• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Նոր ցուցադրություն Ալավերդու պատկերասրահում

Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 27.03.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 27.03.2024
Ալավերդի, ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նոր ցուցահանդես է բացվել։ Նկարիչ Վարդան Վարդանյանի եւ դեկորատիվ կիրառական արվեստի մասնագետ Մարգարիտա Վերանյանի աշխատանքները ներկայացված են «Գարուն» խորագրով։

Վարդան Վարդանյանի գրաֆիկական դիմանկարների մեծ մասը 2024-ին են արվել, մի քանիսն էլ ուսանողական տարիների գործեր են։ Այդպես է ներկայացրել, որ հանդիսատեսն իր ստեղծագործական երկու շրջանները համեմատելու հնարավորություն ունենա։

Նկարչի աշխատանքների զգալի մասը Լոռու մարզի Շնող գյուղի արվեստի դպրոցում են պահվում․ նա 1985-ից մինչ օրս այդ կրթօջախում է աշխատում։ Հենց 80-ականների վերջն է Վարդան Վարդանյանը ստեղծագործական բուռն շրջան համարում, հետո վերջին երկու տարիները՝ 2022-24 ժամանակահատվածը։

Վարդան Վարդանյան«Դադարը, պասիվությունը պայմանավորված են ժամանակներով։ Երկրի տնտեսության վիճակից է կախված պահանջարկը։ Հետո մշակույթը անհրաժեշտություն չի պատերազմական շրջանում, պետք է խաղաղություն լինի, որ կարողանաս ստեղծագործել։ Իսկ հատուկենտ ինչ-որ բան անելը ընդամենը արվեստը չմոռանալու համար է, ոչ թե աճելու։ Բացի այդ, Էստեղ՝ ձորում, մեր ստեղծագործությունները պետք չեն ոչ մեկին, ես էլ երբեք դուրս գալու ցանկություն չեմ ունեցել»,- իր՝ մոտ երեք տասնամյակի ստեղծագործական դադարն է պարզաբանում նկարիչը։

Գրաֆիկական աշխատանքներից բացի Մարգարիտա Վերանյանը ցուցադրում է նաեւ բատիկա եւ տարազ՝ հարսանեկան, ընտանեկան ու Ղարաբաղի։ Շուտով այս շարքը կհամալրի Լոռվա ազգային հագուստը։

Մարգարիտա Վերանյան«Բոլորը ձեռքի աշխատանքներ են, ինքս եմ ձեւել եւ կարել։ Արծաթե գոտիներն էլ անձնական հավաքածուից են՝ տարբեր բնակավայրերից բերված։ Ճիշտ է՝ հայկական ազգային հագուստի մեջ գերակշռողը կարմիրն է եղել, բայց որպեսզի հիմա հարսներին կարողանանք հագցնել տարազը, սպիտակ-կաթնագույնի մեջ եմ կարել։ Ասեղնագործել եմ, զարդարել բնական մարգարիտներով, որոնք նույնպես տարբեր տեղերից են բերված»,- ասում է Մարգարիտա Վերանյանը։

Արվեստագետի «Տարազ» նախագիծը ստեղծվել է Ալավերդու «Մենձ էր» քարայր-թանգարանում ներկայացնելու նպատակով, որտեղ մեծ է օտարերկրացիների հոսքը։

Ալավերդի, ցուցահանդեսՄարգարիտա Վերանյանի նպատակն է հասնել նրան, որ հայ հարսնացուները առաջնահերթություն տան ազգայինին։ Այլապես ստեղծագործելը, ճաշակ ձեւավորելը արվեստագետի համար անիմաստ կդառնա, ասում է։

Մարգարիտա Վերանյանը եւ Վարդան Վարդանյանը մինչ համատեղ այս ցուցադրությունը Հայաստանի նկարիչների միությունում վարկանշային ցուցահանդեսների են մասնակցել։ Նրանք հավակնում են այս կազմակերպության անդամ դառնալ։

Ալավերդու պատկերասրահի ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 10-ը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին եւ Երեւանին կոչ է անում վերսկսել փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը
հաջորդը
Հրաժարականի հստակ ժամկետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն