• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վահագնիում վերականգնողական կենտրոն է կառուցվում

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 29.03.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 29.03.2024
Made in Vahagni կարի արտադրամաս

Լոռու մարզի Վահագնի գյուղում սահմանափակ կարողություններով երեխաների համար վերականգնողական եւ կրթական կենտրոն է կառուցվում։ Շինաշխատանքները մեկնարկել են 2023-ին, ավարտը նախատեսվում է տարեվերջին։

Ծրագրի նախաձեռնողը «Աստղիկ» բարեգործական հիմնադրամն է, աջակիցները՝ հոլանդական «Մենսենքինդերեն» եւ «Ջուլիէնջել» հիմնադրամները։

Վահագնիի վերականգնողական կենտրոնը ծառայելու է ամբողջ մարզի՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց։

Վահագնիի վերականգնողական կենտրոնՀատկապես գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից եւ կարիք ունեն տարրական հմտություններ ձեռքբերելու, դառնալու հասարակության լիարժեք անդամներ․ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի խոսքով՝ հենց այս գաղափարն է եղել կենտրոնի կառուցման շարժառիթը։

Առաջիկայում հիմնական աշխատուժից բացի շինաշխատանքներին կմիանան նաեւ հոլանդացի կամավորներ։ Ի դեպ, թե՛ կամավորները եւ թե՛ հոլանդական հիմնադրամները «Աստղիկ»-ի ծրագրերին աջակցում են արդեն երկար տարիներ։ Նրանց համատեղ ջանքերով է հիմնադրվել նաեւ Made in Vahagni կարի արտադրամասը, ուր տեղացի վեց կին է աշխատում։

Made in VahagniՎահագնիում հիմա բժշկական եւ սպասարկման ոլորտում աշխատողների արտահագուստ, անկողնային եւ այլ պարագաներ են կարում՝ ըստ պատվերի։

Մինչ Վահագնիում ծրագրեր իրականացնելը հիմնադրամը կրկին հոլանդացի բարերարների աջակցությամբ գյուղատնտեսական ծրագրեր է իրականացրել Լոռու մարզի մեկ այլ հատվածում՝ Սպիտակի տարածաշրջանի Հաթագյուղում։ Կուրթանում ու Լեռնավանում էլ տարբեր արտադրություններ են հիմնվել՝ տեղի կանանց համար կայուն եկամուտ ապահովելու նպատակով։

Վերջին շրջանում հիմնադրամի եւ հոլանդացի բարերարների ուշադրության կենտրոնում նաեւ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն են, որոնցից մեկի՝ Ասրյանների բազմանդամ ընտանիքի համար «Մենսենքինդերեն» հիմնադրամի աջակցությամբ Լոռու Ազնվաձոր համայնքում առանձնատուն են գնել: Առաջիկայում նրանց համար ջերմոց եւ հացաբուլկեղենի թխման արտադրամաս կկառուցվի:

Վահագնի«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով օրեր առաջ Վահագնի եւ Ազնվաձոր էր այցելել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նա հանդիպել է հայկական եւ հոլանդական հիմնադրամների ներկայացուցիչներին, վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունն ու Լոռու մարզպետարանը կաջակցեն  վերականգնողական եւ կրթական կենտրոնի հետագա գործունեության կազմակերպման հարցում:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրյուսելում ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի տնտեսության կայունությունը. Ստանոն
հաջորդը
Ո՞րն էր մեր պայքարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն