• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աղքատացնել աջակցելով

Աննման Մինասյան 18:00 | 25.03.2024
Աննման Մինասյան 18:00 | 25.03.2024
դրամապանակ

Գյումրիում թեւ համայնքի ղեկավարները փոխվում են, բայց գործելաոճը մնում է նույնը. սոցիալապես անապահով խավին՝ իրենց դիմումի համաձայն, դրամական աջակցություն են տրամադրում, համաձայնությունն էլ համայնքի ավագանին է տալիս:

Քաղաքացուն 10-15 հազար դրամ տալու եւ նրա խնդիրը լուծված համարելու «տխրահռչակ» աշխատելաոճի արմատները խորն են: Ավագ եւ միջին սերնդի գյումրեցիները լավ կհիշեն, որ քաղաքային իշխանությունները, հենց համայնքապետարանի մուտքի մոտ, առատաձեռն երեւալու անզուսպ ցանկությամբ, 5000-ական դրամներ էին բաժանում սոցիալապես անապահով քաղաքացիներին: Դրա փոխարեն «թագավոր», «բարեգութ» եւ այլ վանկարկումներով արտահայտություններ էին ընդունում եւ համարում, որ սոցիալական ծրագիր են իրականացնում, «ժողովրդի մատից փուշ հանում»:

Տասնամյակներ անց համայնքապետարանը կրկին, ամեն ամիս, ավագանու հաստատմանն է ներկայացնում շուրջ 100-հոգանոց ցանկ, թե՝ սոցիալական աջակցություն տրամադրենք: Ըստ գործող կարգի՝ քաղաքացին աջակցության գումարները ստանում է բանկից՝ անձը հաստատող փաստաթղթով: Կարգավորված է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարողների հետ «խնդիր» ունեցող քաղաքացիների հարցը. հարկադիրը չի կարող բռնագանձել համայնքապետարանի տրամադրած աջակցությունը:

Գոռ ՄանուկյանԳյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանն ասում է՝ վերջին շրջանում համայնքի ավագանու անդամները սկսել էին քննադատել «գումար բաժանելու» գործընթացը՝ առաջարկով, որ աջակցությունն արդյունավետ մեխանիզմով տրամադրվի քաղաքացիներին: Ըստ Մանուկյանի՝ համայնքապետարանն այդպես էլ չկարողացավ կամ չուզեց նոր գործիքակազմ ներդնել, ավագանու անդամներն էլ խնդրին հետամուտ չեղան: «Համայնքն ամեն ամիս օգնություն բաժանելով սոցապի հոգեբանությամբ է գործում»:

Ի պատասխան ավագանու անդամի դիտարկմանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ասում է, թե բնակիչների սոցիալական բեռն են թեթեւացում: Նա առաջարկում է ասել-անցնելու փոխարեն լավ առաջարկ ներկայացնել, այլընտրանքային ծրագիր առաջարկել, թե նշված գումարով ինչ անեն ծայրահեղ աղքատ խավի համար: Խելամիտ առաջարկի դեպքում ընդունված կարգը կփոփոխեն:

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնն ուսումնասիրել ու դիտարկումներ է արել 2022-2026 թվականների Գյումրի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ:

Լուսյա ԳալոյանԿենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լուսյա Գալոյանը համայնքի ընդունած սոցիալական ծրագրերում բազմաթիվ հարցականներ է բացահայտել: Նախ՝ որոշակի թվով, գրեթե նույն մարդկանց, տարեկան մեկ կամ երկու անգամ չնչին գումարներ բաժանելը դեռ սոցիալական ծրագիր չէ: Բացի այդ՝ աջակցության ծրագրում նախանշված է մինչեւ 2026 թվականը ներգրավել 1900 ընտանիքի: Վերլուծողը զարմանում է, թե որտեղի՞ց այդ պայմանական թիվը: Համեմատաբար տրամաբանական կլիներ, որ ասեին՝ աջակցելու են անապահով ընտանիքների ինչ-որ մի տոկոսին:

Ով կլինի այն համարձակը, որն իր վրա կվերցնի «վատամարդ» լինելու բեռը եւ կդադարեցնի քաղաքացուն ավելի աղքատացնող, չաշխատելու մղող, նվաստացուցիչ գրոշներ բաժանելու գործը, հայտնի չէ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Crocus»-ի վրա հարձակված խումբը ահաբեկչություններ է նախապատրաստել Ֆրանսիայում․ Մակրոն
հաջորդը
Փաշինյանն ու Կոբախիձեն այցելել են Վրաստանի դեսպանատան նոր շենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն