• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դեմենցիա ունեցողները Հայաստանում կբուժվեն նաեւ Դոլբիի մեթոդով

Հասմիկ Բալեյան 18:45 | 30.03.2024
Հասմիկ Բալեյան 18:45 | 30.03.2024
Ջեյսոն Դոլբի

Ամերիկացի առողջ ուղեղի մարզիչ հայտնի Ջեյսոն Դոլբին «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հրավերով Հայաստան է ժամանել։ նա աշխատում է հավասարակշռության եւ ճանաչողական խնդիրներ ունեցող տարեցների հետ։ Նա ֆիզիկական վարժությունների փունջ է ստեղծել, որոնց միջոցով տարեցները կարող են ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից։

Դոլբին երկար տարիներ մարզվել է հոր կողքին, որը կորեական մարտարվեստի վարպետ է։ Նաեւ այս մարզումներն են նրան օգնել, որպեսզի կարողանա բուժման արդյունավետ պլան ստեղծել։

Ավելի քան 20 տարի մարզիչն այս ոլորտում է աշխատում։ Նա եղել է տարբեր երկրներում եւ իր մասնագիտական փորձը փոխանցել ծերաբուժության ոլորտում աշխատող բժիշկներին։ Հայաստան այցելելով՝ Դոլբին վերապատրաստման դասընթացներ է անցկացրել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հինգ բժշկի հետ։ Նա իր հետ որոշ նվերներ է բերել՝ տարբեր չափերի գնդակներ, ձողեր, լույսեր եւ այլ պարագաներ, որոնց միջոցով կարելի է վարժություններ անել։

«Տարեցների հետ աշխատելու ընթացքում անհրաժեշտ են պարագաներ, որոնք կարելի է պատվիրել առցանց։ Եթե դրանք չկան, կարելի է նմանատիպ առարկաներ գնել սպորտային կամ մանկական խանութներից։ Հնարավոր է նաեւ կենցաղում եղած առարկաները կիրառել։ Ամենակարեւորը վարժությունների տեխնիկային տիրապետելն է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Դոլբին։

jason-dolby

Հավասարակշռությունը կարգավորելու վարժությունների համար անհրաժեշտ է վերցնել երկու տարբեր ծանրություն ու ծավալ ունեցող առարկաներ։ Օրինակ՝ կարելի է մի ձեռքով մատիտը պահել, մյուսով՝ հեռակառավարման վահանակը եւ պարապել՝ միաժամանակ ոտքերով վարժություններ անելով։

Դոլբիից նոր հմտություններ սովորած բժիշկները տնայցերի ժամանակ կիրառելու են վարժությունների փունջը։ Բացի այդ՝ վերապատրաստված հինգ մասնագետներն, այցելելով մարզեր, իրենց գիտելիքները կփոխանցեն այլ բժիշկների։

«Այս վարժությունները պետք են ոչ միայն դեմենցիա ունեցողներին, տարեցներին, այլեւ բոլորին։ Դրանք կոփում են մարդուն, ավելի ակտիվ ու ճարպիկ դարձնում։ Շարժումները կապված են նաեւ ուղեղի աշխատանքի հետ։ Դրանք կատարելու համար հարկավոր է կենտրոնանալ, մտածել։ Օրինակ՝ անհրաժեշտ է մի ձեռքով մի շարժում անել, մյուսով՝ բոլորովին այլ․ սա այնքան էլ հեշտ չէ։ Այսինքն՝ միաժամանակ մարզվում են ուղեղն ու մարմինը»,- բացատրում է առողջ ուղեղի մարզիչը։

Որպեսզի վարժությունները բարդ ու տհաճ չթվան, պետք է դրանք ճիշտ հերթականությամբ անել։ Բուժառուների հետ աշխատելիս հարկավոր է սկսել հեշտ շարժումներից, հետո աստիճանաբար անցնել բարդ վարժություններին։ Դոլբիի մասնագիտական փորձը ցույց է տվել՝ այս պարապմունքները ժամանակի ընթացքում տարեցների համար հաճելի զբաղմունք են դառնում՝ յուրահատուկ ֆիթնես, որի միջոցով շաբաթների ընթացքում կարելի է առաջընթաց նկատել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կուր-արաքսյան մարտահրավեր
հաջորդը
Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի քաղաքային ընտրություններում առաջատարը ընդդիմությունն է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն