• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրու ծառերի գլխին սեւ ամպեր են կուտակվել

Աննման Մինասյան 15:30 | 07.05.2024
Աննման Մինասյան 15:30 | 07.05.2024
այգի

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգին եւ Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածները ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են:

Քաղաքում դեռ չէին հասցրել լիարժեք ուրախանալ աննախադեպ խոշոր ծավալի հիմնանորոգումից, Գյումրու համայնքապետարանը խնդիր է բարձրացրել՝ թե կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին խոչընդոտում են տարածքի բոլոր ծառերը: Առաջարկում են հատել դրանք, ձեռի հետ էլ միանգամից հրապարակի եղեւնիները կհանեն, տեղը նորերը կտնկեն:

Հենրիկ ԳասպարյանԳյումրու համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը փաստարկներ է բերում. ծառերի արմատները կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերանորոգմանն են խանգարում: Կատարված աշխատանքները շուրջ երկու տարուց ջուրն են լցվելու բարդիների արմատների պատճառով:

Ո՛չ ասֆալտը կդիմանա, ո՛չ ել եզրաքարերը տեղում կմնան: Բացի այդ, ըստ նրա՝ դրանք արդեն կենսունակ չեն, էսթետիկական տեսքն էլ կորել է:

Քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում հանել տարածքի յոթ տասնյակից ավելի բարդիներն ու եղեւնիները, շինարարական աշխատանքների ավարտից հետո դրանց տեղում, ճարտարապետի խոսքով ասած՝ արժեքավոր ու գեղազարդ ծառեր տնկել: «Սրանք քաղաքային ծառեր չեն, անտառային են, մեզ պետք է քաղաքաշինական նորմերին համապատասպան ծառատեսակներ»:

Գեւորգ ՊետրոսյանԲնապահպան Գեւորգ Պետրոսյանը բարձր է գնահատում քաղաքապետարանի մտահոգությունը ներդրումները չփոշիացնելու վերաբերյալ, բայց հարց ունի նրանց. «Երբ ծաղկանոց եք հիմնում, առանց ոռոգման համակարգի մասին մտածելու, դա անտեղի վատնում չէ՞»:

Բնապահպանը միայն չի քննադատում, լուծումների առաջարկներ է անում. «Փողոցն ունի երկու մայթ՝ մեկը շենքի դիմացը, մյուսը հետնամասում: Կարող եք կոմունիկացիաները՝ էլեկտրականության, կապուղիների, ջրամատակարարման ցանցը տանել շենքի դիմացի մայթով, որտեղ ծառեր չկան,- ասում է Պետրոսյանը եւ հարցնում,-բա որ մի քանի տասնամյակից նոր ծառերի արմատները եւս խանգարեն, դրա՞նք էլ եք կտրելու»:

Գալով համայնքապետարանի փաստարկներին, թե ծառերն անկենսունակ են, բնապահպանն առաջարկում է փոխարինել հերթով, ընդմիջումներով:

«Դուք չեք հասկանում, թե ինչ հսկայական վնաս եք տալիս քաղաքին: Առանց այդ էլ Գյումրիում օդի աղտոտվածությունն անթույլատրելի բարձր է, իսկ բարդիները լավագույնն են մաքրում օդը»:

կարդացեք նաեվՔաղաքը փոշու մեջ

Պետրոսյանը նեղվում է, երբ Եվրոպան են վկայակոչում, թե այնտեղ քաղաքի մեջ բարդիներ չկան: «Քաղաքակիրթ երկրներում այնպես են փոխում ծառերը, որ մարդը չի զգում. 15 տարեկան փակ-արմատային ծառը տեղադրում են հնի փոխարեն: Մենք մի ճյուղ ենք տնկում, չենք խնամում, մինչեւ 20 տարի անց ծառ դառնա, կամ՝ ոչ»:

Levon BarsrghyanԳյումրի քաղաքի ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը ծառ կտրելու մոլուցքը հոգեկան շեղում է համարում: 17 տարվա վաղեմության պատմություն է հիշում. «Անկախության հրապարակի եղեւնիները կտրելու լուրը լսելուն պես 10 րոպեում հասա այնտեղ: Բոլոր եղեւնիները կտրած, տապալած տեսա»: Բարսեղյանը հատված ծառերի բները նկարել է, փորձաքննության տվել, համոզվել, որ դրանք ոչ մի հիվանդություն չունեին: Բայց չգիտես որտեղից հաջորդ օրը թուղթ է հայտնվել, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է եղել, թե՝ եղեւնիները հիվանդ ու ծեր էին, նաեւ փակում էին տեսարանը:

Այդ օրերին էլ, ինչպես այսօր, քաղաքային իշանությունները երդվում էին, որ տեղում նոր ծառեր կտնկեն: Երկու տասնամյակը լրանում է, բայց ոչ ոք նոր ծառ չի տեսնում տարածքում: «Այսօր էլ կանգնած ենք նման խնդրի առաջ: Ինչ կորոշի քաղաքապետը՝ կտրե՞լ քաղաքի կենտրոնի բոլոր ծառերը, թե՝ ոչ, դրան էլ արժանի կլինենք բոլորս»:

Բարսեղյանը զարմանում է, թե այսքան խնդիրներ ունեցող քաղաքում ինչպե՞ս է քաղաքային իշխանությունը կարեւորել հենց ա՛յս հարցը: «3000 տնակաբնակներ, 80 տոկոսից ավելի փողոցների ավերակ վիճակ, լուսավորության խղճուկ համակարգ, փոշու եւ աղբի մեջ կորած քաղաք… ի՞նչ եք ֆիքսվել այս ծառերի վրա, ի՞նչ անենք, որ մոռանաք դրանք»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արգենտինան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին համաձայնագիրը
հաջորդը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն