• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աներեւույթ փոխակերպումներ ՔՊ-ում

Գոռ Մադոյան 18:00 | 26.03.2024
Գոռ Մադոյան 18:00 | 26.03.2024
մեջբերում Գոռ Մադոյանից

Միանձնյա կառավարող ցանկացած իշխանություն բնույթով ավտորիտար է ու ձգտում է սեփական անցյալը փոխել, վերաշարադրել, նախկին կադրային բազան վերացնել ու նոր կադրեր ներգրավել։

Այդ իմաստով իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ նրա Կոուդիլիո, Դուչե, Հայրենյաց հայր ու Մեծն Ստնտու Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։

Իշխանության ներէլիտային փոփոխությունն ու նախկին՝ հեղափոխական կադրերին, երկրորդ պլան մղելու դանդաղ, բայց հստակ նշմարվող քաղաքականությունը հատկապես ակնառու դարձավ 2020 թվականի պատերազմից եւ արտահերթ ընտրություններից հետո։

Դա ոչ թե Հայաստանի՝ որպես պետության, Փաշինյանի՝ որպես ղեկավարի, կամ ժամանակաշրջանի յուրահատկությունն է, այլ կիսավտորիտար կամ ավտորիտար համակարգերի էությունը։

Հեղափոխություն արած առաջնորդը պետք է լինի ժողովրդի ու բարձրագույն իշխանության միակ միավորիչը։ Հին հեղափոխականները պետք է մղվեն ետնաբեմ, մոռացության մատնվեն, դառնան լուսանցքային։ Ուշ հասկացողների համար կբացվեն քրեական գործեր, նրանք դուրս կմղվեն քաղաքական պայքարից ու հանրային դաշտից։

Այդպես արեց Ստալինը՝ մաքրելով լենինյան գվարդիան եւ մնալով միակն ու անկրկնելին։ Այդպիսին էր Ֆրանկոն Իսպանիայում, երբ թուլացրեց Ֆալանգային եւ իրական իշխանությունը փոխանցեց «Opus Dei» կրոնական միաբանության տեխնոկրատներին։ Այդպիսին էին թե՛ Տիտոն, թե՛ Օգոստոսը, թե՛ այլք։

Տրամաբանությունը պարզ է. իշխանության օլիմպոսում մեկ աստված կարող է լինել։ Իշխանությունը եւ քաղաքականությունը նման են դիցաբանությանն ու պատումին։ Մարդիկ նարատիվներով են ընկալում աշխարհն ու կանոնները, քաղաքականությունն ու գործող անձանց, հետեւաբար, ընկալում են հերոսների ու չարքերի, աստվածների ու դիցերի կերպարանքով։

Հեղափոխությունը մեկ աստված ունի եւ դա Նիկոլ Փաշինյանն է, իսկ մնացյալ հեղափոխականները ամեն օր հիշեցնելու են, որ նա ոչ թե միակն է, այլ առաջինը հավասարների մեջ։ Այդ իսկ պատճառով հները կամ դուրս կմղվեն, ինչպես ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասասարյանը, կամ «աստծուն» բացառիկ ու աներկբա հավատարմություն կհայտնեն՝ իրենց դուրս դնելով այլ կապերից, ցանցերից՝ հետեւաբար նաեւ դավադրական կասկածից՝ ինչպես օրինակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ահա այս դիտանկյունից տրամաբանական է դառնում իշխող կուսակցության վարչության ընտրություններում խորհրդանշական երկու պաշտոնների՝ վարչության փոխնախագահների, հանձնումը նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին ու ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին։ Դա հստակ մեսիջ էր, որ կարեւորը անձնական ու աներկբա հավատարմությունն է «աստծուն», այլ ոչ թե ընդհանուր անցյալը կամ անցած ճանապարհը։

Այս շարքում չարժե մոռանալ նաեւ նեոհեղափոխական կադրերին, որոնք ժամանակին մտան գնացք, ուղղակի հպատակվեցին «աստծուն», դարձան նրա քուրմը՝ օրինակ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, որը տապալելով ամեն ինչ՝ սկսած ջրամբարաշինությունից ու ճանապարհաշինությունից մինչեւ ենթակառուցվածքներ, այնուամենայնիվ շարունակում է անհոգ աթոռ վայելել։

Իզուր չէր Ստալինը, երբ վերջնականապես ոչնչացրել էր հիմնադիր (ընդդիմադիր) բոլոր հեղափոխականներին, ենթարկեցրել ողջ մնացածներին, արտաքսել առավել վտանգավորներին, 1935 թվականի մայիսի 4-ի իր ելույթում հայտարարում՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։

Այս առումով շատ ավելի կարեւոր է դառնում նոր նշանակվածների քաղաքական background-ն ու ինքնությունը։ Որքանով են նրանք հավատարիմ իրենց նշանակող-պատրոնին, որքանով չունեն սեփական, ինքնուրույն կլիենտական ցանցեր, որքանով են հակամարտում կուսակցության ներսի ուժային այլ խմբերի հետ։

Եվ ահա այսպիսի կադրային քաղաքականության նոր մոտեցումների շրջանակներում էլ «նոր մարդկանց» համար նոր հնարավորություններ են բացվում։

Դրան զուգահեռ, ավտորիտար ղեկավարների նման, Փաշինյանը հմտորեն ու փայլուն իրագործվող կոմբինացիաներով մանիպուլացնում է իր կողմնակիցների տարբեր խմբերին՝ վախերով ու սպասումներով, այնպես, որ բոլորը բոլորին կասկածեն, իրար հետ թշնամի լինեն, որպեսզի այդ պարագայում նա լինի միակ դատավորն ու ուղենիշը, ճշմարտության ու իշխանության միակ աղբյուրը։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքացի լինելու համար փող է պետք
հաջորդը
Դանիլովն ազատվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն