• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իշխանությունն անվտանգության երաշխիքի փոխարեն պատերազմով է սպառնում

Մարիամ Սարգսյան 15:30 | 08.05.2024
Մարիամ Սարգսյան 15:30 | 08.05.2024
«Տավուշը հանուն հայրենիքի շարժում»
լուս․ Ազատություն ՌԿ-ի կայքից

«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» ազգային ու մարդկային է, նյութական չէ։ Այս կարծիքին է երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

«Ես կիլոմետրերով չեմ քայլում, որ բողոքեմ, թե ինձնից հարուստ մարդիկ կան։ Մենք նյութական պահանջ չունենք, ես ոչ մեկի հարստությունն ու պաշտոնը չեմ ուզում։ Ցանկությունս է, որ հայրենիքը լինի այնպիսին, ինչպիսին ունեցել ենք, որ պետության գլխին կանգնի մարդ, որը պետականամետ է, ոչ թե պետության թշնամի»,-«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Ամալյանը։

Դավիթ ԱմալյանՇարժման ու դրա առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի, հասեցին հնչող տարբեր արտահայտություններն Ամալյանը քաղցկեղի հետ է համեմատում։

«Մենք նման ենք օրգանիզմի, որն ունի քաղցկեղ։ Ցավոք, այսօրվա մեր քաղցկեղն իշխանությունն է, որը նաեւ մետաստազներ ունի։ Քաղցեղն առողջ բջիջների հետ է կռիվ տալիս։ Շատ տրամաբանական է, որ այդ մետաստազները թիրախավորում են այն բջիջներին, որոնք իրենց համար վտանգ են ներկայացնում։ Մենք պետք է բուժենք այդ քաղցկեղը։ Քաղցկեղն ունակ է պայքարելու, մենք էլ պետք է միասին լինենք»։

Ամալյանի կարծիքով՝ լուծումը սիրով համախմբվելն է։ Ասում է՝ կասկածամտությունը դավաճանության «ֆունդամենտն» է։

Ժաննա Ալեքսանյան«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն աջակցում է շարժմանը։ Հույս ունի՝ այն կհասնի նպատակին, այն է՝ թույլ չտալ ապօրինի սահմանազատում։

«Մենք լսում ենք մասնագետների, որոնք վկայակոչում են այն ապօրինությունները, որ անում են այդ գործընթացում։ Առանջահերթ խնդիրը դրանք կանգնեցնելն է։ Ես Բագրատ Սրբազանից քաղաքական հայտարարություններ չեմ լսում։ Շարժումը բազմազան է, առայժմ չեմ տեսնում քաղաքական ուղղորդվածություն, ցանկանում եմ՝ հասնեն իրենց նպատակին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է, որ այս գորընթացի հետեւանքով Հայաստանը ոչ միայն ավելի խոցելի է դառնում, այլեւ երաշխիքներ չկան, որ շղթան կկտրվի։ Ոչ ոք չգիտի՝ եթե այսօր Տավուշն է, արդյո՞ք հաջորդը Սյունքիը կամ պետության այլ հատված չի լինի։

Ալեքսանյանը կարեւորում է, որ շարժման առաջնորդը տավուշցիների կողքին է եղել դեռ այն ժամանակ, երբ սահմանագծման-սահմանազաման մասին խոսակցություն չէր սկսվել, բայց բնակիչներն արդեն լարված էին։

«Օրեր առաջ տեսնում էինք Տավուշի գյուղերի բնակիչների տառապանքները, երբ իրենց անվտանգության հարցերն էին բարձրաձայնում։ Դրանք կարծես թե երկրի ղեկավարին առանձնապես չեն հետաքրքրում։ Եթե կարողանանք կասեցնել սահմանազատման ապօրինի գործընթացը, հետո հեռացնենք այս իշխանությանը, հուսամ՝ մեծ դաս կլինի բոլորիս համար՝ ճիշտ առաջնորդվելու, մոլորության մեջ չհայտնվելու։ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասում եմ՝ անգամ ծայրահեղ բռնություն, բայց շատ բան կախված է նաեւ ժողովրդից․ ինչքան շատ մասնակից լինի, այդքան վտանգները կնվազեն»։

Ըստ իրավապաշպանի՝ այժմ բոլոր գործընթացներն ուղղված են մարդուն, մեր երկրում մարդու բարեկեցությանը, արժանապատիվ ապրելուն։

«Այդ ծանր օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր Ոսկեպար, մարդկանց ահաբեկում էր պատերազմով։ Ի՞նչ էին ուզում՝ որ ոչ մեկը գյուղացիների կողքին չկանգնե՞ր, չպաշտպանե՞ր։ Իշխանության խնդիրն է պաշտպանել երկրի քաղաքացուն, պահպանել անվտանգությունը, բայց Նիկոլ Փաշինյանը սպառնում է պատերազմով, հետո ասում է՝ թող ծառեր տնկեն դպրոցի մոտ, որ ադրբեջանցինրը չերեւան»։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային գործիչների գործելակերպին, Ալեքսանյանը նշում է, թե այժմ քաղհասարակություն չի տեսնում։ Միասնական չեն, տարբեր պատճառաբանություններով իրենց իրական նպատակներին չեն ծառայում, որոշներն էլ իշխանահաճո դիրքում են։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան ողջունում է Ղազախստանում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը․ Զախարովա
հաջորդը
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել հետխորհրդային երկրների ղեկավարներին եւ ժողովուրդներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն