանդակագործի կյանքը «դասական» ճանապահրով է անցել․ կյանքի դժվարություններ, արվեստը թողնելու պարտադրանք, բայց վերջում՝ վերադարձ «արմատներին»։ 68-ամյա Արփիար Սարգսյանը մասնագիտությամբ նկարչության, գծագրության ուսուցիչ է։

«Մինչեւ 2000-ականները դասավանդել եմ քաղաքի հանրակրթական դպրոցներում, արվեստի դպրոցում։ Հետո ստիպված էի թողնել, որովհետեւ երեխաներին կրթության տալը, կենցաղը դժվար էին, պետք էր լուծել այդ հարցերը։ Արվեստով, ցավոք, հնարավոր չէր ամեն ինչ հասցնել»,-ասում է քանդակագործը։

Հետո տեւական ժամանկ մենակ է ապրել՝ փոքրիկ հյուղակում՝ առանց կենցաղային հարմարությունների։ Կյանքի այդ ժամանակահատվածը Արփիար Սարգսյանը ճգնելու հետ է համեմատում։ Ասում է՝ այդ ընթացքն օգնել է մաքրվել մտքով ու հոգով։

«Մարդը երեւի ժամանակ առ ժամանակ պետք է թեկուզ մի քանի օրով առանձնանա, մենակ ապրի եւ կապ չունենա արտաքին աշխարհի հետ։ Արդեն թոշակառու եմ, փող հայթայթելու խնդիրը չկա, ինձ համար արարում եմ, ու ստեղծագործելն ինձ թեւեր է տալիս։ Նյարդային մարդ եմ եղել, բայց արվեստն ինձ բժշկել է։ Ես այսօր առողջ մարդ եմ»,-ասում է քանդակագործը։՝ նշելով, թե սկսած քանդակի վրա գիշեր-ցերեկ աշխատել է։

Արփիար Սարգսյան

«Աշնանային թախիծ»

«Կարոտի նման մի բան էր, արթնանալուն պես գնում էի դեռ կիսատ աշխատանքի մոտ, նայում։ Անգամ հոգնածություն չէի զգում»,-հիշում է նա։

Մյուս սիրելի աշխատանքը Վայքի զոհվածների ծառուղում է։ Կին է՝ երեխան գրկին։ «Պատերազմից հետո զոհվածների մայրերը նորից ցանկացան մայրանալ, նոր հերոսներ ծնել, այդ գաղափարն է կրում քանդակը»։

Արփիար Սարգսյան

«Վերածնունդ», տեղադրված է Վայքի զոհվածների ծառուղում

Արվեստագետը քանդակում է այն ամենով, ինչ ձեռքի տակ ընկնում է։ Փայտ, քար, բետոն։ Փնտրտուքի արդյունքում նաեւ մարմարի տեսք ունեցող նյութ է ստացել։

Չորացած ծառերը նրա ձեռքով քանդակների են վերածվում։ Ծանոթներն արդեն գիտեն՝ եթե չորացած բուն կա, Արփիարը հաստատ մի բան կստեղծի։

Արփիար ՍարսգյանԱրփիար Սարգսյանն իր աշխատանքները չի վաճառում։ Տեղադրված բոլոր քանդակներն անվճար է ստեղծել։ «Պատվիրատուն իր պահանջներն է դնում, որոնք սահմանափակում են ստեղծագործելու ազատությունը, իսկ ես դա չեմ սիրում»,-ասում է՝ ընդգծելով, որ նույն սկզբունքով նաեւ իր աշակերտների հետ է աշխատում։

Միայնակ կյանքից իրեն հարազատ դարձած վայքեցու միջոցով է դուրս եկել, սկսել ապրել ու աշխատել նրա «Միկի» կրթահամալիրում։ Հենց այնտեղ էլ սկսել է դասավանդել։ «Տարիքն իր խոսքն ասում է․ ես ուզում եմ ինձնից հետո ինչ-որ բան թողնել։ Իմ դեպքում դասավանդելն է, որ երեխաներին էլ փոխանցեմ իմ փորձը։ Իրենց հետ աշխատելը հաճելի է ու հեշտ, ինքս էլ ոգեւորվում եմ»։

Արփիար Սարսգյան

«Մայրություն», տեղադրված է Արփայի կիրճում

Դասերի մեծամասնությունն անցնում է վայոցձորյան բնության գրկում, որն Արփիար Սարգսյանի համար մուսա է։ «Ես սիրում եմ Վայքը, եւ ներշնչանքը գալիս է հենց Վայքից, շրջապատից, բնությունից։ Ես էլ աշակերտներիս հետ շրջում եմ, միասին նկատում ենք գեղեցիկը։ Բնությունը շատ է սովորեցնում, հատկապես Վայոց ձորի բնությունը»,-ասում է նա՝ նշելով, թե ուսուցիչն է, որ կարող է խթանել ստեղծագործելու ցանկությունը։ Ինքն էլ հիշում է՝ երբ դպրոցական էր, իր ուսուցիչը ձեռքից վերցրել է փոքր մատիտն ու նվիրել երկար, սրածայր մատիտ՝ նկատելով աշակերտի տաղանդը։ Ուզում է՝ իր աշակերտներն էլ իրեն այդպես հիշեն։

Արփիար ՍարգսյանԱրփիար Սարգսյանը վստահ է՝ արվեստի այս ճյուղը Հայատանում զարգանալու մեծ հեռանկարներ ունի, եթե ոլորտում հետեւողական աշխատանք լինի, եւ հանրակրթական դպրոցներում ավելի լուրջ վերաբերվեն ուսուցմանը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պանրխաշ. Գյումրվա ամենահամեղ ուտեստը
հաջորդը
Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն