• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրու հին շուկան նոր կյանք կստանա

Աննման Մինասյան 15:30 | 21.03.2024
Աննման Մինասյան 15:30 | 21.03.2024
Վասիլիս Մարագոս, Մարի Լու Փափազյան

Գյումրիում շուկա կա, շուկայի տարածք չկա: Որպես շուկա ծառայում է քաղաքի կենտրոնական՝ Լաչինի միջանցք կոչվող փողոցը, Հաղթանակի պողոտայի, Շահումյան փողոցի եւ հարակից տարածքներրի մայթերը:

Ժամանակին քաղաքն ունեցել է կոլորիտային, կանոնավոր, մաքուր շուկա: Տարեցները հիշում են, որ Լենինականի շուկան քաղաքի դեմքն էր, այնտեղից առեւտուր անելն էլ անհրաժեշտ լինելուց բացի` հաճելի զբաղմունք:

1990-ականներից առեւտուրը շուկայից դուրս եկավ փողոց. քաղաքային իշխանությունները երկրաշարժից վթարված տարածքը նորոգելու փոխարեն վաճառեցին: Սեփականատերը խոստացել էր վերանորոգել ու վերաբացել այն, բայց ոչ մի խոստում չիրականացրեց, ճիշտ հակառակը՝ քաղաքի սրտում գտնվող տարածքը վերածվեց հսկա աղբանոցի, որտեղ շներին ու կատուներին թիվ ու հաշիվ չկա:

Գյումրի շուկաԱյդ նույն ընթացքում լավամարդ լինելու մոլուցքով տարված քաղաքային իշխանությունն աջ ու ձախ կրպակներ դնելու եւ բացօթյա առեւտուր անելու թույլատվություններ էր բաշխում քաղաքացիներին, ժողովրդի ականջին հաճո պատճառաբանությամբ. բա թե՝ հացի խնդիր են լուծում:

Երեք տասնամյակից ավելի վաղեմության կրպակները, դրանց արանքներում, փոշու եւ կեղտաջրերի մեջ անվերջանալի շարաններով ձգվող արկղերը քաղաքի կենտրոնն այլանդակեցին, որտեղ հետիոտնին մեկ ոտքի տեղ չմնաց:

Վերջին տարիներին, բացօթյա առեւտուրը փոքր ինչ կանոնավորելու ինչ-ինչ քայլեր են արվել, բայց արդյունքը ժամանակավոր է եղել: Առեւտրականներին մի կողմից մայթերից հեռացնում էին, մյուս կողմից նրանք կրկին դիրքավորվում էին, բայց ավելի ագրեսիվ դարձած: Բանն այն է, որ մարդկանց որեւէ այընտրանք առաջարկելու փոխարեն, քաղաքային իշխանությունը պարզապես նրանց արգելում է վաճառել ապրանքը:

Առեւտրականները պատմում են՝ իրենց ուղղորդում են սեփականատեր ունեցող Միկրոյի շուկա, բայց չեն գնալու։ Բացատրում են՝ ինչու։ Բացի նորմալ պայմաններ չապահովելուց, սեփականատերն ինչպես ուզի, ինչ գին սահմանի, լուռ ենթարկվելու են: Մարդավարի պայմաններով շուկա գնալուն դեմ չեն, բայց մի խնդիր կա՝ շուկա չկա:

Գյումրի շուկաՕրերս Գյումրու հին շուկայի կողպված դռները բացվել, տարածքը փոքրիշատե մաքրվել է:

Հենց դարպասների մոտ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԵՄ-ն 2,5 միլիոն եվրո է հատկացրել, որ Գյումրու հին շուկան վերակառուցվի: Շուկան վերաբացելով չեն սահմանփակվելու. տարածքում հիմնադրելու են միջազգային խոհարարական դպրոց, իրականացնելու են տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր:

ԵՄ-ին կարեւոր նախաձեռնութուն իրականացնելու ճանապարհին մեկնարկային փուլում միացել են նաեւ Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանը եւ Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաեւ Ճոն եւ Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամը:

Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ ծրագրի շնորհիվ Գյումրին կդառնա տուրիզմի եւ խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:

Կենտրոնում կդասավանդեն համաշխարհային հեղինակություն ունեցող Institut Lyfe ֆրանսիական դպրոցի մասնագետները, կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներն էլ հնարավորություն կստանան ուսումը շարունակելու Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

«Այս ծրագիրը նոր էջ կբացի Գյումրիի տնտեսության համար: Տեղի բնակիչներին, հատկապես երիտասարդներին եւ ձեռներեցներին նոր հմտություններ եւ հնարավորություններ տրամադրելով՝ մենք օգնում ենք Գյումրիին իրացնել իր հսկայական ներուժը: ԵՄ-ն հպարտ է աջակցել նախաձեռնությունների, որոնք զարգացնում են մարդկային կապիտալը եւ խթանում կայուն տնտեսական առաջընթաց Հայաստանի մարզերում»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Գյումրի շուկաԸստ ծրագրի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցված Գյումրու նոր՝ «հին շուկայում» բացի առեւտրի տաղավարներից, կգործեն նաեւ կրթական տարածքներ, ռեստորաններ, արվեստի գործերի եւ ձեռագործ իրերի խանութներ, ինչպես նաեւ հասանելի կլինեն փառատոների, համերգների, տոնավաճառների եւ տուրիստական միջոցառումների անցկացման տարածքներ:

Շուկայի եւ խոհարարական դպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականին։

Իսկ մինչ այդ, կենտրոնի կառուցման համար կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ: Շինարարական աշխատանքները կսկսվեն ընտրությունից անմիջապես հետո:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
հաջորդը
Ուրուգվայում բացվել է Հայաստանի դեսպանատունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն