• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

Հասմիկ Բալեյան 18:00 | 28.03.2024
Հասմիկ Բալեյան 18:00 | 28.03.2024
ծաղիկ, փոշոտում

Թեեւ նախորդ շաբաթների ընթացքում որոշ մարզերում ձյուն ու կարկուտ տեղաց, պտղատու ծառերը չեն վնասվել։ Բայց ծաղկած ծառերի փոշոտման հետ կապված՝ լուրջ խնդիրներ կան։

Մեր երկրում մեղվաբուծությունը վերջին տարիներին հետընթաց է ապրում։ Եթե մեղուները քիչ են, ծառերի փոշոտումը վատ է կատարվում, որի հետեւանքով բերքը նվազում է։ (Բույսերի ծաղիկները հիմնականում փոշոտվում են քամու, ջրի, միջատների, թռչունների, մանր կաթնասունների միջոցով: Միջատները ծաղկափոշին տարածում են ծաղկից ծաղիկ, բույսից բույս։):

Հիմա ծիրանենիներն արդեն ծաղկել են, ծառերի վրա շատ ծաղիկներ կան։ «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանն ասում է՝ գուցե դրանց տասը տոկոսը բերք տա, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ծաղիկները լավ փոշոտվեն։

Հրաչ Բերբերյան

«Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, որպեսզի մեր երկրում մեղվաբուծության հետ կապված խնդիրները լուծվեն։ Եվրոպական երկրներում եւս գյուղատնտեսության այս ճյուղը վտանգված է։ Մասնագետները մեղուների քանակի նվազումն ու վաղ անկումը կապում են հեռահաղորդակցության, ալեհավաքների ու թունաքիմիկատների հետ։ Դրանք բացասաբար են ազդում այս միջատների վրա»,- մանրամասնում է մասնագետը։

Հայաստանում վերջին 2-3 տարվա ընթացքում մեղրը թանկացել է։ Նախկինում մեկ կիլոգրամ մեղրն արժեր 3000-3500 դրամ, իսկ այժմ 4000-5000 դրամ է։ Գնաճը փեթակների նվազման հետ է կապված։

«Մարտի 28-ի դրությամբ ցրտահարության վտանգ չի եղել։ Իհարկե, դժվար է ասել, թե առաջիկա ամիսներին ինչ կլինի։ Այս փուլում մարդիկ կարող են այգեբաց անել (խաղողի որթերը բացել, հողից հանել-հեղ․)։ Երբեմն մայիսին ու ապրիլի վերջին է ցրտահարություն լինում։ Այդ դեպքում արդեն բերքն է ցրտահարվում, ոչ թե ծաղիկը։ Գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ, ուստի որոշ ռիսկեր ամբողջապես կառավարել հնարավոր չէ»,- բացատրում է մասնագետը։

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ոսկեւազ բնակավայրում ապրող մեղվաբույծ, ջերմոցագործ Վարդգես Զոհրաբյանը հինգ տարի առաջ 16 փեթակ ուներ, հիմա՝ վեց։ Մեղուները տարիների ընթացքում անկել են․ տարածված տարբեր հիվանդություններ կան։

Նախկինում, երբ գյուղատնտեսության նախարարություն կար, պետությունը երբեմն վերապատրաստման ծրագրեր էր անցկացնում մեղվաբույծների համար, փորձագետները խորհրդատվություն էին տրամադրում, որպեսզի ֆերմերները կարողանային արդյունավետորեն պայքարել տարբեր հիվանդությունների դեմ։ Վերջին տարիներին Զոհրաբյանն այսպիսի ծրագրերի մասնակցելու հնարավորություն չի ունեցել, մասնագետներն էլ չեն այցելել, որ հետազոտեն, տեսնեն՝ ինչու են մեղուներն անկում, ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։ Զոհրաբյանը միջատների հիվանդությունների դեմ պայքարում է հին, ավանդական մեթոդներով։

«Կարծում եմ՝ հիմա հիվանդությունները բուժելու նոր մոտեցումներ կան, որոնք ավելի արդյունավետ են, բայց մենք դրանք դեռ չենք կիրառում։ Նախ պետք է ճշգրիտ իմանալ անկման պատճառներն ու հիվանդությունները որոնք են, որպեսզի հնարավոր լինի խնդիրը լուծել»,- ասում է Վարդգես Զոհրաբյանը։

Նա կարդացել է, որ բջջային կապի ռադիոալիքների առկայությունը վնասում է մեղուներին ու անկման պատճառ դառնում։ Ինքն էլ է նկատել, որ միջատները չեն գնում այն տարածքները, որտեղ բջջային կապի ալեհավաքներ կան։ Իսկ եթե փեթակներն այդ ալեհավաքների մոտ են տեղադրվում, մեղուներրը խուսափում են թռչելուց։

Վարդգես Զոհրաբյանը փեթակներից մեկը դրել է վարունգի ջերմոցում, որպեսզի ծաղիկները լավ փոշոտվեն ու առատ բերք ստացվի։ Տարիներ առաջ մեղուներն ավելի շատ էին, այգեգործները փոշոտման համար առանձնպես չէին մտահոգվում, իսկ հիմա իրավիճակը փոխվել է։ Մարդիկ ելքեր են փնտրում, որպեսզի ծաղիկները լավ բեղմնավորվեն, այլապես բերքը քիչ կլինի։

«Պտղատու այգիներ ունեցող մեղվապահներից շատերը փեթակները շարել են իրենց այգիներում, որ փոշոտում լինի։ Սա, իհարկե, հարցի հիանալի լուծում է, բայց բոլորը չէ, որ մեղու ունեն ու կարող են իրենց այգիներն այս կերպ փոշոտել։ Այս հարցը համակարգային լուծման կարիք ունի»,- ասում է Վարդգես Զոհրաբյանը։

Նա հույս ունի, որ մեղվաբուծության ոլորտում եղած խնդիրները նաեւ պետության ուշադրության կենտոնում կհայտնվեն։ Եթե այս հարցը չլուծվի, գյուղատնտեսության մեջ շղթայաբար այլ խնդիրներ կառաջանան։ Մեղբավուծությունը պետք է նորից զարգանա, որպեսզի բույսերի փոշոտումը նորմալ լինի, բերքն՝ առատ։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն հասկանում է, որ Իսրայելի գործողությունները Գազայում անհամաչափ են․ Լավրով
հաջորդը
Բրյուսելում կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտահերթ նիստ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն