• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տուժողը բնակի՞չն է, թե՞ շունը

Աննման Մինասյան 18:00 | 23.03.2024
Աննման Մինասյան 18:00 | 23.03.2024
Գյումրի, թափառող շներ

Գյումրիում թափառող շներին թիվ ու համար չկա: Քաղաքում ասում են՝ շները մարդկանցից շատ են:

Թափառող շներից որոշները խաղաղ գոյակցում են մարդկանց հետ, որոշները, սակայն, հատկապես ծայրամասային թաղամասերում, խիստ ագրեսիվ են: Օր չկա, որ համացանցում օգտատերերը չբարձրաձայնեն, որ իրենց ու երեխաների աշխատանքի եւ դպրոց գնալը դարձել է ամենօրյա մաքառում. կամ ողջ կհասնեն, կամ` ոչ:

Գյումրու բժշկական կենտրոնից «Ալիք Մեդիային» տեղեկացնում են, որ միայն այս տարի շների հարձակումից տարբեր աստիճանի վնասվածք ստացած 51 քաղաքացի է դիմել բուժօգնություն ստանալու համար: Թե որքանն էլ հարձակման ենթարկվել, բայց բուժօգնության չեն դիմել, հայտնի չէ:

Քաղաքային իշխանությունն ասում է՝ ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար, բայց հարցին վերջնական լուծում տալ չի հաջողվում. շներն անվերջ բազմանում ու շատանում են:

Գյումրի, թափառող շներՕրեր առաջ կենդանասերների բացահայտումը վրդովեցրեց շատերին: Ըստ նրանց տարածած տեսագրության, Գյումրիից հավաքված շները պահվում են գյուղերից մեկի անասնագոմում՝ սոված-ծարավ: Նրանք դատախազություն հաղորդում են ներկայացրել, ՍՊԸ-ին մեղադրել պետական միջոցների վատնման եւ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։

Պարզվում է, շներին անասնագոմում «տանջողը» թափառող շների ստերջացման համար 2023 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու համայնքապետարանի հայտարարած մրցույթի հաղթող «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն է: Կազմակերպությունը մրցույթում հաղթել է անողջամիտ ցածր գնով՝ 21400 դրամ՝ մեկ շանը տեղափոխելու, ստերջացնելու համար: Իրազեկ կազմակերպությունները պնդում են, որ այդ գնով պատշաճ ծառայություն իրականացնելն անհնար է:

Քնարիկ ՀարությունյանԳյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասում է՝ ընկերությունը հիմնադրվել է մրցույթից ընդամենը 5 օր առաջ: Ըստ նրա, նորաստեղծ ընկերությունը «ֆեյք» է, դրա ղեկավարներն էլ անմիջական կապ ունեն քաղաքային իշխանության հետ:

Ի պատասխան հնչած մեղադրանքների, Գյումրու համայնքապետարանը տեսագրություն է տարածել, որտեղ ընկերության անասնաբույժ Արայիկ Գաֆարյանը վստահեցնում է, թե ամեն ինչ անում են տեղը տեղին՝ գործիքների ախտահանումից մինչեւ շների վիրահատություն:

Արայիկ Գաֆարյան«Վիրահատված շները 2 օր մնում են մեր հսկողության տակ, որ հետվիրահատական բարդությունների դեպքում միջամտենք: Այնուհետեւ կենդանուն ջերմաչափում եւ տեղափոխում ենք այնտեղ, որտեղից բերել են»,-պատմում է անասնաբույժը: Իսկ կենդանիների սոված լինելու փաստին ի պատասխան, անասնաբույժը պատճառաբանում է, որ վիրահատության օրը շան ստամոքսը պետք է դատարկ լինի:

Տեսանյութը սակայն, համոզելու փոխարեն, ավելի է խորացրել ավագանու ընդդիմադիր անդամների կասկածները: Ըստ նրանց, համայնքապետարանը ոչ թե պետք է պաշտպաներ ընկերությանը, այլ խզեր պայմանագիրն ու հետ պահանջեր գումարը:

Վարդգես ՍամսոնյանՀամայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համաձայն է, որ մեղավորը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, եթե իրավապահներն արձանագրեն, որ օրենք է խախտվել ու պատճառ լինի պայմանագիրը դադարեցնելու:

«Գործընթացը կանգ կառնի, շների բազմացումը թափ կհավաքի»,-ասում է համայնքի ղեկավարը, որը, միայն հույզերին տրվելով՝ չի ցանկանում դադարեցնել շների ստերջացման աշխատանքը:

Ինչ կարձանագրեն իրավապահները, դեռ հայտնի չէ, բայց, որ թե՛ բնակիչները, թե՛ շները հավասարապես տուժած են, հաստատ է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երբ փոխվում են կյանքի դրվածքն ու ապրելու եղանակը
հաջորդը
Կոբախիձեն այսօր կժամանի Հայաստան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն