• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր հարթակ՝ աշխատանք գտնելու եւ առաջարկելու համար

Հասմիկ Բալեյան 15:00 | 04.05.2024
Հասմիկ Բալեյան 15:00 | 04.05.2024
աշխատանքի տոնավաճառ

Աշխատանք փնտրողները եւ առաջարկողներն այսուհետ կարող են օգտվել նոր հարթակից՝ e-work.am-ից։ Այն ստեղծվել է պետության միջոցներով։ Նպատակը գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ կամուրջ ստեղծելն է։

e-work.am-ի շնորհանդեսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ սա առաջին մասշտաբային պետական հարթակն է, որը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում։ Կայքում հայտարարություններ կլինեն ոչ միայն աշխատանքի, այլեւ պրակտիկայի, կամավորության եւ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ։

Այս հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը։ Գրանցվելով կայքում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կարող են տեղադրել իրենց ինքնակենսագրությունը՝ մանրամասնորեն նշելով աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն։ Համապատասխան ոլորտում թափուր հաստիքների մասին հայտարարություններ գտնելու դեպքում աշխատանք որոնողը կարող է հայտ ուղարկել գործատուին, որպեսզի վերջինս ուսումնասիրի նրա ինքնակենսագրությունը։ Անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու դեպքում գործատուն կարող է կապ հաստատել աշխատանք փնտրողի հետ եւ նրան հարցազրույցի հրավիրել։

աշխատանքի տոնավաճառԻսկ գործատուները կայքում կարող են ստեղծել իրենց կազմակերպության էջը եւ տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ։ Բացի այդ՝ կարող են ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրությանը, գտնել աշխատողներ։

«Կայքի «Համընկնումներ» բաժինն օգնում է, որ աշխատանք փնտրողն ու առաջարկողը գտնեն միմյանց։ Դիցուք՝ ֆիզիկական անձը գրանցվել է կայքում ու նշել, որ հոգեբանի աշխատանք է փնտրում։ Իսկ ինչ-որ գործատու հոգեբանի կարիք ունի ու հայտարարություն է հրապարակել։ Իրենց անձնական էջերում գործատուն էլ, աշխատանք առաջարկողն էլ «Համընկնումներ» բաժնում կգտնեն նշված հաստիքին առնչվող հայտարարություններ»- մանրամասնեց «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի բաժնի ներկայացուցիչ Աստղիկ Բադեյանը։

Կայքի հայտարարությունները կարելի է դիտել նաեւ առանց գրանցվելու։ Բայց եթե ցանկանում եք Ձեր տվյալները լրացնել, անհրաժեշտ է գրանցվել։

Կայքի շնորհանդեսից հետո կայացավ «Աշխատանքի տոնավաճառ-2024»-ը, որին մասնակցում էր շուրջ չորս տասնյակ ընկերություն՝ տարբեր ոլորտներից՝ կրթական, շինարարական, սննդի, առեւտրի եւ սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների։

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրետա Արսենյանն «Ալիք Մեդիա»-ին պատմեց՝ բուհին կից գործում են նաեւ «Օհանյան» կրթահամալիրն ու «Եվրասիա» վարժարանը։

Գրետա Արսենյան«Ադմինիստրատիվ աշխատողների ու տարբեր առարկաների ուսուցիչների կարիք ունենք։ Այսօր արդեն աշխատանք որոնողները դիմել են։ Ադմինիստրատիվ աշխատանք փնտրողներ կային, որոնք զարմացան, որ B1 մակարդակի անգլերենի իմացություն է պահանջվում։ Դա անհրաժեշտություն է, քանի որ տարբեր երկրների քաղաքացի ուսանողներ ունենք, որոնց հետո հարկավոր է անգլերեն հաղորդակցվել»,- մանրամասնեց Գրետա Արսենյանը։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Ելենան եկել էր աշխատանք որոնելու։

աշխատանքի տոնավաճառ«Այս հարթակի մասին տեղեկացել եմ ֆեյսբուքից։ Փնտրում եմ այնպիսի աշխատանք, որը հնարավոր կլինի համատեղել ուսմանս հետ։ Արդեն մի քանի ընկերության ներկայացուցիչների մոտեցել եմ, լրացրել ինքնսկենսագրական տվյալներ։ Շուտով նաեւ կայքում կգրանցվեմ։ Հուսով եմ՝ կկարողանամ աշխատանք գտնել»,- ասաց Ելենան։

Աշխատանքի տոնավաճառին մասնակցող «Ֆլեշ» ընկերության HR բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը նշեց՝ շուրջ 30 թափուր հաստիք ունեն։ Խանութ-սրահներում թափուր հաստիքները զբաղեցնելու համար անհրաժեշտ են վաճառող-գանձապահներ, հյուրընկալներ, բանվորներ, անվտանգության աշխատակիցներ եւ այլ մասնագետներ։

«Թիմ» գրուպի անդամ ընկերությունները թափուր հաստիքներ ունեն սպասարկման, ֆինանսական, տեխնիկական սպասարկման ոլորտներում։

«Աստերիա» դեղատնային ցանցում էլ կան դեղագետի, դեղագործի, կոսմետիկայի բաժնի խորհրդատուի եւ բժշկական ներկայացուցիչների թափուր հաստիքներ։ «Երեւան մոլ»-ը եւ «Էվոլուշն» ընկերությունը եւս թափուր հաստիքներ ունեն։

աշխատանքի տոնավաճառՔանի որ կայքը նոր է գործարկվել, հայտարարությունները դեռեւս տեղադրված չեն։ Աշխատանք որոնողներն առաջիկա օրերին կարող են աշխատատեղեր փնտրել, իսկ գործատուները՝ թափուր հաստիքների մասին հայտարարություններ տեղադրել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը ի՞նչ անի, ՀՀ-ն է ճանաչել, որ գյուղերը Ադրբեջանինն են, իրենք էլ ասում են` ապրեք
հաջորդը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը կմասնակցի «Around the World Embassy Tour» միջոցառմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն